Ապրում ենք հայավարի ու այսպես տնավարի քանդում մեր երկիրը, թողնում հեռանում: Ում հետ խոսում ես, ոչ մեկը չի հավատում Հայաստանի ապագային, բոլորը շատ մեծագիտակ են ու ահավոր հոռետես, գումարած նաեւ հայի տունն ու օջախը քանդող մեծամտությունը: Բայց, երբ խորանում ես հարցի լրջության մեջ պարզորեն ուրվագծվում են միմիայն շահեր ու տարօրինակն այն է, որ այդ շահերը, չգիտես ինչու, շատ ավելի բարձր են հասարակության ընդհանուր շահերից:

Հայաստանում բախվում են հիմնականում մի քանի անձանց ու մեր ամբողջ ժողովրդի շահերն եւ այդ մի քանի անհատների պառակտիչ, երկարատեւ ու քայքայիչ գործունեության հետեւանքով մենք մեր հայրենիքն ենք կորցնում, որն արագորեն ու լայնամաշտաբորեն դատարկվում է ու հայաթափվում: Այդ մի քանի օգտատերերը, փաստորեն, սկզբից եւեթ մտածված կերպով Հայաստանում ձեւավորել են գողապետական՝ օլիգարխամոնապոլիկ տնտեսավարման համակարգ եւ ազատ շուկայի, ազատ մրցակցության ու ազատ շուկայական հարաբերությունների փոխարեն, առաջնորդվելով միմիայն նեղանձնական՝ սեփական շահերով ու խնամիաբարեկամական, քավորպետրոսական նաեւ բռնապետական հարկադրական մեթոդներով ու եղանակներով, միանշանակորեն, տանում են մեր երկիրը հաստատ դեպի կործանում:

Մեր երկիրն այս օրվան հասցրած, միեւնույն լաթի կտոր քաղաքական գործիչների հետեւից գնալով մենք ոչնչի չենք հասնելու: 20 եւ ավելի երկար ու ձիգ տարիներ մայր Հայաստանը թալանվել է անխնա կերպով եւ ներքին եւ արտաքին թշնամիների ձեռքերով: Իրենց արդարացման ու նույնիսկ հերոսացման համար, նրանք հասարակությանն անընդհատ կերակրում են տարաբնույթ սուբյեկտիվ ու անազնիվ լրատվական հիպնոս տեսակետներով ու վարկածներով, որոնք առաջ են քաշվում տարբեր «այլ» խնամի կուսակցությունների ձեռքերով, ընդհուպ իշխանափոխության պահանջների, երթերի ու հանրահավաքների տեսքով ու նույնիսկ իրական պատերազմի տեսքով ու սադրանքների: Օրինակները բազմաթիվ են, չթվեմ…

Մեր իմաստուն ժողովուրդը հայտնվել է խաղարկվող այս թատերականացված ներկայացման լուռ ու համբերատար հանդիսատեսի դերում, գերադասելով լքել հայրենին…

Հայաստանում ապրող-բնակվողների հիմնական մասսան կամ արդեն ունի ռուսական դաշնության քաղաքացիություն կամ հսկայական գումարներ է ծախսում ռուս չինովնիկներին կաշառելու, քաղաքացիություն ձեռք բերելու եւ թոշակավորվելու խնդիրներով:

Փաստորեն, ստացվում է այնպես, որ կամա թե ակամա մեր ժողովրդի իրական տերն ու տնօրենը Ռուսաստանն է, բայց Ռուսաստանը նաեւ սպանում է: Աշխարհի եւ ոչ մի երկրում, առ այսօր, այդքան հայեր չեն սպանվել ու անհետ կորել, որքան Ռուսաստանում…

Հիմա, հայ մարդը չի վստահել եւ չի էլ վստահում յուրային կոչվող իշխանություններին, որոնք գիշեր ու ցերեկ զբաղված են հիմնականում ալան-թալանով նաեւ իրենց եւ իրենց ընտանիքների անձնական հսկայածավալ բիզնեսներով: Հայ ժողովուրդը նրանց չի էլ հետաքրքրում, քանի որ պուտինեն ինչ թելադրի, նրանք այն էլ անխտիր կարգով անելու են ու չեն էլ կարող չանել, որովհետեւ շատ բան կկորցնեն այդ թվում իրենց հսկայական վարձավճարներն ու աշխատավարձերն, որ ստանում են ռուսական կողմի հետ ունեցած ոչ լեգալ հայակործան տնտեսական եւ այլ ազգակործան հարաբերությունների արդյունքում…

Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքն, որ լրատվական աղբյուրներով ու նույնիսկ ապազգային ժողովում ազատորեն խոսվում է հայ գաղափարական մտքի տիտանների արտասահմանյան գաղտնի լրտեսագործակալահետախուզական համակարգերին ռեալ ծառայելու փաստերի ու պետական դավաճան լինելու մասին, որն ոչ ոք չի հերքում: Ուրեմն, վարնացավ կոչեցյալներից շատերի պոչերը կրեմլյան գաղտնի ծառայությունների ձեռքերում են… Իսկ մենք հանելուկներ ենք լուծում, թե ինչու չենք սպառում իրանական էժան գազը, ինչու է գազի, էլեկտրաէներգիայի գներն անհիմնավոր կերպով բարձր եւ հազարավոր այլ թշնամալրտեսակերտ բացեր…

Ռեժիմն իրեն սպառել է բոլոր հարաբերություններում ու միայն պետական, մասնավորապես, ուժային կառույցների վրա ունեցած մեծ իշխանությունն է, որ թույլ չի տալիս մեր համբերատար ժողովրդին առանց արյունահեղության բռուցքվել ու հետ վերադարձնել հայ հասարակությանը կորուսյալ Հայոց Աշխարհն ու մեր իսկ սեփական հայրենիքում հաստատել օրինական կարգեր:

Իրականում Հայաստանը ինքնաբավ ու շատ հարուստ երկիր է եւ սուտ է այն մարմանջն, որ մեր հայրենիքը չի կարող բավարարել իր ներքին կարիքները: Հայաստանն ուղղակիորեն թալանվում է այդ թվում նաեւ նրա գերհարուստ ընդերքը: Երբ թալանչիների բկերից մի լավ բռնեն, իսկույն կսկսեն արդարանալ, որ բանակ են իբր պահել… Բայց բոլորս լավ գիտենք թե ով եւ ինչպես է տեր կանգնում հայ զինվորին: Հայ զինվորին պահում է հայ զինվորի ծնողն, իր ամեն ինչով, հասարակ նասկուց ու տակաշորերից բռնած: Չհաշված նաեւ այն, որ բանակում հայ զինվորը պահվում է սոսկալի վատ պայմաններում ու անընդհատ ենթակա է վարակման տասնյակ հիվանդություններով: Մրսելը, հազն ու ոջիլը դարձել են համատարած հիվանդություններ հայոց բանակում, քիչ թիվ չեն կազմում նաեւ սպանությունները…

Ճի՛շտ, ազա՛տ տնտեսավարման դեպքում մեր բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները թույլ կտան շատ կարճ ժամանակաշրջանում մեր երկիրը դարձնել իսկական դրախտ, հրաժեշտ տալ աղքատությանը, մարդիկ կունենան պատվաբեր ու եկամտաբեր մշտական աշխատանք, չեն լքի հայրենիքն ու կնվիրվեն մեր աշխարհի կառուցմանն, ոչ թե կմեկնեն արտասահման ու կշենացնեն այլոց երկրներն ու տները…

Հայաստանում այսօր ընդամենն ապրում է մի մեծ քաղաքի փոքր թաղամասի չափ բնակչություն, որոնց աշխատատեղերով ապահովելը, կերակրելն ու պահելը ամենահեշտ բանն է, որը չի արվում այն ստրատեգիական նպատակով, որ Հայաստանը դատարկեն հայերից: Շուտով հայ մարդու տեղակ Հայաստանում կվերաբնակեցնեն ռուսների, թուրքերի, աֆրիկացիների ու չինացիների…

Հերիք է հավատաք ստերի ու կեղծիքների, բռունցվեք, դուրս եկեք Ձեր տունն ու տեղերը քանդող կեղծ ու ազգադավ կուսակցություններից, որոնք ղեկավարվում են մի կենտրոնի՝ Մոսկվայի կողմից ու նրանց կամքը կատարող դրածո միլիարդատերեր դարձած կուսակցական ղեկավարների ու շպիոն Օնոների… Որոնք երբեւէ ունակ չեն լինի իրենց ազգին նվիրվածորեն ու ազնվորեն ծառայելու, այլ մշտապես քանդելու են Հայաստանն ու թալանելու հայ ժողովրդին մինչեվ վերջին թելը: Պարենային ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակների օրեցող աճող գները Ձեզ օրինակ… Տեսեք, թե ինչ վայրենի ախորժակով են թալանելու հայ ազգաբնակչությանը մինչեւ նոր տարի, այնուհետեւ մաքսային միություն ու նորից գների կրկնակի աճ, ինֆլյացիա…

Տեղեկացնեմ նաեւ, որ Հայաստանում գործող բոլոր կուսակցությունները բացի Կրեմլից, ենթակա են ու կառավարվում են միեւնույն հրամանատարական կետից… Ողջ լեր:

29.07.2014թ.

Էդվարդ Ալեքսանյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert