ՀՐԵՇՏԱԿԸ

Յոթերորդ օրը, երբ արեւը մայր էր մտնում,

Հուժկու ձայն լսվեց բացված երկնքից.

«Տեղ տվեք հիմա, քանզի թեւերն եմ բերում

Հրեշտակիս համար, ում  շատ սիրեցի,

Ով ամենքիդ համար պայքարեց օրնիբուն,

Ով  նորից ձեր մեջ հույսն արթնացրեց,

Եվ սերն ու հավատքը հանդեպ իրար լուռ

Ժպիտով քարոզեց՝ ժպիտ, որի մեջ արեւ,

Մաքրություն եւ մոգական ուժ կա ու՝ լույս»:

Ժպիտ, որով  մեր բոլոր աղոթքները լսեց,

Եվ հնչող հիմների ներքո, թեւերն իր ամուր

Հագնելու ժամին, շրջվեց դեմքով դեպի մեզ

Առաջին՝ ու նաեւ վերջին, խոստումը տալու.

Առ, որ չի գնում նա, որ մեր մեջ ու մեզ հետ է,

Որ այսուհետ ինքը պահապանն է դառնալու

Իր իսկ ազգի եւ … Այդժամ, չգիտես թե ինչպես,

Լուսապսակ երեւաց հանկարծ մութ երկնքում,

Վերեւներում անթաքույց հռճվանքը տիրեց,

Մինդեռ մեզ մոտ՝ երկրի վրա, կսկիծ էր ու սուգ

Մինդեռ մեզ մոտ՝ երկրի վրա, ամեն ինչն էր

Դատարկ՝ համատարած ցավ, պակասություն

Սպասումների, որ նրա անվան հետ կապվեց,

Եվ որ կեղտով լեցուն այս անիծյալ աշխարհում

Նրա օգնությամբ ենք մենք փնտրելու  անվերջ:

 

ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert