Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ  Տ.Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին.

Գերաշնորհ սրբազան հայր.

Եվրոպայի Հայերի Համագումարի գերագույն խորհրդի, անդամների եւ անձամբ իմ անունից  շնորհավորում եմ Ֆրանսիայում  հայոց թեմի առաջնորդի բարձր եւ պատասխանատու պաշտոնին Ձեր ընտրվելու առիթով:

Հույսով ենք եւ վստահ, որ դուք Ձեր ողջ գիտական եւ մտավոր կարողությունները քրիստոնեական անաչառ հավատքի զորությամբ իսպաս կդնեք ոչ միայն Ֆրանսիայի հայության այլ նաեւ Եվրոպայի եւ ողջ հայության ի խնդիր:

Եվրոպայի Հայերի Համագումարը, որպես ազատ եւ խմբակային նեղ շահերից զերծ կազմակերպություն կոչված է իր կարելիությունների սահմաններում պաշտպանելու

Եվրոպայի հայության, Սփյուռքի եւ առհասարակ ողջ հայության շահերը:

Այս սրբազան գործում մեր պատրաստակամությունն ենք հայտնում սերտորեն համագործակցելու եւ աջակցելու Ձեզ եւ Ձեր խնամքին հանձնված կառույցների  հետ:

Կրկին անգամ շնորհավորելով Ձեզ,  մաղթում ենք ուժ, կորով եւ հարատեւություն  դժվարին պարտականությունների մեջ:

 

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ՝

Կարո Հակոբյան

Շվեդիա, Ուփսալա

24 հունվար 2015

 

—————————————————————–

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը

Նոյեմբերի 1-ին Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու սրահում գումարված Ֆրանսիայի հայոց թեմի Թեմական պատգամավորական ժողովում կատարվեց նոր թեմակալ առաջնորդի ընտրությունը:
Առաջադրված թեկնածուների եռանուն ցանկից հիսունչորս թեմական պատգամավորներից ներկա քառասունչորսը քվեների մեծամասնությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ ընտրեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին:

www.armenianchurch.org

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert