Հայ ժոդովրդի բռնագաղթը Իրան. ինչպես հիմնվեց Նոր Ջուղան

0716amenapergich1605թ. Շահ-Աբբաս Սեֆևին կազմակերպեց հայ ժողովրդի բռնագաղթը դեպի Իրան, ինչի հետեւանքով 500 հազար հայեր Նախիջևանից բռնի տեղահանվեցին Պարսկաստան: Երկու գերուժերի’ Պարսկաստանի եւ Օսմանյան Թուրքիայի միջեւ ընթացող պատերազմում Շահ-Աբբասի պարտությունից հետո Արաքսի ափին բնակվող հայերը բռնի տեղահանվեցին: Շահ-Աբբասը երեք նպատակ ունէր.

1. Ստեղծել բնակչությունից զուրկ սահմանամերձ գոտի, որպեսզի թուրքական բանակը ապաստան եւ մթերք չունենա Պարսկաստանի դեմ արշավանքը շարունակելու համար:

2. Հայ բնակչությանը տեղափոխել Պարսկաստանի կենտրոնական մասեր, որպեսզի հայերի միջոցով երկրի տնտեսությունը զարգանա եւ զարկ տրվի մետաքսի միջազգային առեւտրին, քանի որ հայերը տիրապետում էին եվրոպական լեզուներին.

3. Հայ արհեստավորների եւ արվեստագետների միջոցով շենացնել երկիրը’ զարկ տալով արհեստներին ու արվեստներին:

Այսպիսով, Ջուղայից գաղթեցված հայերը հաստատվեցին Սպահան մայրաքաղաքի մոտ’ Զայանդեռուդ գետի հարավային մասում եւ հիմնեցին Նոր Ջուղան: Նորաբնակ հայերի միջոցով երկրի տնտեսությունը զարգացնելու իր մտադրությունն իրագործելու համար շահը նրանց տվեց արտոնություններ եւ լայն իրավունքներ: Նոր Ջուղան շատ արագ դարձավ հայության մշակութային կենտրոն: Նոր Ջուղայի առաջին փողոցը, ի պատիվ հայ վաճառականի, կոչվեց Խոջա Նազար:

Այնուհետեւ հիմնվեցին այդ փողոցին ուղղահայաց 10 փողոցներ: Շուտով Նոր Ջուղայի հայերը իրենց ձեռքն առան մետաքսի միջազգային առեւտուրը: 1617թ. Շահ Աբբասը չեղեալ հայտարարեց անգլիացիների հետ կնքած առեւտրային պայմանագիրը եւ մետաքսի վաճառքի մենաշնորհը հանձնեց հայերին: Բացի վաճառականությունից, հայերը մեծ դերակատարություն ունեցան ոսկերչության, գորգագործության, կերպասագործության եւ բազում այլ արհեստների զարգացման գործում:

1670-1680թթ., տնտեսական եւ հասարակական ճգնաժամերի պատճառով, իրանահայության կյանքը անկում է ապրում: 1722թ., աֆղանների հարձակման հետեւանքով, Նոր Ջուղայի բնակչության զգալի մասը գաղթեց Հնդկաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Հոլանդիա եւ Ռուսաստան: Դրանով հանդերձ 17-18-րդ դարերում Նոր Ջուղան հանդիսանում էր հայկակպն ամենամեծ մշակութային կենտրոններից մեկը: 1630թ., Խաչատուր Կեսարացու ջանքերով, հիմնվում է դպրոց, որտեղ դասավանդվում էր երաժշտություն, գրականություն, քերականություն փիլիսոփայություն եւ բնագիտական առարկաներ:

1638թ. Նոր Ջուղայում արդեն գործում էր Մերձավոր Արեւելքի առաջին տպարանը, ուր տպագրվում է Մերձավոր Արեւելքի հայալեզու առաջին գիրքը եւ միայն դրանից 133 տարի անց է հայալեզու տպագրությունը սկիզբ առնում Հայաստանում: Պետք է նշել, որ Նոր Ջուղայի Ամենաքիչ Վանքին կից գործող դպրոցը շատ մեծ դերակատարություն է ունեցել ժողովրդի առաջընթացի գործում, քանի որ այնտեղ դասավանդվում էին նաեւ եվրոպական լեզուներ եւ վաճառականության կանոններ:

Վանքին կից հիմնվում է ձեռագիր գրքերի գրադարան-մատենադարան: Որմնանկարչությունը, զարդանկարչությունը, ճարտարապետությունը, գուսանական արվեստը, երաժշտությունն ու քնարերգությունը հասնում են իրենց ստեղծագործական գագաթնակետին: Հարկ է նշել, nր բռնագաղթած հայերի թվում եղած անվանի եւ ազնվական ընտանիքներից ոմանք՝ փոխելով իրենց կրոնն ու ազգանունը’ բարձր դիրքերի հասան: Օրինակ’ Մամիկոնյան Ենիկոլոպյան տոհմից Մանուչարխան Մոթամեդոլդոլեհը, նրա եղբայրը՛ Սոլեյման խան Սահամոլդոլեհը, որդին՝ Ջահանգիր խանը: Միրզա Ալի Ասղարխան Ամինոլսոլթանը (Աթաբաքե ազամ) Վրաստանից գաղթած հայերից էր եւ իրանում ընդունել էր իսլամ:

(Տվյալները վերցված են 1999թ. Հարվարդում տպագրված Խոարո Շաքեփ «իրանահայեր» գրքից):

aadmag.am

 

 

 

бутон за сайт

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net