Ռուսածին ու ռուսամետ ընկերությունները գրոհել են դատարանները …

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրի ռազմավարական նշանակության ոլորտները փաթեթով վաճառեց Ռուսաստանին, ՛՛փայ մտավ՛՛ այդ փաթեթի /՛՛Սիստեմայի՛՛/ մեջ, ու հիմա ռուսական կապիտալով կամ ռուսամետ ընկերությունները գրոհել են հայաստանյան դատարանները: Հայցադիմումների հեղեղն այնքան շատ է, որ եթե այդ հայտնի ընկերությունները որոշեն մի օր ՀՀ քաղաքացիների հետ իրենց գումարային վեճերը լուծել արտադատական կարգով, դատավորները կմնան անգործ… Ու հիմա կարծես ՛՛պասերով՛՛ են աշխատում:

Պատկերն առավել տեսանելի դարձնելու համար, առանձնացրել ենք Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում առկա իրավիճակը՝ մեկ օրվա կտրվածքով: Միանգամից տեղեկացնենք, որ օտարերկրյա կապիտալով /բացառությամբ՝ ռուսականի/ ընկերությունների հայցերի շատ հազվադեպ կարելի էր հանդիպել դատական նիստերի ժամանակացույցում: Իսկ ահա ռուսական ծագմամբ կամ ռուսամետ ընկերություններին բաժին է ընկնում քաղգործով վարույթների՝ եթե ոչ առյուծի բաժինը, ապա գոնե կեսը: Այլ կերպ ասած՝ որոշ ընկերություններ, բանկեր ուղղակի մեծ հաճույքով են ՀՀ քաղաքացիներին քարշ տալիս դատարաններ, իսկ թե ինչ է լինում դատարաններում այդ քաղաքացիների գույքի ու դրամական միջոցների հետ, շատերն արդեն սեփական փորձով գիտեն:

Եվ այսպես, 2014թ-ի սեպտեմբերի 30-ին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված  ընդհանուր 34 քաղաքացիական գործերից 19-ը առնչվել են հետևյալ բանկերին ու ընկերություններին, որից  6-ը՝ ՛՛ԱրմենՏել՛՛-ին, 7-ը՝ ՛՛ՎՏԲ-Հայաստան-բանկ՛՛-ին,  2-ը՝ ՛՛Արդշինինվեստբանկ՛՛ՓԲԸ-ին,  1-ը՝ ՛՛Յունիբանկ՛՛ ՓԲԸ-ին, 1-ը՝ ՛՛Ղ տելեկոմ՛՛-ին, 1-ը՝ ՛՛Արցախբանկ՛՛ ՓԲԸ-ին, 1-ը՝ ՛՛Ագբա-կրեդիտ ագրիկոլ բանկ՛՛ ՓԲԸ-ին:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան.  ընդհանուր 68 գործից 33-ը գումարային հայց է հետևյալ ընկերությունների կողմից, 5-ը՝ ՛՛Ղ-Տելեկոմ՛՛-ի, 5-ը՝ ՛՛ՎՏԲ Հայաստան բանկ՛՛-ի, 7-ը՝ ՛՛Արդշինինվեստբանկ՛՛-ի, 2-ը՝ ՛՛Յունիբանկ՛՛-ի, 13-ը ՛՛ԱրմենՏել՛՛-ի, 1-ը՝ ՛՛Արցախբանկ՛՛-ի:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարան.  ընդհանուր 68 գործերից 40-ը բաշխվում է հետևյալ ընկերությունների միջև՝ հետևյալ համամասնությամբ. 23-ը՝ ՛՛ՎՏԲ-Հայաստան բանկ՛՛, 7-ը՝ ՛՛ԱրմենՏել՛՛, 2-ը՝ ՛՛Ղ-Տելեկոմ՛՛, 6-ը՝ ՛՛Արշինինվեստբանկ՛՛, 1-ը՝ ՛՛Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՛՛, , 1-ը՝ ՛՛Կոնվերս բանկ՛՛:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարան. ընդհանուր36 գործերից 26-ը բաշխվում է 3 ընկերությունների միջև, այդ թվում՝  20-ը՝ ՛՛ՎՏԲ-Հայաստան բանկ՛՛, 4-ը՝ ՛՛ԱրմենՏել՛՛,  2-ը՝ ՛՛Արդշինինվեստբանկ՛՛:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների առաջին ատյանի դատարան.35 գործերից 22-ը բաժին է ընկնում գրեթե նույն ընկերություններին, որից 7-ը՝ ՛՛Արդշինինվեստբանկ՛՛-ին, 2-ը՝ ՛՛Ղ-Տելեկոմ՛՛-ին, 1-ը ՛՛Յունիբանկ՛՛-ին, 7-ը՝ ՛՛ՎՏԲ –Հայաստան բանկ՛՛-ին, 2-ը՝ ՛՛ՌԵՍՈ Ապահովագրական ընկերություն՛՛ ՓԲԸ-ին, 1-ը՝ ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ՓԲԸ-ին, 2-ը՝ ՛՛ԱրմենՏել՛՛ ՓԲԸ-ին:

