Ո՞վ է մեղավոր Միջին Արևելքի ժողովուրդների, ինչպես նաև այդ երկրներում ապրող հայության ողբերգության համար

Der imperiale NATO-Krieg gegen Afghanistan eskaliert zunehmend die Situation der Zivilbevölkerung

Անցյալ տարի Բեռլինում հրատարակվել է Գերմանացի հայտնի Թղթակից, հրապարակագիր, քաղաքական մեկնաբան և բազմաթիվ գրքերի հեղինակ՝ Պետեր Շոլ-Լատուր-ի գիրքը՝ «Չար արարքի անեծքը» խորագրով: Անտեսելով գրքում տեղ գտած որոշ անճշտություններ, կարելի է ասել, որ այս գիրքը արաբական երկրներում արևմուտքի գործադրած քաղաքականության մի անաչառ վերլուծություն է: Եվ քանի որ այդ «կործանարար  միջամտության» անմիջական զոհերն են նաև այդ հյուրընկալ երկրներում հաստատված սփյուռքահայերը, ապա այստեղ հայ հանրությանն է ներկայացվում այդ գրքից որոշ հատվածներ:

Գրքի շաբիքի չորորդ էջում այսպես է ներկայացվում գրքի բովանդակությունը.

Խմորվում ու եռում է ամենուր, Սիրիան ու Իրաքը գնալով ընկղմվում են մի ահավոր՝ բոլորը՝ բոլորի դեմ, քաղաքացիական պատերազմի մեջ: Թուրքիայում իշխանության համար պայքար է գնում իսլամական և աշխարհական ուժերի միջև: Եգիպտոսը մշտական խռովության թատերաբեմ է դարձել, բայց նաև աշխարհի այս անհանգիստ տարածաշրջանի հյուսիսային եզրերում՝ Կովկասում և Ուկրաինայում, դրությունը պայթունային է: Իրեն հատուկ սուր դիտողությամբ Պետեր Շոլ-Լատուրը լույս է սփռում մի շրջանի վրա, որտեղ թվում է թե, արևմուտքի տասնամյակներ շարունակ քաղաքական և ռազմական միջամտության շնորհիվ, ինչ որ մի անեծք է իջել, կործանարար միջամտության, այդ՝ «չար արարքի անեծքը»:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ամերիկան, այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհի» պարագլուխը, անընդհատ պատերազմների մեջ է եղել: Նա, տարբեր երկրներում, որտեղ որ հնարավոր է եղել, տեղական բանակի՝ գեներալների միջոցով, կատարել է պետական հեղաշրջումներ՝ Իրան, Լատին Ամերիկա, Աֆրիկա, կամ հրահրել է պատերազմներ, Իրաք- Իրան, այժմս Սիրիա, կամ ինքը անմիջական, իր ամբողջ ռազմական հզորությամբ, իհարկե բացի ատոմային, մղել է տեղական պատերազմներ, Կորեա, Վիետնամ, Կամբոջա, Սերբիա, Իրաք, Աֆղանստան:

Մենք այսօր էլ լավ ենք հիշում այն պատկերները, թե ինչպես էին Վիետնամում՝ մերկ, վառվող, լացող երեխաները փախչում ամերիկյան հերթական նապալմ ռումբերից, որոնցով Ամերիկան ժամանակին վառեց հարավային Վիետնամի անտառների համարյա յոթանասուն տոկոսը, անհամար տառապանքներ պատճառելով տեղի խաղաղ բնակչությանը…

Հանրությանը հայտնի այս իրողությունները այստեղ հիշելը, անգամ ևս կարևոր է, որպեսզի մտաբերել, թե այսօր արաբական երկրների ժողովուրդների ողբերգությունը, այն նույն քաղաքականության շարունակությունն է, որը գործադրել և այսօր էլ գործադրում է արևմուտքը, բոլորից առաջ սակայն ԱՄՆ-ը:   Մենք նաև լավ ենք հիշում, Ժամանակին Դաշնային Գերմանիայի կանցլեր՝ Հելմուտ Շրոդերի և արտաքին գործերի նախարար՝ Յոշկա Ֆիշերի համառ դիմադրությունը և  փաստարկները, Իրաքի պատերազմի դեմ, երբ ԱՄՆ- ը CIA-ի կողմից հնարած կեղծ փաստաթղթերի հիման վրա, ջանում էր Եվրոպայի երկրներին էլ ներքաշել այդ պատերազմի մեջ:

Նրանք պատճառաբանում էին, որ վաղը ո՞վ է պատասխան տալու՝ Միջին Արևելքի, Աֆրիկայի ու Ասիայի իսլամական երկրների քաղաքական ապակայունացման ու ներքին խռովությունների համար:

Շատ տարիներ չեն անցել այդ ժամանակներից, բայց այսօր արդեն նրանց մարգարեությունը սոսկալի իրականություն է դարձել և ներկայումս ամբողջ մի շարք ժողովուրդներ Ասիայում ու Աֆրիկայում ներքաշված են քաղաքացիական պատերազմների մեջ: Ժամանակին ԱՄՆ-ը՝ Պակիստանում զինելով թալիբաններին՝ Աֆղանստանում ՍՍՀՄ- ի ներկայության դեմ, ծնունդ տվեց իսլամական ծայրահեղ այնպիսի մի կազմակերպության, որը չարորակ  ուռուցքի նման, գնալով աճելով, այսօր արդեն հյուծում է տարբեր ժողովուրդների խաղաղ կյանքը, վտանգում է ամբող տարածաշրջաններ, մղում քաղաքացիական պատերազմներ: Այսօր արդեն ցավալի փաստ է, որ այդ երկրներում հաստատված սփյուռքահայությունն էլ ըստինքյան և անմիջական ներքաշվում է այդ հորձանուտի մեջ…

Եվ պետք չէ բոլորովին էլ հոռետեսական հնչի, եթե ասել, վտանգը կա, որ եթե ապագայում՝ Իրանում, Ռոսաստանում և Թուրքիայում ծայրահեղ իսլամիստները ուժեղանան և փորձեր անեն, այդ երկրները ապակայունացնել, ապա դրանց ալիքները նաև Հայաստանին են հասնելու: Այդ պատճառով էլ այսօր համայն աշխարհի հայությունը պետք է արթուն լինի և որտեղ որ հնարավոր է, ակտիվորեն մասնակցի ծայրահեղականների դեմ ժողովուրդների պայքարին:

Պետեր Շոլ-Լատուրը, ով Գերմանիայի և Ֆրանսիայի հանրությանը հայտնի է որպես արաբական աշխարհին քաջածանոթ և գիտակ անձ, իր այս գրքում ոչ հերթականությունն է պաշտպանում և ոչ էլ ժամանակագրությունը: Նա իր առաջ խնդիր է դրել, ուսումնասիրել և վերլուծել վերջին տարիներին արաբական աշխարհում տեղի ունեցած «ժողովրդական» շարժումների էությունը, ինչպես նաև տարբեր քաղաքական հոսանքների գործունեությունը և դեպքերը: Այդպիսով նա ջանում է արևմուտքի, ամենից առաջ սակայն գերմանացի ընթերցողnներին պարզաբանել մի կործանարար քաղաքականության հետևանքները, որը բանեցրել և բանեցնում են արևմտյան շահամոլ պետությունները: Դա նրանց համարյա երկու հարյուր տարի տևող միջամտությունն է այդ երկրների ներքին քաղաքական կյանքին, որի ջատագովն են այդ երկրների պաշտոնական անձինք, նրանց քարոզչությունը, աջ, ոչ պաշտոնական պահպանողական ուժերը, կուսակցությունները, ինչպես նաև նրանց կողմից թողարկված մամուլը:

