Բոլոր հաստատակամ Գնդեվազցիներին կոչ եմ անում ամեն գնով պաշտպանել իրենց մի կտոր հողատարածքը, տունը, ընտանիքը..

Tehmine Yenoqyan. -Այս որոշմանը եկել եմ վաղուց ու գիտակցում եմ, որ երկար ու դժվարին ճանապարհի սկզբն է սա: Հաշվի առնելով Թեղուտի նախադեպը Լոռվա մարզում, տեսնելով Արծվանիկի պոչամբարը Սյունիքի մարզում, հասկանալով, որ հսկայածավալ վնասներ կհասցվի Հայաստանի բնությանը ևմարդուն, Ջերմուկի տնտեսությանը՝ կանեմ հնարավորն ու անհնարինը այս ճակատագրից զերծ պահելու համար հարազատ ծննդավայրս, էն ամենաթանկը, որ ունեմ էնտեղ…
Ես դիմել եմ արդեն Ամուլսարը շահագործել ցանկացող IFC EBRD բանկերի օբուցմենների ինստիտուտներին, որպեսզի գնահատեն այն ռիսկերը և մախինացիաները, որը թույլ է տալիս Գեոթիմ ընկերությունը կառավարության հետ համատեղ: Այժմ եկել է ՀՀ կառավարությանը պատասխանատվության կանչելու պահը… Եթե մեր գործն արդար է, ազնիվ է, հանուն բնության մաքրության և մարդկանց առողջ ապրելու իրավունքի պաշտպանության, ուրեմն ողջ տիեզերքը մեզ օգնական…. Մենք հաղթելու ենք, ինչպես ասում էինք 100-ի շարժման ժամանակ…
Ի գործ… Բոլոր հաստատակամ Գնդեվազցիներին կոչ եմ անում ամեն գնով պաշտպանել իրենց մի կտոր հողատարածքը, տունը, ընտանիքը..

 

бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net