Ֆրանսիայում Մարսելի փաստաբանական դպրոցի 25-ամյա հայ ուսանողուհի Աշխեն Հարությունյանը հաղթահարել է Փաստաբանական դպրոցների ուսանողների մրցույթի նախընտրական, խիստ փուլն ու անցել մրցույթի եզրափակիչ, գրում է laprovence.com-ը:

Մրցույթի եզրափակիչ փուլում նա 11 այլ ուսանողների հետ հրավիրվել է մարդու իրավունքների ոտնահարման մի դեպք ներկայացնելու։

«Այս երիտասարդ աղջիկը զգայուն թեմա է ընտրել: Նա կներկայացնի երիտասարդ գվինեացու դեպքը, ով 2014 թվականի հունվարին խեղդվել է Մարսելի նավահանգստում, երբ երկար ճանապարհորդությունից հետո նրան մերժել են ապաստան տալ»,- գրում է թերթը:

Դրանից հետո նա իր ընկերոջ հետ դարձյալ բարձրացել է նավ և ինքնասպան եղել՝ ծովը նետվելով։

Աշխենը վստահեցնում է, որ իր համար առաջնայինը մարդու իրավունքներն են: Երիտասարդ իրավաբանը դրանում է տեսնում ամեն ինչի, այդ թվում՝ իրավական պետություն կառուցելու հիմքը:

Աշխենը հեռվից է եկել, գրում է թերթը: Նա Ֆրանսիայում է հաստատվել 2010 թվականին՝ Երևանում իրավաբանության բակալավրի կոչում ստանալուց հետո: Ֆրանսիայում, որտեղ է նաև նրա ընտանիքը, ցանկացել է շարունակել իրավաբանի իր գործունեությունը:

Այնտեղ նա կշարունակի ուսումն ու փորձ ձեռք կբերի՝ բացելով իր հայացքն աշխարհի հանդեպ:

Մրցույթի ժյուրիի կազմում իրավաբանական ոլորտի 11 ներկայացուցիչ է լինելու։

Աշխենը պնդում է, որ փորձելու է ներկայացնել, թե ինչ աբսուրդ գործընթացի միջով է անցել 18-ամյա Ժոզեֆը, քանի որ դա իրական դժբախտություն է, որի մասին բոլորը պետք է տեղյակ լինեն, գրում է թերթը։

Նա ցանկանում է լսելի դարձնել իր ձայնը, որպեսզի մարդիկ անտարբեր չմնան, և հույս ունի, որ իր այդ քայլը կարևոր կլինի մարդկության համար:

 

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=IuUvW22l0i4&feature=player_embedded= embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

www.tert.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert