armfvn.com-ը գրում է.

«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում 1917 թվականի սեպտեմբերի 30-ին «New York Times» պարբերականում տպագրված մի հոդված, որտեղ Անատոլիայի քոլեջի այդ ժամանակվա տնօրենը պատմում է Մարսովանում 1915 թ-ին տեղի ունեցած սոսկալի ջարդերից մեկը, որին զոհ են գնացել 1200 հայեր: Ստորև ներկայացնում ենք ականատեսի վկայությունն ամբողջությամբ.

«Փոքր Ասիայի Հյուսիսում գտնվող Մարսովանի  Անատոլիայի քոլեջի հայկական ֆակուլտետի անդամները մորթվեցին կացիններով, 1200 հայերի այլ հետ, թուրք գյուղացիների կողմից, ում վարձավճարը աշխատանքի դիմաց զոհերի մարմիններից  հանված հագուստն էր:  Դեպքը պատմել Rev. George E. White-ը՝ քոլեջի տնօրենը, ով վերջերս է վերդարձել այդ երկրից:

Ջարդերը տեղի են ունեցել գիշերը Թուրքիայի կառավարության կողմից. հայերը հարյուրներով կամ երկուհարյուրներով գնում  էին դեպի մահը, իսկ նրանց մարմինները նետում էին նախօրոք փորված հորերը:

«Մեր քոլեջի մի խումբ տղաներ թույլտվություն խնդրեցին երգել նախքան նրանց մահվան ճանապարհը բռնելը, և նրանք երգեցին «Ավելի մոտ Աստծուն» երգը: Հետո նրանց վրա հարձակվեցին»,-պատմում  է  Dr. White-ը:

«Հայերի համարը վիճակը սաստիկ վատթարացավ 1915թ-ի գարնանը, երբ թուրքերը որոշեցին վերացնել հայկական հարցը՝ հայերին իսպառ ոչնչացնելով: Հայկական հարցը բարձրացել էր քաղաքական և կրոնական պատճառներով:

Դասալիքներ, թաքցրած պայթուցիկներ, զենքեր, վտանգավոր գրականություն կամ հեղափոխականներ որոնելու պատրվակով՝ թուրք ոստիկանները ձերբակալեցին Մարսովանի 1200 հայ տղամարդկանց՝ իրենց հետաքննությունն ուղեկցելով սոսկալի գազանություններով: Մեր տարածաշրջանում, այնուամենայնիվ, հեղափոխական գործընթացներ չէին ընթանում:

Աղջիկները և երիտասարդ կանայք բռնաբարվում էին քաղաքի ամեն անկյունում: Յուրաքանչյուր աղջիկ Մարսովանում վաճառվում էր 2-ից 4 դոլարով: Ես գիտեմ, քանզի ես լսել եմ խոսակցությունը մարդկանց, ովքեր զբաղվում էին առք ու վաճառքով: Գիտեմ, որովհետև ես կարողացա 4.40 դոլարով գնել երեք աղջիկ…

Սոսկալի ցավը, դժոխքը, տառապանքները անհնարին է բառերով արտահայտել և գրեթե անհնար սրտով զգալ: Ծանր կորուստներ կրած, ծարավ, սոված, միայնակ, հուսալքված մարդկային այս խմբերը ծածկել էին ճանապարհները, որն անգամ ուղղություն չուներ:

Ես լուր ստացա դեսպան Մորգենթաուից, որ մեր տարածքները չմիջամտեցին: Հաջորդ օրը ոստիկանապետը եկավ զինված մարդկանցով և պահանջեց շրջափակել քոլեջի բոլոր հայերին, ինչպես նաև դպրոցի և հիվանդանոցի հայ աղջիկներին: Մենք պահանջեցինք չոտնահարել մեր իրավուքները մեր տարածքներում՝ որպես ԱՄՆ-ի քաղաքացիներ:

Ավելի քան երկու ժամ մենք նրանց պահում էինք վախի մթնոլորտում: Նրանք ավելի շատ զինված մարդիկ բերեցին: Նրանք կրկին պահանջեցին շրջափակել հայերին: Ես մերժեցի: Նրանք ինձ զգուշացրին, որ ընդդիմանում եմ Թուրքիայի կառավարությանը՝ սպառնալով ինձ ենթարկել մահապատժի:

Նրանք ջարդեցին մեր պարիսպները և հարցրին, թե որտեղ են հայերը: Ես հրաժարվեցի պատասխանել: Նրանք գնացին շենքի միջով՝ ջարդելով դռները: Հետո մեր հայ ընկերները, զգալով, որ մեր կողմից իրենց կյանքը փրկելու հետագա փորձերը ավելի շատ վնաս կբերեն, ձևացրին իրենց թուրքիային հավատարիմ մարդիկ, և առաջարկեցին անել այն, ինչ հարկավոր էր:

Ամեն ընտանիքի համար մի սայլակ էր նախատեսված՝ սննդամթերքի աղքատիկ պաշարով, անկողնային պարագաներով և հագուստով: Մայրը երեխայի հետ նստում էր բեռի վրա, իսկ հայրը քայլում էր սայլակի կողքով: Ես առաջարկեցի աղոթել… և հետո քոլեջի և հիվանդանոցի 72 մարդկանցից բաղկացած տխուր երթը հեռացավ:

Այս ուսուցիչները կիրթ էին, օգտակար, ընդունակ, նրանցից ոմանք Ամերիկյան և Եվրոպական համալսարանների շրջանավարտներ էին: Խումբը մոտ 50 մղոն ապահով քայլում էր, հետո կանանց տղամարդկանցից առանձնացրին: Նրանց ձեռքերը կապեցին հետևից, և նրանք հեռացան: Անատոլիայի քոլեջի 8 հայ տղամարդիկ սպանվածների շարքում էին: Կանայք և երեխաները տեղափոխվում էին շարունակ: Ոչ ոք չգիտի, թե ուր, ոչ ոք չգիտի, թե նրանցից քանիսն են շարունակում ապրել:

Կառավարությունը քանդեց հայկական գերեզմանոցը և այնտեղ ցանեց ցորեն՝ ի նշան այն բանի, որ ոչ մի հայ չի ապրելու և չի թաղվելու այնտեղ: Անատոլիայի քոլեջում չմնաց ոչ մի հայ ուսուցիչ և ուսանող: Քաղաքի բողոքական համայնքի 950 անդամներից 900-ը իրենց հոգևոր հովվի հետ աքսորվեցին: Դա կառավարական շարժում էր՝ ընդդեմ հայ ժողովրդի»:

www.magaghat.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert