Ջեմալ Փաշայի թոռը իր պապին սպանողներին ավազակախմբի անդամներ որակեց. (Տեսանյութ)«Այս միջոցառումները միայն ուղեղները լվանալու համար են կազմակերպվում: Միջոցառման սկզբից հստակ ու հասկանալի էր: Ջեմալ Կրտսերը եկել էր պատմությունը լվանալու, սրբագրելու, պատմությունը մեղմելու: Այդ ընթացքում չմոռացավ հիշել իր պապի, այսպես կոչված, ողբերգական մահը՝ ասելով, թե ավազակախմբի անդամներ են նրան սպանել»,- Aravot.am-ի հետ զրույցում Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ հանդիպումից հետո ասաց «Վեմ» ռադիոկայանի լրագրող, մեկնաբան Հասմիկ Գուլակյանը:

Նա Հասան Ջեմալի հայտարարությունը՝ պապին սպանողներին ավազակախմբի անդամներ անվանելու վերաբերյալ լսելուց հետո հարց է գրել ու ուղարկել Հասան Ջեմալին՝ հարցնելով՝ եթե Ջեմալին սպանողները ավազակախմբի անդամներ էին, ապա ինչպես է նա բնութագրում այն ոհմակախմբին, որոնք կազմակերպել ու իրականցրել են հայոց ցեղասպանությունը: Բայց այս հարցը չընթերցվեց:

«Ուրեմն Ջեմալին սատկացնողը ավազակախմբի անդա՞մ է»,- հանդիպումից հետո բորբոքվեց լրագրողը:

«Ողորմելիներ, մի հատ ցեղասպանություն բառը լսեցին, ծափ տվեցին»,- շարունակեց հանդիպման ներկաներից մի ուրիշ կին՝ նկատի ունենալով, այսօր Հասան Ջեմալի հետ հանդիպման ժամանակ հնչող այն ծափահարությունները, երբ հնչեցին Ջեմալ փաշայի թոռան արտաբերած հայոց ցեղասպանություն արտահայտությունից հետո:

«Ոչ մի հարցի չպատասխանվեց, սա շոու էր, որ կազմակերպվեց: Ինչպես կարելի էր գալ, նստել այստեղ ու ասել՝ Ջեմալ փաշային սպանող ավազակախմբի անդամի թոռն այստեղ նստած է: Սա ինչ արտահայտություն է: Նա վրիժառու էր, վրիժառու մեկ ու կես միլիոն կոտորված ու ունեզրկված հայերի համար: Խայտառակություն էր»,- մեզ հետ զրույցում ասաց մի ուրիշ դժգոհող:

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=4chkvcDWSrk&feature=player_embedded= embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

www.aravot.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert