Գերմանահայ համայնքն օրեցօր համալրվում է նորեկ հայերով. գալիս են միայնակ, ընտանիքներով՝ եվրոպական սառը, բայց գերզարգացած երկրում վերագտնելու բուժվելու, ապրելու հույսը… Գերմանիայի հիվանդանոցներից մեկում հանդիպեցինք բուժման նպատակով Գերմանիա տեղափոխված տիկին Մարինեին, ով խնդրեց հրապարակել իր նամակը՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Այն ներկայացնում ենք առանց խմբագրման.

Հարգելի պարոն նախագահ, Ձեզ գրում է հեռավոր Գերմանիայից մի «ազուլ» (փախստական) կին, որ հիվանդ է քաղցկեղով և բուժվում է օտարազգի բժիշկների մոտ՝ օտարների հանգանակած գումարներով և օգտվում օտարների տրամադրած կացարանից:

Պարոն նախագահ, երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչ է անում այսչափ մեծ քանակով ձեր ժողովուրդը այս հեռու երկրում… Բուժվում է, պարոն նախագահ: Պարզվում է, որ Հայաստանով մեկ դեգերում է քաղցկեղի և դիալեզի ուրվականը: Հիվանդ է մի ամբողջ ժողովուրդ. այս քանակը չէի պատկերացնի, եթե ես անձամբ չգայի Գերմանիա: Գիտե՞ք, թե ի՞նչ է կատարվում Ձեր ժողովրդի հետ, ի՞նչն է պատճառը, որ հիվանդ են փոքրից մեծ… Սա արդեն նման է էպիդեմիայի:

Անհանգստանալ է պետք և այս թեման բարձրացնել է պետք ողջ երկրով: Հավաքեք բժիշկների, գիտնականների, նախարարների ու պարզեք սրա պատճառը: Մի քանի տարի հետո Դուք կմնաք մենակ, այսինքն՝ Ձեր շրջապատով, որովհետև միայն Ձեզ է հասու մեծ գումարներով բուժվելը զարգացած երկրներում: Իսկ հասարակ ժողովուրդը՝ որպես փախստական, պետք է փախչի երկրից փրկելու համար իր կյանքը:

 

Անհանգստանալ է պետք և այս թեման բարձրացնել է պետք ողջ երկրով: Հավաքեք բժիշկների, գիտնականների, նախարարների ու պարզեք սրա պատճառը: Մի քանի տարի հետո Դուք կմնաք մենակ, այսինքն՝ Ձեր շրջապատով, որովհետև միայն Ձեզ է հասու մեծ գումարներով բուժվելը զարգացած երկրներում: Իսկ հասարակ ժողովուրդը՝ որպես փախստական, պետք է փախչի երկրից փրկելու համար իր կյանքը:

 

Դատարկվում է Հայաստանը, Դուք չեք անհանգստանում, Սերժ Սարգսյան, դատարկվում է մի երկիր, որի համար կյանք ու արյուն են տվել ազգի հերոսները, ամենալավերը, ազգի սերուցքը: Ի՞նչ է լինելու հետո, մտածե՞լ եք: Ինչպե՞ս պետք է շոշափվի Ձեր անունը պատմության էջերում, մտածե՞լ եք: 

Մի կողմից՝ հիվանդությունը, մյուս կողմից՝ ընչազրկությունը հայ ժողովրդին կրկին հանել են գաղթի ճանապարհ: Դատարկվում է մեր երկիրը, հազիվհազ ձեռքբերված պետականությունը կանգնած է վտանգի ու կորստյան առաջ: Դատարկվում են գյուղերը, քաղաքները, մեր նաիրյան երկիրը: Օրեցօր նոր հայեր են ժամանում Գերմանիա… Սրտի ցավով պետք է նշեմ, որ հայերն իրար տեսնելիս հարցնում են՝ հո հիվանդ չե՞ս, ու պարզվում է, որ բոլոր հայերն են հիվանդ:

 

Ժամանակն է սթափվելու, պարոն նախագահ: Փողերից բացի կյանքում կան շատ կարևոր բաներ՝ հայրենիքը, մեր տունը, երեխաները, մեր ժողովուրդը: Փրկեք մեր ժողովրդին, եթե մի փոքր մարդկություն մնացել է Ձեր մեջ: Մոռացեք մի պահ Ձեր «ես»-ը, Ձեր հաճույքները, մի կողմ դրեք Ձեր ամբիցիաները և հիշեք, որ վաղը պատասխան եք տալու հայ ժողովրդի ու Աստծո առաջ: 

www.pressident.am

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert