Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը, բողոք արտայայտող վեցը սպիտակ քւէներով հանդերձ, «ընտրեցե նոր Թեմական խորհուրդ, որում բացակայում է համայնքի ոչդաշնակցական մեծամասնութիւնը, որը նոյն Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների «պաշտօնականե տւեալների համաձայն աւելի քան 40 տոկոս քւէների տէրն է:
Միայն այս վերջին փաստը, ցանկացած կողմի, այդ շարքում նաեւ դաշնակցականների, համար ամբողջովին բաւարար է համայնքային որեւէ կառոյց ու մարմին կեանքի կոչելուց առաջ, յանուն ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ մի պահ կտրւել մենատիրութեան ախտից եւ խոհեմաբար մտածել նշեալ կառոյցներում ընդդիմադիր կողմի ներկայութեան կարեւորութեան մասին:
Բայց, ցաւ ի սիրտ, մերօրեայ իրականութիւնը ապացուցում է, որ այս կուսակցութիւնը պատրաստ չէ նման քայլի: Ինքնաբերաբար, հարց է առաջանում. Ի՞նչն է կուսակցութեան ղեկավարներին, որ ամենուրեք, տիւ ու գիշեր, ժողովրդավարութեան մասին են խօսում, նման գռեհիկ որոշումներ պարտադրում:
Որքան էլ տարօրինակ հնչի, այդուհանդերձ, փաստերը խօսում են այն մասին, որ այստեղ հարցը գաղափարական չէ, այլ նախ եւ առաջ նիւթական է… Դրամի հարց է… Ահա թէ ինչպէս.
– Թեմական խորհուրդը իր վերադաս մարմնին՝ Պատգամաւորական ժողովին, չենթարկւելով, 12 տարի առաջ հաստատւած՝ «Մաջիդիէ քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից տարածքները գնելու մասինե որոշումը, երեք անգամ Պ.Ժ.-ում վերահաստատւելուց յետոյ, չի գործադրում, փոխարէնը ցայժմ 3 միլիարդ ռիալ յատկացրել է Հ.Յ.Դ.-ին ենթակայ «Նաիրիե եւ նոյն չափ էլ «Սիփանե միութիւններին, մօտ մէկ միլիարդ ռիալ պարտքի «անւանե տակ՝ կուսակցութեան պաշտօնաթերթ՝ «Ալիքե-ին:
– Երբ աւելի քան 20 անտուն հայեր պահւում են պետական աղքատախնամ կենտրոններում, եւ երբ տարբեր միութիւններ տեղի դժւարութիւն ունեն, «Նաիրիե եւ «Սուքերեանե ազգային կալւածները առանց վարձի տրւում են վերոնշեալ կուսակցական միութիւններին եւ դեռ նպատակ ունեն «Սասունե մանկապարտէզի շէնքը նաեւ յանձնել «Սիփանե միութեան:
– Երբ Ազատ համալսարանի «Հայոց լեզւի եւ գրականութեանե ամբիոնում 10 ուսանող պահելու համար տարեկան պահանջւում է, ընդհանուրի մէջ, 150 միլիոն ռիալ, Առաջնորդարանի ոչպաշտօնական «հայերէնագիտականե դասարանների համար, որ ընդամենը ութը սան ունի, ազգային բիւջէից տարեկան դուրս է գրւում 500 միլիոն ռիալ, նոյն ժամանակ րոպէներ բացակայելու դիմաց պակսեցւում է ազգային դպրոցներում հայոց լեզւի ուսուցիչների աշխատավարձերը, որ առանց այն էլ, ուշացումով է տրւում:
– Կուսակցութեան պարտադրանքով, 2007 թւականի առաջին ամիսներին, Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների նախօրեակին, 500 հազար դոլար (այսօրւայ սակագնով մօտ 17 միլիարդ 500 միլիոն ռիալ) «արժողությամբե դատարկ հողատարածք գնւեց Երեւան-Սեւան ճանպարհի վրայ, որը ցայժմ ընկած է անփոփոխ, ու դեռ աւելին՝ տարեկան որոշակի գումար ծախսւում է այդ տարածքը «պահելուե համար:
– Կուսակցութեան ճնշումով, փոխւեց Թեմական խորհրդի որոշումը եւ թեմիս բիւջէից Ջաւախքի կուսակցական մարմիններին յատկացւեց 11000 դոլար:
– Հ.Յ.Դ.-ի պաշտօնական եւ ոչպաշտօնական մամուլին տարբեր առիթներով համայնքի բիւջէից յատկացւում է գումարներ, իսկ «Պայմանե եռամսեայ հանդէսը ֆինանսաւորւում է ամբողջությամբ, առանց իսկ մէկ ռիալ վերադարձի:
Դեռ կարելի է երկարացնել այս շարանը, բայց հենց այսքանն էլ բաւարար է ցոյց տալու համար, որ հիմնական հարցը Դաշնակցութեան հետ ԱՅՍՏԵՂ ո՛չ թէ գաղափարական է, այլ այն որ նրանք ապրում են համայնքի կալւածների եւ ունեցւածքի հաշւին, ազգի հաշւին կուսակցութիւն են պահում…:
Աւելացնենք, մենք բնական ենք համարում, որ իւրաքանչիւր անձ կամ հաւաքականութիւն ունենայ տարբեր տեսակէտ… նոյնիսկ բազմազանութիւնն ու բազմակարծութեան ներկայութիւնը հասարակական կեանքում համարում ենք օգտակար եւ յոյժ կարեւոր: Այստեղ անգամ մէկ կարծիքի գերակշռելու խնդիր չէ, որ արծարծում ենք, այլ ազգի ունեցւածքի կուսակցականացնելն է, որը ոչ մի կապ չունի տեսակէտի եւ հակատեսակէտի հետ:
Այստեղ ԲՈՒՆ հարցը հենց նիւթականն է…
Իսկ այս հարցին տուն տւող հիմնական ախտը նրանում է որ Թեմականը ազգընտիր չէ, այլ Պատգամաւորական ժողովում քւէարկւելուց առաջ այն նշանակւում է Հ.Յ.Դ.-ի կողմից, փակ դռների հետեւում, եւ այդ դէպքում բնական է նաեւ, որ յիշյալ խորհուրդը լինի կամազուրկ ու նախ եւ առաջ իրեն պատասխանատու զգայ կուսակցութեան դիմաց եւ ոչ թէ ժողովրդի:
Մեր կարծիքով միայն այն ժամանակ երբ Թեմականը լինի ազգընտիր, կարող է ԱՐԴԱՐ տնօրինել միլիարդների հասնող համայնքի հարստութիւնը:
Շեշտում ենք՝ իրանահայ համայնքի ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ դաշնակցականների հետ ազգի ունեցւածքի իւրացնելու՝ կուսակցականացնելու, հարցն է… Եւ այդ պարագան ոչ թէ որոշակի մէկ հատւածի, այլ ՈՂՋ ՀԱՄԱՅՆՔԻ հարցն է… Մենք ոչ թէ բաժին ենք պահանջում մեր կամ որեւէ միութեան համար, այլ ցանկանում ենք, որ համայնքի գործերն ու հարստութիւնը տնօրինեն այնպիսի մարդիկ, որ ԱՐԴԱՐ ԼԻՆԵՆ… կամ գոնէ ԸՆՏՐՒԱԾ ԼԻՆԵՆ… Եւ ոչ թէ նորանշանակ Թեմական խորհրդի նման, որն աւելի շուտ կուսակցական խորհուրդ է քան թեմական…
Իրանահայ Ժողովրդավարական
Ուժերի Համադրող Մարմին