ԿՀՎ ԳԱՂՏՆԻ ԲԱՆՏԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԶԵԿՈՒՅՑԸ «ԱՄՆ-Ի ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»

Ստորև ներկայացնում ենք «ԱԶԳ»-ում հրատարակվածը՝ ԱՄՆ-ի ԿՀՎ-ին դաժանություններին վերաբերող հոդվածը, ինչը չնայած նոր երևույթ չէ, բայց քանի որ դրան ԱՄՆ Սենատն է անդրադարձել, հետաքրքիր է: Արթյոք Սենատը բացահայտում է արել, թե՞ ավելի շուտ փորձել է դրանք սրբագրել ու մաքրագրել՝ մեղմացնելու համար արդեն վաղուց բացահայտված ու քողազերձված այն իրողությունները, որոնց մասին բազում հոտվածներ ու բացահայտումներ է տեղի ունեցե աշխարհի տարբեր լրատվամիջոցների ու մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների միջոցով: Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են Իրաքում անպաշտպան բանտարկյալները ԱՄՆ բանակի կողմից բացահայտ և դաժանաբար սպանվում… (Ն.Խ.)

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=WLLajymlmiM&feature=player_detailpage embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=Z-O4dr37aZg&feature=player_detailpage embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

ԱՄՆ բանակը ուղղակի ցեղասպանություն է իրականացնում

 

«ԱԶԳ» – Պատրաստեց ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԸ

Եվրոմիությունն ունի պատասխանատվության իր բաժինը

ԱՄՆ-ում հրապարակվել է Սենատի զեկույցը ԿՀՎ գաղտնի բանտերում կիրառված կտտանքների վերաբերյալ: Փաստաթղթի հիմքում ընկած քննությունն անցկացվել է վեց տարիՙ արժենալով 40 մլն դոլար: Սենատի հետախուզության հանձնախմբի անցկացրած քննության նյութերը կազմում են 6 հազար էջ: Դրանց մեծ մասը գաղտնիացնելովՙ Սենատը հրապարակել է ընդամենը 500 էջ: Սակայն դա էլ բավական է, որպեսզի ԱՄՆ-ը մտածի աշխարհում իր դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանությունն ուժեղացնելու մասին: Ենթադրվում է, որ գաղտնիացման շնորհիվ ԿՀՎ աշխատակիցներից որեւէ մեկը չի պատժվի:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի խոսքերով, հաշվետվության հրապարակումը կարող է արտերկրում սպառնալիք ստեղծել ԱՄՆ քաղաքացիների եւ դիվանագետների համար, ուստի նախագահ Օբամայի վարչակազմը ձեռնարկել է «անվտանգության համապատասխան միջոցներ»:

2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԿՀՎ գործակալները ենթադրյալ ահաբեկիչների նկատմամբ կիրառում էին «հարցաքննության ընդլայնված տեխնիկա». նրանց ծանակում էին, մահապատիժ նշանակում, օրերով քնից զրկում եւ այլն: Օգտագործում էին նաեւ ջրահեղձության կտտանքը, որի դեպքում ջուրը թափանցում է շնչուղիներՙ հարուցելով ջղակծկում, թթվածնային քաղց եւ որձկում, որից կարելի է շնչահեղձ լինել: Խիստ ցավագին զգացողությունները ուղեղին ստիպում են խուճապի ազդանշան տալ, կապված ձեռքերի ու ոտքերի ոսկորները կոտրվում են մկանների գերլարվածությունից: Ոչ ոք 20 վարյկյանից ավելի չի դիմանում: Միջնադարյան հավատաքննության մեթոդները 21-րդ դարում հաջողությամբ կիրառում են ՀՎ աշխատակիցներըՙ ԱՄՆ քաղաքացիները: ԿՀՎ գաղտնի բանտերում եղել է 119 կալանավոր, ասվում է Սենատի հանձնախմբի զեկույցում: Ի դեպ, կտտանքների շնորհիվ ստացված ցուցմունքները հիմնականում չէին համապատասխանում իրականությանը, բայց հետախույզները դրանց հիման վրա էին կառուցում իրենց աշխատանքը:

Հետախույզներն իրավաբանորեն «մաքուր» էին գործում, քանի որ ամեն ինչ տեղի էր ունենում ԱՄՆ-ի տարածքից դուրս, հատուկ ձեւով կահավորված օդանավում, նավում կամ Լեհաստանում եւ Լիտվայում, որտեղ, ինչպես պարզել են BBC-ի լրագրողները, գաղտնի բանտը քողարկված էր ձիավարության դպրոցի տեսքով:

Իրավապաշտպանների տվյալներով, ամերիկացիներին օգնել են 54 պետություններ, որոնց մեջ շատ են եվրոպականները: Սակայն ոչ մի երկիր պաշտոնապես չի խոստովանել իր հանցակցությունը:

Նախագահ Բարաք Օբաման ԿՀՎ-ի վերոհիշյալ մեթոդները սխալ համարելովՙ որոշել է այսուհետեւ արգելել մարդկանց խոշտանգումները: Սակայն երկրի ընտրախավի առնվազն կեսը կազմող հանրապետականները գտնում են, որ կտտանքների համար ամաչելու պատճառ չկա, իսկ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը խոշտանգիչներին նույնիսկ համարում է հերոսներ:

«Մենք երջանիկ ենք, որ տղամարդիկ եւ կանայք ԿՀՎ-ում աշխատում են ի բարօրություն հասարակության: Նրանք հայրենասերներ են: Ինչ էլ ասվի զեկույցում, եթե այն նսեմացնում է տվյալ մարդկանց դերը, ուրեմն հեռու է ճշմարտությունից: Ես ճանաչել եմ ԿՀՎ բոլոր ղեկավարներին, նրանց տեղակալներին, բազմաթիվ գործակալների: Նրանք իրոք լավ մարդիկ են, եւ մեր երկրի բախտը բերել է, որ նրանք կան», հավաստիացնում է Ջորջ Բուշ կրտսերը:

Զեկույցի հրապարակումը դրական արձագանք գտավ համայն աշխարհում: Դժգոհություն արտահայտեցին միայն ամերիկյան գաղտնի ծառայությունների որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ջորջ Բուշ կրտսերի կուսակից մի շարք հանրապետականներ: Ամերիկացի հետախույզների ընկերակցությունը պնդում է, թե Սենատի հանձնախմբի զեկույցը «սրբագրում է պատմությունը»: ԿՀՎ աշխատակիցները, անշուշտ, կուզենային հենց իրենք սրբագրել զեկույցը: Ըստ որում, նման հնարավորություն եղել է. մարտին հետախույզները «կոտրել» էին զեկույցով զբաղվող սենատորների համակարգիչները, ինչը քիչ էր մնացել սահմանադրական ճգնաժամ առաջացներ:

Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքկոնելը եւ հետախուզության հանձնախմբի անդամ Սեքսբի Չեմբլիսը հայտարարել են, թե անհրաժեշտ տեղեկությունների հայթայթման նպատակով ԿՀՎ-ի կիրառած մեթոդներն օգնել են գտնելու վտանգավոր ահաբեկիչների, որոնցից էր Ուսամա բեն Լադենը:

Եվրոխորհրդարանում Կանաչների խմբակցության ներկայացուցիչ Էվա Ժոլին իր հերթին հայտարարել է. «Այս նոր իրեղեն ապացույցը Եվրոմիության անդամ պետություններին ստիպում է ընդունել նաեւ իրենց պատասխանատվությունը»:

«Մոնդ» թերթը հիշեցնում է, որ Եվրոխորհրդարանը 2006-ից քննություն է անցկացնում աշխարհում ԿՀՎ գաղտնի բանտերի եւ դրանց կալանավորների վերաբերյալ: Ենթադրյալ ահաբեկիչները գաղտնաբար տեղափոխվել են մասնավորապես Գուանտանամո (ԱՄՆ-ի զավթած կուբայական կղզի), Բագրամ (Աֆղանստան) եւ ԱՄՆ, որտեղ երբեմն անհետ կորել են: ԵՄ որոշ երկրներ օգնել են ԿՀՎ-ին: Մասնավորապես բացահայտվել են հազար գաղտնի թռիչքներ եւ 3 գաղտնի բանտեր Բուխարեստում (Ռումինիա), Անտավիլասում (Լիտվա) եւ Կիեժկուտիում (Լեհաստան):

«Շպիգել» շաբաթահանդեսը գրում է, որ ԿՀՎ գաղտնի բանտերում կիրառված դաժան կտտանքներն ու անօրինությունները ԱՄՆ-ի խայտառակությունն են: Դրանք վկայում են, որ «Ամերիկան դավաճանել է իրեն եւ իր արժեքներին»:

 

споделяне във facebook

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net