Նա, որպես անխոնջ ժուռնալիստ, այցելել է պատերազմի դաշտեր, զրույց է ունեցել տարբեր երկրների ղեկավարների, պատերազմող կողմերի՝ հրամանատարների հետ: Մոտիկից վկան է եղել Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի ժողովուրդների տառապանքներին: Վկայում է, որ Իրաք- Իրան պատերազմը ծագել է ոչ այնպես, որ Իրաքի արշավանքը Քովեյթի վրա, կատարվել է այն բանից հետո, երբ Ամերիկան իր դեսպանի միջոցուվ  խրախուսել է Սադամ Հոսեյնին: Իրաք- Իրան պատերազմում, երբ Իրանի զորքերը հազարավոր պատանի զինվորների կյանքի գնով, կտրում անցնում են ականապատված դաշտերը և որ պատերազմի շրջադարձ էր սպասվում ի հօգուտ Իրանի, ԱՄՆ-ն Իրաքին բազմապիսի զինամթերքի առաքումով և Իրանին զինադադար պարտադրելով, կասեցնում է Իրանի առաջխաղացումը և հաղթանակը:

Այսօր Սիրիայում, քաղաքացիական պատերազմի հետևանքով, տնավեր, փախստական են դարձել մոտ հինգից- ութը միլիոն ժողովուրդ, ընդ որում մոտ մի քանի տասնյակ հազար հայ, զոհվել են ավելի քան հարյուր հազար մարդ և դեռ ոչ մի կանխագուշակում չի կարելի անել, թե այդ ամենը ինչով կվերջանա:

Հեղինակը Սիրիայի դեպքերի մասին հետևյալն է գրում.

«Արաբական գարուն»,

այս խոսքը այլևս բոլորովին լսել չի լինում:

Թունիսում իսկապես որ տարերային պայթյուն տեղի ունեցավ՝ Բեն Ալի-ի բռնատիրական կարգերի դեմ:

Իսկ եթե անդրադառնանք Եգիպտոսում՝ Թահիր հրապարակում ընթացող իրադարձություններին, որտեղ երիտասարդության կողմից պայքար էր գնում ազատության համար, և վերլուծենք, թե դա ինչպե՞ս կատարվեց, ապա կարելի է այստեղ եգիպտական «Մուխաբարատի», անվտանգության ծառայությունների, սակայն ամենից առաջ բանակի կողմից որոշակի գաղտնի սադրանքներ և կեղծումներ ենթադրել:

Լիբիայում ԱՄՆ-ն որոշակի հապաղումով ասպարեզ մտավ, տեղի ընդդիմադիր ուժերին օգնություն ցույց տալու համար: Պետք էր Բենգազիում, որտեղ, իբր թե ժողովուրդը ընդվզել էր, որպեսզի դեմոկրատիա և խոսքի ազատության պահանջներ ներկայացնել, դիմակայել Ղադաֆի-ի ոչ քիչ տատանվող ռազմաուժին, ժողովրդի մեջ մի ահավոր սպանդ չկազմակերպել…

Սակայն Սիրիայում հարցերը բոլորովին այլ կերպ էին դրված: ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի համագործակցությամբ, չսպասեցին մինչև Դերայում Բաշեր- էլ- Ասադ- ի դիկտատուրայի և նրա՝ ալավիթների կողմից գերիշխող, Բաաթ պարտիայի դեմ, առաջին ցույցերի սկսվելուն, որպեսզի հետո խարխլեն այդ պետականության հիմքերը: Դեռ շատ վաղուց, ամերիկյան ու եվրոպական մամուլում, մի անսանձ հալածանք էր սկսվել արաբական այս հանրապետության դեմ, որը իր բիրտ կեցվածքով հանդերձ, որը նա շատ հաճախ նաև գործադրում էր, միակ աշխարհիկ պետականությունն է ամբողջ արաբական աշխարհում: Իսկ այն օրից, երբ Բաշեր Էլ- Ասադը իր անգութ հոր՝ Հաֆէզ Էլ- Ասադին  հաջորդեց, Դամասկոսը համեմատած արևմուտքի կողմից նախընտրած դաշնակից երկրների մայրաքաղաքների հետ, դրանք լինեն՝ Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Միացյալ Էմիրաթների, թե Քուվեյթի, իրենից ներկայացնում է՝ կրոնական հանդուրժողականության և համարյա արևմուտքի կենսապայմանների նման մի քաղաք:

