Գաղտնազերծվել է Գարեգին Բ-ի շվեյցարական հաշվեհամարը

hetq.am –    Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) երեկ գաղտնազերծել է շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ցուցակները և հաշվեհամարները, որոնք խուսափում են հարկերից, թաքցնում են միլիոնավոր դոլարների հասնող ակտիվներ, ինչը փողերի լվացման խողովակ է հանդիսանում և միաժամանակ HSBC բանկին եկամուտ բերում:

Շվեյցարական հաշիվներից ամենախոշոր չափի դոլարային գումարների արտահոսք գրանցած երկրների շարքում հայտնվել է նաև Հայաստանը՝ ցուցակում 146-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն է:

Գարեգին Բ-ն բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվի վրա 1.1 մլն դոլար է եղել 2006-2007թթ.:

Մայր Աթոռի մամուլի խոսնակը ICIJ-ին տրված պարզաբանման մեջ նշել է, որ այդ հաշվեհամարը բացվել է ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներով:

«Այս հաշվեհամարը փոխանցվել է Գարեգին Բ-ի անվամբ նրա նախորդի մահվանից հետո նույն նպատակներով օգտագործելու համար: Հայ եկեղեցու կաթողիկոսությունը, որը Կաթողիկոսի պատասխանատվության ոլորտում է, ազգային կրոնական հաստատություն է և հարկման ենթակա չէ, և Վեհափառ Հայրապետը «անձեռնմխելի է հարկումից»»,- նշել է Մայր Աթոռը:

Այս գաղտնազերծումը հիմնված է բանկի Ժնևի բաժանմունքում 2007թ. աշխատող համակարգչային մասնագետի գողացած փաստաթղթերի վրա: Փաստաթղթերը պարունակել են 100 հազար հաճախորդի տվյալներ տարբեր երկրներից:

Հայաստանի հետ առնչվող այլ անձի հաշվեհամարին եղած ամենամեծ գումարը հասել է 5.8 մլն դոլարի:

 

Մանրամսն այստեղ. http://www.icij.org/project/swiss-leaks/explore-swiss-leaks-data

 

 

 

бутони за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net