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում նույն վիճակն է.  54 գործերից 29-ի դեպքում հայցվորները նույնն են. 17-ը՝ ՛՛ՎՏԲ Հայաստան բանկ՛՛, 11-ը՝ ՛՛ԱրմենՏել՛՛, 1-ը՝ ՛՛Արդշինինվեստբանկ՛՛ ՓԲԸ:

Եթե այս թվերին գումարենք այն գործերի թիվը, որոնք բանկերը լուծում են արտադատական կարգով՝ ֆինանսական հաշտարարի միջոցով, ապա դժվար չէ կռահել դատարանների միջոցով կատարվող ՛՛օրինական թալանի՛՛ խայտառակ ծավալները: Մի առիթով նախկին իշխանավորներից Երջանիկ Աբգարյանն էր նշել. ՛՛կարելի է մեծ վստահությամբ պնդել, որ ՀՀ-ում գործող ռուսական բոլոր պետական և մասնավոր ընկերությունները և զինվորականները մեր երկրում քրեական թալանին զուգահեռ իրականացնում են ավելի լայնամասշտաբ փաստաթղթավորված՛՛օրինական թալան՛՛:

Վերոնշյալ ընկերությունների իրական տերերին երկար չփնտրենք. նախ հիշենք Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ օտարված ՛՛ԱրմենՏելի՛՛ պատմությունը և  նրա նախկին տնօրեն, այժմ ՀՀ ԱԱԾ-ի կողմից հետախուզվող Իգոր Կլիմկոյին: Հիշենք տարիներ առաջ ռուսական ՛՛Վերսիա՛՛ լրատվական կայքի հրապարակած տեղեկությունը  ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի, նրա ներկայացուցիչների և ընտանիքի անդամների անուններով գրանցված ունեցվածքի մասին: Ըստ այդմ, երեք տասնյակ ընկերությունների շարքում հիշատակվում է Արցախբանկը, Առէքսիմբանկը (համասեփականատեր), Յունիբանկը (համասեփականատեր), Արդշինինվեստբանկը (ավելի քան 50%-ի համասեփականատեր), Կոնվերսբանկը (30-50%), Ղ-Տելեկոմը:

Շատ հայ տնտեսագետներ արձանագրում են, որ Հայաստանի բանկային համակարգում ռուսաստանյան կապիտալի առկայությունը, ինչպես նաև էներգետիկ բնագավառում ռուսաստանյան տնտեսությանը Հայաստանի ինտեգրվածությունը թույլ են տալիս ենթադրել, որ այդ ընկերությունների նկատմամբ արևմուտքի պատժամիջոցները բացասական հետևանքներ կունենան Հայաստանի համար։

Հնարավոր է, որ հենց այդ բացասական հետևանքները մեղմելու նպատակով են ռուսածին կամ ՛՛Քոչարյանի՛՛ ռուսամետ ընկերությունները ակտիվացրել գրոհը դատարաններում, քանի որ հետո փողերը հետ ստանալը գուցե դժվար կամ անհնար լինի դոլարի, եվրոյի, դրամի, ռուբլու անկանխատեսելի տատանումների պատճառով:

Էլմիրա Մարտիրոսյան

http://lakmoes.am

 

 

сподели бутон

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net