Ինչ որ տեղ, գաղտնի հրամանատարական վայրերում, կեղծ տեղեկատվություններ թողարկող այդ գաղտնի ֆաբրիկաներում, որոնք անգլո-սաքսոնական, կարծիքներ ապակողմնորոշող ուժերի կողմից այդքան վարպետորեն օգտագործվում են, նշվում է, որ Սիրիան պետք է ենթարկվի այն նոր կարգ ու կանոնին, որը համապատասխանելու է Միջին Արևելքում ամերիկյան պատկերացումներին: Ես տեղեկացել էի, որ Նոր Կարոլինայում կեղծիքներ հորինող նման մի կենտրոն կա և դա ամենևին էլ չի բացառում, որ մեծ Բրիտանիայում և Իսրայելում էլ նման կենտրոններ չլինեն:

Համենայնդեպս, դեռ նախքան Դերայում և Հոմսում տեղական ցույցեր սկսվեին, առանց այլևայլի պահանջ էր դրվում, որ պետք է Դամասկոսում իշխանությունը ոչնչացվի:

2013 թվականին «Ազատ Սիրիայի Բանակի»  Սուլիման կեղծանունով մի սպա, ում ես այցելել էի, իր ժամանակավոր հրամանատարական տնակում, ինձ հետևյալը խոստովանեց.

«Դերայում ցույցերը ինքնաբերաբար չեն սկսվել: Նա ինքը դրանից մի տարի առաջ հանդիպում է ունեցել հորդանանյան և ամերիկյան ծպտված լրտեսների հետ: Նրանք իրեն վստահեցնելով, որ նա ֆինանսապես ապահովված կլինի, ցանկանում էին իրեն քաջալերել, միանալ «Ազատ Սիրիական Բանակի» հեղաշրջման ծրագրերին: Այդ բանակին անհրաժեշտ կառուցվածքը տրամադրվելու և զինումը կատարվելու էր Հորդանանի հողի վրա: Դրանից հետո, շնորհիվ Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Քաթարի Էմիրաթի լայն ֆինանսավորման, բայց և CIA-ի անմիջական ղեկավարության ներքո, իրականացվել է խռովարարների բանակի կազմումը և զինավորումը՝ ամենաժամանակակից պատերազմական զենքերով: Անկասկած որ հենց այդ ժամանակ էլ միջազգային դավադրություն է կազմակերպվել՝ Դամասկոսում Բաաթ պարտիայի իշխանության դեմ»:

Վաշինկտոնում, Էր Րիադում, Դոհայում, ինչպես նաև Երուսաղեմում վստահ էին, որ Սիրիայում, արևմուտքի կողմից օգնություն ստացող ընդդիմադիրների բանակի երևան գալը, հուսալքված զանգվածների մոտ, համաժողովրդական անդիմադրելի մի շարժում կառաջացներ, որի պատճառով Ասադի և Ալավիթների կլանը կարճ ժամանակամիջոցում վերացվելու էր: Ահա անգամ ևս, ինչպես ժամանակին՝ Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, հավանաբար նաև վաղը Իրանում, արևմուտքի լրտեսական ծառայությունները, իրենց ցանկալի պատկերացումների, ինչպես նաև ուտոպիական և սխալ ծրագրերի զոհը դարձան:

Դերաի անկումից հետո, Հոմս քաղաքը առնվեց աքցանի մեջ, այստեղ Սաուդյան Արաբիայի կողմից ռազմամթերքի տրամադրումը բոլոր տեղերից ավելի ինտենսիվ էր, որի պատճառով պետական բանակը ծանր կացության մեջ ընկավ: Հոմսում պարզվեց նաև, որ քարյուղի միապետին բոլորովին էլ չէր հետաքրքրում, աշխարհիկ և արևմուտքի ապրելակերպին ձգտող «Սիրիայի Ազատ Բանակին» զինամթերք մատակարարել: Սաուդյան Արաբիայի Վահաբիթների իսկական  դաշնակիցները այն նույն ծայրահեղ՝ «Աստծո Մարտիկներն» էին, որոնք իրենց ջիհադիստներ են անվանում:

Իսլամ ծայրահեղականները իսկական հաջողության հասան Թուրքիա – Սիրիա ամբողջ հազար կիլոմետր սահմանագծի երկայնքով, որը Էրդողանի կառավարության կողմից բացվել էր, և ոտնահարելով միջազգային տարրական համաձայնագրերը, օգտագործվում էր որպես միջանցք՝ Սաուդյան Արաբիայից և Քաթարից ստացվող ռազմամթերքը Սիրիա տեղափոխելու համար: Թուրքիայի սահմանի բացումը պատճառ դարձավ, որ ամբողջ իսլամական աշխարհից ջիհադիստները մասսայաբար դեպի հյուսիսային Սիրիա, մասնավորապես Հաթաի տարածքով, դեպի Ումա ներխուժեին, այնպես որ Դամասկոսի իշխանությունը կորցրեց Հալեբի շրջակայքի մի քանի բնակավայրեր: Հետագայում առևտրի հյուսիսային այդ մայրաքաղաքը բաժանվեց երկու մասի: Հակառակորդները քաղաքի ավերակներում անհուսալի տնային պատերազմ էին մղում:

Դիպուկահարները դարան մտած մայրուղիների երկու կուղմերի շենքերում, սպասում են իրենց զոհերին, որոնք շատ հաճախ խաղաղ բնակիչներ են լինում:

«Վերջերս, -շարունակում է սպան, հաճախակի են դառնում բախումները ԱՄՆ-ի կողմից հովանավորվող «Սիրիայի Ազատ Բանակի» և մեծ արագությամբ հզորացող, ծայրահեղ իսլամիստների՝ կանաչ լեգիոնների միջև, որոնք «սրբազան պատերազմի» են արշավել: Նրանց նպատակն է, Սիրիայում ալավիթներին՝ «Աստծո թշնամիներին», ոչնչացնել, քրիստոնիաներին երկրից վտարել և Դամասկոսում նոր խալիֆաթ հիմնել, որի կրոնական խստությունը, անցնելու է թալիբանների կողմից գործադրած բռնության մեթոդներից»:

Ջիհադիստների շարքերը լրացնում են շատ հաճախ մահվան պատրաստ վետերաններ, որոնք մեծ մասսամբ այստեղ են եկել Իրաքից, Աֆղանստանից, Լիբիայից, նույնիսկ Կովկասից և քաղաքացիական պատերազմի մեծ փորձ ունեն:

Այս սարսափելի ռազմիկներին միշտ էլ հաջողվում է, «Սիրիայի Ազատ Բանակի» համար նախատեսված CIA- ի կողմից ռազմամթերքների առաքումը բռնագրավել, որը չափավոր ուժերին պետք է հնարավորություն տար, շարունակել դիմադրությունը կենտրոնական իշխանության դեմ:

Արևմուտքի կողմից Սիրիայի տարածքում գործադրված իշխանափոխության ստրադեգիայի լրիվ ձախողումը բացահայտվեց այն ժամանակ, երբ  այս երկու ջիհադ՝ «Ջիհադ Էլ Նուսրա» և «Ահրար էս- Շամ» կազմակերպությունները միացան, որպեսզի իսլամական Աստծո պետություն ստեղծեն:

«Դուք երևի կզարմանաք, որ ես այսպես բացահայտ եմ խոսում, մեր ներկա, անհույս կացության շուրջ, – ավելացնում է Սուլիմանը, բայց այսօր մենք գիտենք, որ մենք, մի՝ «մեծ խաղում», միայն շախմատի տախտակի խաղաքարերն ենք»:

Իշխանափոխությունը Դամասկոսում (փոխարենը՝ Սուննիների իշխանություն հիմնումը), կամ Սիրիայի բաժանումը, ԱՄՆ-ին, Իսրայելին և Սաուդյան Արաբիային  կարևոր է, որպեսզի Շիա իսլամի ազդեցությունը, որը շնորհիվ՝ Լիբանանում հիզբոլահների ներկայության, մինչև Միջերկրական ծով է հասնում, նվազեցնել և Իրանի մոլաներին, իրենց սահմանները ցույց տալ…

 

Սամվել Հովասափյան

Հունվար 2015, Բեռլին

 

 

социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net