Անկախ Հայաստան կամ ինքնավար Հայաստան ունենալու ցանկությունը զուգահեռ ծնվեց և պանթուրքիզմի դեմ դիմաց ելավՕսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ։

-Ի՞նչ եղավ 1908-ի Սահմանադրության հռչակումից հետո:
-Երիտթուրքերը Սահմանադրության հռչակումից հետո շատ արագ կարողացան իրենց ձեռքը հավաքել ամբողջ իշխանությունը: 1908-1914 թթ. 7 տարիները ամենակարևոր տարիներն են մեր ազգի ճակատագրի մեջ, երբ ծրագրվում էր ցեղասպանությունը(1)։ Առաջին համաշխարհային պատերազմը սքանչելի պատրվակ էր, որ երիտթուրքերն իրենց ծրագիրը կատարեն, նրանց ամբողջ ընթացքը դա էր վկայում. 1908-ին նրանք հռչակեցին Սահմանադրություն, 1912-ին ամբողջությամբ վերցրին իշխանությունը և 1914-ին խորհրդարանում տիրապետող ուժ էին:
-Ինչպե՞ս կարողացան չեզոքացնել իթթիլաֆին:
-Նրանք այս ամբողջը կազմակերպելու ընդունակ չէին, մտավոր ունակություններ, գաղափարային հենք, շահերի համընկնում չկար, սա սարքովի պատմություն էր: Երիտթուրքերի տնտեսավարողի կարգավիճակը, քարոզչության, զենք-զինամթերքի, ռազմական կառույց ստեղծողի և գաղտնի սպասարկության չորս կառույցների ղեկավարները եղել են սիոնիստ հրեաներ: Ինչո՞ւ: ՈՒզում ես թուրքական պետություն ստեղծել, այդ գաղափարախոսության համար ոտքի ես ելել ու մեջտեղը թուրք չլինի՞:

-Լավ, ղեկավարը թուրք չէր, բայց իրականացնողները թուրք էին:
-Այո, նրանք վաղուց հավաքագրվածների համակարգ էին ստեղծել. մի տեղ փառասիրությունն էր գործում, մի տեղ՝ նյութական շահը, մի տեղ՝ պաշտոնի բարձրացումը: Գործում էին մասոնական կազմակերպությունը, «Գրանդ Օրիենթ» օթյակի, իտալական ու անգլիական (նաև շոտլանդական) երկու օթյակները, հետո ֆրանսիացիներն են մտել իրենց «Մեծ Արևելքով»(2)։ Մասոնականությունը գործիք էր, նրանք ասում էին՝ մենք եղբայր ենք, ինչ տարբերություն՝ մուսուլման, թե քրիստոնյա կամ հրեա, նույն նպատակի համար ենք աշխատում՝ եղբայրության: Եղբայրություն ասածն էլ ոչ ավելի, ոչ պակաս Սողոմոնի տաճարի շինարարության «ազատ որմնադիր» լինելն էր երևի։

-Հայ մասոններ չկայի՞ն:
-Ինչքան ուզեք, և առաջատար դիրքեր ունեին թե Եգիպտոսում, թե Բրուսայում, թե Կ. Պոլսում, թե եվրոպական հատվածում(3)։ Երիտթուրքերի հետ ձեռք ձեռքի տված աջակցում էին նրանց վերելքին: Բայց նրանց մեջ եղել է, այնուամենայնիվ, մի ազգային հատված, որի գլխավոր դեմքը բարձրաստիճան մասոն Գրիգոր Զոհրապն էր: Նա ամբողջ խաղը տեսնելով՝ դաշնակցությանը բազմիցս զգուշացրել է, որ ելքը շատ վատ է լինելու, դադարեցրեք ձեր ընթացքը: Զոհրապը Թալեաթի հետ նույն օթյակի երեք անդամներից մեկն է եղել:

-Ինչո՞ւ հայերը մասոնների մեջ չկարողացան իրավիճակ փոխել:
-Դաշնակցության մեջ էլ շատ էին մասոնները՝ դեռ Քրիստափոր Միքայելյանի «նարոդնիկ» եղած ժամանակներից սկսած, Սիմոն Զավարյանի «հեղափոխական», իսկ Ստեփան Զորյանի Բուլղարիայում գտնված ժամանակ մակեդոնական հեղափոխականների հետ համագործակցության տարիներին մասոնական տարբեր օթյակների անդամ, առաջատար դիրքեր ունեցողներ կային, երևի թե միամտությունն էր պատճառը, ներգործության պակասը: Բայց ի՞նչ գործ ունեն մասոնների հետ հայերն այսօր, երբ տեսել են 1915-ը, երբ տեսել են, որ ձեռքերը յուրայինների արյան մեջ թաթախված կազմակերպության հետ գործ ունենք, ինչպե՞ս են այսօր մասոն դառնում: Մի քանիսից իբրև «պատասխան» լսել եմ, որ մասոնները շատ ուժեղ, աշխարհակալ կազմակերպություն են, որի անդամը լինելով հայությանը կարող են օգուտ տալ: Չգիտեմ՝ հարյուր տարի առաջ ինչ են ասել, քանի որ փակ կառույց են ու գրականություն չկա: Միայն հայտնի է, որ իրենց դիրքերը ոչ մի տեղ չեն զիջել՝ իրենց բիզնեսներն աշխատել են, նավերը լողացել ու տեղ են հասել, Եվրոպայի իրենց եղբայր մասոնները իրենց խնայել են, իրենց ընտանիքները չեն բնաջնջվել: Գրիգոր Զոհրապը, շատ լավ իմանալով, որ ինքը մահվան է գնում, գնաց իբրև հայ՝ չօգտվելով մասոնական օժանդակությունից:

-Խորհրդարանի պատգամավոր Վարդգե՞սն էլ էր մասոն:
-Վարդգես Հովհաննես Սերենգյուլյանի մասին միայն մեկ աղբյուր է վկայում, որ նա իբր օթյակի անդամ էր: Փակ, գաղտնի կառույցների մասին տեղեկությունները մատչելի չեն(4)։ Օթյակները միայն վերջերս որոշեցին, որ այլևս գաղտնի չեն գործելու, թերթ ունեն, ակումբներ, որոնց մուտքը բաց է: Երիտթուրքական համակարգ է գործել, հստակ ծրագիր, մի թևը մասոնությունն է, որ պարտադիր պայման էր, երկրորդ թևը սիոնիզմն է, որ ծառայում էր հրեաներին, երրորդ թևը իրենց երազանքն էր, որ առօրյայի մաս էր: Երիտթուրքական կազմակերպությունը մի նախագիծ էր մասոնական գործիքով շաղափված, սիոնիստական գաղափարախոսությանը ծառայող: Անկախ Հայաստան կամ ինքնավար Հայաստան ունենալու ցանկությունը զուգահեռ ծնվեց և նրանց դեմ դիմաց ելավ: Նրանք ինչպես ցարական Ռուսաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության փլուզումը ծրագրեցին, որ հասնեն իրենց նպատակին: Սուլթանը կարծր պատ էր, որ հնարավոր չէր ծակել-անցնել, սուլթանն ասում էր՝ ոչ, ուրեմն պետք էր տապալել սուլթանին: Երբ երիտթուրքերի կազմակերպության ներսը նայեք, պիտի տեսնեք Ջավիդին, որի ձեռքում ամբողջ տնտեսությունն էր, հետո ֆինանսների նախարար դարձավ, ազգային անվտանգության գաղտնի սպասարկությունը՝ «Թեշքիլաթը մահսուսե»-ն, որի դրոշի վրա նույն Դավիդյան վեցանկյուն աստղն է, կազմակերպության բոլոր պատասխանատուները հրեաներ էին՝ երկուսն էլ Սալոնիկից դոկտոր Բեհաեդդին Շաքիրի(5) ու դոկտոր Մեհմեդ Նազըմի գլխավորությամբ, երրորդը՝ ռազմական բոլոր գործերը տնօրինում էր Ալեքսանդր Պարվուսը: Սիոնիստ հրեաները Օսմանյան կայսրությունում տասը տարում անպատկերացնելի են հարստանում՝ հայն ունեզրկվում է, հրեան ունևոր է դառնում: Նյութական ամբողջ հարստությունը վագոններով տեղափոխվում է Եվրոպա՝ Ռոտշիլդների բանկային համակարգի մեջ է մտնում իբրև անվերադարձ կապիտալ:

-Թուրքերն ինչո՞ւ էին թույլ տալիս:
-Թուրքերին չնչին կաշառքներ էին հասնում, նրանք ծրագրավորման և կազմակերպական գործերի մեջ չէին: Շատ-շատ կաշառք էին տալիս, հող էին տալիս, ոչինչ չունեցած թուրքերն ամեն ինչով բավարարվում էին: Երիտթուրքերի կազմակերպության կարևոր մասն էր քարոզչությունը: Ցանկությունը՝ ցանկություն, բայց գործը իրականացնելու գործիք էր պետք: Նրանք սքանչելի գիտեին թուրքի բնավորությունը, ու առաջարկում էին այն, ինչ ինքը սիրում է՝ ճնշել, սպանել ու թալանել: Նրան ասում էին՝ երկիրը քոնն է, ինչո՞ւ պիտի քրիստոնյաները քեզ թելադրեն, դու ես երկրի հզոր ուժը, մի նայիր, որ հայերի-հույների ձեռքին է ամեն ինչ: Պանիսլամիստական այս քարոզչությունը լավ ազդում էր միջնադարյան խավարի մեջ ապրող զանգվածների վրա: Թուրքերի մեջ թուրքականության գաղափարախոսություն էին ներդնում, որ թուրքերը չէին ունեցել: Օսմանյան կայսրության մեջ թուրքը ամենահետին տարրն էր, մինչև 1908-ը թուրք ասելն անպատվություն էր, վիրավորանք, ոչ մի սուլթանի մայր թուրք չէ, թուրքի զավակը սուլթան չէր կարող դառնալ, հայից պիտի ծնվեր, հույնից, ուկրաինուհուց, սերբից, բարձր մշակույթ կրող մի ազգից, որ արժանավոր համարվիր օսմանյան գահին:

-Քարոզչությունն ինչպե՞ս է կազմակերպվում:
-Սալոնիկում ազգային թերթեր են տպագրվում, որ դեռ առաջին գաղտնի ժողովում էին որոշել: Երկշաբաթաթերթ, որ մի տարուց դառնում է շաբաթաթերթ, ամիսներ անց՝ եռօրյա, երիտթուրքերի իշխանության գալով՝ օրաթերթ՝ «Ենի ասըր» անունով: Խմբագիրը, լրագրողները, ֆինանսավորողները՝ լրիվ սիոնիստ հրեաներ: Թուրքական գաղափարախոսության քարոզիչները լրիվ հրեաներ են, ինչո՞ւ հայ չկա, հույն չկա, արաբ չկա, բուլղարացի չկա, որտեղի՞ց են այսքան հրեաներ հավաքվում կողք կողքի: Հետո պարզվում է՝ հատուկ ուղարկվել են: Մոիս Քոհեն, Նիսիմ Ռուսո, Աբրահամ Գալանտե, Ալեքսանդր Պարվուս՝ զբաղվում են քարոզչության գործով:

-Ի՞նչ ազդեցություն պիտի ունենար մեկ թերթը, թեկուզ երեքը:
-Նրանք ժողովներ էին անում՝ երիտասարդ սպաներին ներգրավելով, բանակի երիտասարդներին էին հավաքագրում, որ հետո դուրս եկան սուլթանի դեմ: Մոիս Քոհենը մինչև 1961-ը ապրում է, 22 գիրք է գրել, բոլորի նյութը նույնն է՝ թուրք, թուրքականություն, կեցցե թուրքերը: 1914-ին նա գիրք է գրում՝ «Ինչ շահ կարող են ստանալ թուրքերը պատերազմից», որ, փաստորեն, ցեղասպանության ձեռնարկ է: Գիրքը բաժանվել է բանակում, յուրաքանչյուր սպա ունեցել է ձեռքին: Հայը Աստվածաշնչով է քնել-արթնացել, թուրքը՝ դրանով, որ իր համար ուղեցույց է եղել: Ինչպե՞ս է, որ 1915-1916-ին Եվրոպայի թերթերում Հայոց ցեղասպանության մասին միայն կցկտուր տեղեկություններ կան, աննշան: Այդպես էլ պիտի լիներ, որովհետև ամբողջ մամուլը, ինչպես ժամանակին սիոնիզմի մարգարե Թեոդոր Հերցլն էր սուլթանին աջակցությունն առաջարկելիս երաշխավորում, հրեաների ձեռքին էր:
(շարունակելի)

 

Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

1. Հայերին ցեղասպանության ենթարկելու առաջարկ-ծրագիրը Սալոնիկում երիտթուրքերի 1910 թ. հոկտեմբերյան համագումարում առաջին անգամ ներկայացրել է դոկտոր Բեհաեդդին Շաքիրը: «Թուրքիան՝ թուրքերին» կարգախոս-նշանաբանը ևս այս համագումարի ժամանակ է հնչեցվել։
2. Օսմանյան կայսրությունում մասոնական բոլոր կառույցները ստեղծել են բացառապես հրեաները։ 1909-ին դեռևս Մեհմեդ Թալեաթ Սաիդ անունը օգտագործող Թալեաթ Փաշայի նախագահությամբ հիմնադրված Օսմանյան կայսրության «Մեծ Արևելք» օթյակի զինանշանի վրա գրված էին «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» ու «Միություն և առաջադիմություն» բառերը: Երիտթուրքական կազմակերպությունում, Էնվերից բացի, բոլորն անխտիր մասոն էին։
3. Հինգ օթյակներ են գործել՝ Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Բրուսայում, Խարբերդում և Եգիպտոսում, որտեղ հանդիպում ենք Գրիգոր Աղաթոնի, Հարություն, Հրանտ և Գաբրիել Նորատունկյանների, Հակոբ Վարդովյանի, Տիրան Քելեկյանի, Պետրոս Հալաջյանի, Գրիգոր Զոհրապի, Պողոս Նուպար փաշայի և այլոց անունների։
Էդինբուրգի շոտլանդական մեծ օթյակի հովանավորությամբ 1909 թ. «Եփրատ» անունով հայկական մասոնական օթյակ է հիմնադրվում Խարբերդի Հյուսեյնիկ գյուղում, որին անդամակցում էին բժիշկներ, վարդապետ, պրոֆեսոր, մոտ 10 անուններ: 1918 թ. մայիսի 1-ին, կրկին Էդինբուրգի Շոտլանդական Բարձր օթյակի հովանավորության ներքո 1185 անդամից բաղկացած «Հայաստան» անվամբ հայկական մի մասոնական օթյակ ևս հիմնադրվում է Կ.Պոլսում: Օթյակի վարպետ ղեկավարը Թորգոմ Պոյաճյանն է եղել: Մինչ հայ երևելիներն ու մտավորականները մասոնական «եղբայրություն» էին խաղում ֆրանսիական ու շոտլանդական վարագույրներով բեմում, 1,5 միլիոնից ավելի անմեղ հայ վայրագորեն մորթվում էր իր բնօրրանում։
4. 1954–1956 թթ. «Հայրենիք» ամսագրում «Ազատ որմնադրությունը հայոց մեջ» վերնագրով 17 հոդված է տպագրել բարձրաստիճան մասոն Ֆեներջյանը։
5. Դոկտոր Բեհաեդդին Շաքիրը 1874 թ. ծնվել է Թրակիայում, ծագումով հրեա քաղաքական գործիչ և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից է։ Հայերին ցեղասպանության ենթարկելու առաջարկ-ծրագիրը Սալոնիկում երիտթուրքերի 1910 թ. հոկտեմբերյան համագումարում առաջին անգամ ինքն է ներկայացրել։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության 2-րդ քարտուղար է ընտրվել։ Քաղաքական գործունեությունը սկսել է երիտթուրքերի ընկերության Սալոնիկի բաժանմունքում։ 1915-ի սկզբին մասնակցել է կուսակցության 2-րդ խորհրդակցությանը, որտեղ որոշվել է բնաջնջել հայ ժողովրդին։ Ընդգրկվել Է «Երեքի գործադիր կոմիտեի» մեջ, ղեկավարել «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպությունը։ Ցեղասպանության ընթացքում տեսչական ուղևորություններ է կատարել Արևմտյան Հայաստանում, պաշտոններից հեռացրել այն նահանգապետերին և զինվորականներին, ովքեր հրաժարվել են կատարել հայերին բնաջնջելու հրամաններն ու որոշումները։ Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո ոչնչացրել է հայերի ծրագրավորված բնաջնջման վերաբերյալ փաստաթղթերի մեծ մասը և, վերցնելով կուսակցական արխիվը, փախել Պոլսից։ Մինչև 1922 թ. ծպտված ապրել Է Բեռլինում։ 1922-ի ապրիլի 17-ին Բեհաեդդին Շաքիրին Ջեմալ Ազմիի հետ սպանել են հայ վրիժառուներ Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը։

http://www.irates.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert