Deutschland_Dresden_Semperoper_1200

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում տեղի ունեցավ մշակութային համաժողով, որին մասնակցելու համար հրավիրվել էին աշխարհի լավագույն մի շարք արվեստագետներ։ Բացման խոսքով հանդես եկավ Փարիզից ժամանած արվեստի պատմության դասախոս Նադինե Էնգելը իր “Obiectare”. Surrealistische Praxis und das Erbe der Kunstkammer զեկույցով:

Միջոցառմանը ներկա արվեստագետները ներկայացրեցին ու համեմատականներ տարան ժամանակակից արվեստի նմուշների և նախորդ դարերում ստեղծված գործերի միջեւ։ Վիզուալ արվեստի փորձագետ, արևմտյան Օնտարիոյի համալսարանի դասախոս Հելեն Գրեգորին իր ելույթում նշեց. «Եթե ուշադիր լինեք, այն ինչ հիմա անում են ժամանակից արվեստագետները, արդեն իսկ հազարամյակներ առաջ արված են։ Ուշադրություն դարձրեք, թե ոնց են ներկայացնում նեոլիթի դարաշրջանի մարդիկ իրենց շրջակա աշխարհը։ Նրանք դա անում են ֆիգուրատիվ։ Նույն մոտեցմամբ ներկայանում են ժամանակակից արվեստագետները, այն տարբերությամբ, որ ֆիգուրները փոխարինվել են ուրիշ հնարքներով, սակայն կոմպոզիցիոն կառուցվածքը նույնն է»:

Յուրաքանչյուր ելույթից հետո մասնակիցներին հնարավորություն էր տրվում հարցերով դիմել հռետորին։ ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե որ երկրներում են լինելու եւ ինչպիսի հետագա ծրագրեր ունեն, Շտուտգարտից հրավիրված հրապարակախոս Գաբրիելե Բրոսները պատասխանեց. «մենք մի քանի քաղաքներ էլ ենք այցելելու Գերմանիայում` մեր նյութերը ներկայացնելու նպատակով, իսկ հետո կմեկնենք այլ երկրներ»։ Նման միջոցառումները հայտնի արվեստագետները կազմակերպում են մշակութային կյանքի խնդիրներով եւ նոր տեղեկատվությամբ կիսվելու նպատակով։

Ի դեպ, համաժողովը մի պահ ընդհատվեց Դրեզդենի փողոցներով անցնող ցուցարարների աղմուկի պատճառով, և որոշ ժամանակ միջոցառումը նվիրվեց քաղաքական խնդիրներին, որոնք եւս անդրադարձ են ունենում մշակութային կյանքի վրա։ Նշենք, որ համաժողովի կազմակերպիչներն են Լոնդոնի քաղաքապետարանի արվեստի բաժինը և Լոնդոնի արվեստի համալսարանի քոլեջը ( University College London):

Եվա Հարութ

Գերմանիա

galatv.am


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert