Կաթողիկոսն ու Լիսկայի որդին` երկու սրբապիղծ

Կաթողիկոսն ու Լիսկայի որդին` երկու սրբապիղծԱյն, որ միշտ իշխանությունները ստրկացրել են ժողովրդին, շահագործել ու հարստահարել, պարզ է, այն որ մեր եկեղեցականների ճնշող մեծամասնությունը՝ վերից վար, նույնպես իշխանություն են եղել ու հարաստահարել ժողովրդին, հոգևոր արժեքները բարձրացնելու փոխարեն դրանք ավելի ու ավելի արժեզրկել են, նույնպես պարզ է, բայց ես զարմանում եմ մեր ժողովրդի անտարբերությունից… լրիվ ստրկացած է: Ոչ փորձում է ստրկությունից ազատվել, ոչ էլ հետաքրքիր է իր հոգևոր արժեքները… Չնայած զարմանալու բան էլ չկա, եթե ժողովուրդն ինքն իրեն համարում է «հոտ», այստեսակ այլանդակներին էլ իր «հովիվը», ուրեմն այդպես «ոչխար» էլ կմնա: Ուստի, ով ինչպես ուզի իր հետ կվարվի ու դա կընկալվի իր կողմից որպես արժեք: և այս մարդը՝ Գարեգին Բ համայն հայության սրբապղծված կաթողիկոս կոչվածը որոշել է 1,5 միլիոն ցեղասպանության ենթարկված զոհերին «սրբացնել» (իմ. նրանց հոգիները սրբապղծել)… Ազատության և հոգևոր արժեքների հանդեպ անտարբեր եղեող ժողովուրդը երևի այստեսակ աշխարհիկ ու հոգևոր իշխանների է արժանի… (Խմբ.)

 

wwww.shame.am – «Երբ մեր հոգևորականների կամ եկեղեցու հասցեին որևէ քննադատական խոսք է հնչեցվում, հասարակության մի ստվար հատված անմիջապես հարձակվում է քննադատողի վրա` մեղադրելով նրան, որ համարձակվել է ձեռք բարձրացնել ազգային ու հոգևոր արժեքները մարմնավորող հաստատության վրա` չմտահոգվելով այն բանի համար, որ հայաստանյան եկեղեցին հենց ինքն է իր մեծագույն վարկաբեկիչն ու ամբաստանողը: Եվ այդ ցավալի փաստը հաստատում են ոչ թե նրա հասցեին հնչեցված մեղադրանքները, այլ հենց եկեղեցու պահվածքն ու վարվելակերպը: Ասվածի մասին դատեք ինքներդ` մի վերջին դրվագով:

Օրերս Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Խաչի քավոր է դարձել Սյունիքի մարզպետ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Սա այն նույն տղան է, ում անունը կապվում է տարատեսակ սկանդալային ու զազրելի արարքների հետ, իսկ դրանց բարձրակետը դարձավ Ավետիք Բուդաղյանի սպանությունը: Ճիշտ է, ամեն անգամ նրան հաջողվում է իր հոր ազդեցիկ կապերի շնորհիվ խոսափել արժանի պատժից ու դուրս գալ տհաճ կացություններից, սակայն ու՞մ հատնի չէ, թե որն է իրականությունը և ինչպես է դա արվել:

Ու հիմա եկեղեցին` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձրագույն հրահանգով Խաչի քավոր է ընտրում այս նորաբողբոջ վիրուսին: Ընտրում է` հաշվի չառնելով, որ Խաչի քավոր կարող են դառնալ միայն բարձր բարոյականություն, անթերի վարք, մարդկային խրախուսելի հատկանիշներ ունեցողները: Ընտրում է` փաստացի ուրանալով հենց եկեղեցու կարգը, Հայաստանի Եպիսկոպոսաց ժողովի որոշումը, որը մեկ տարի առաջ սահմանեց չափորոշիչներ կնքահայրերի համար և սևով սպիտակի վրա արձանագրեց, որ այդ մարդիկ պիտի լինեն առաքինի, բարի, վեհ արժանիքների տիրապետող և որ եկեղեցու Խաչի քավորի կենսագրությունը պետք է լինի բացառապես անաղարտ:

Հիմա կաթողիկոսը անաղարտության իր պատկերացումների մարմնավորումը տեսել է Լիսկայի տղայի պատկերում և հատկապես նրան է վստահել նոր սրբավայրի խաչը` հերթական անգամ ապացուցելով, որ «նմանը զնմանին գտանե» ու եկեղեցին էլ նրա համար ոչ թե հավատքի տուն է, այլ մի որջ, որտեղ կարելի է ապաստան տալ հանցավոր ոհմակներին:

Ինչևէ, հիվանդ է հայոց եկեղեցին, ինչպես և հասարակությունը: Կմնա՞ արդյոք մի քանի տարուց գոնե մեկը Հայաստանում, ով զզվանքով չի խոսի Հայ Առաքելական եկեղեցու մասին: Ինչ-որ մեկը կմնա, գուցե և շատերը, պրն վեհափառի բաժակի ընկերները: Բայց դրանցից բացի՞: Մի խոսքով, աչքներիս առաջ հողին է հավասարվում 1700 տարվա ինստիտուտը, և բոլորս անզոր ենք շտկել իրավիճակը: Իրավիճակը կշտկվի միայն Գարեգինի ու Նավասարդի նմանների հեռացմամբ: Բայց կհեռանա՞ն սրանք: Կամ ո՞վ կհեռացնի:

Եվ, իհարկե, մեկ այլ բան էլ է ցավ պատճառում: Չեզարե Բորջիայի ժամանակ Հռոմի բնակչության կեսը աշխատում էր բորդելներում, մյուս կեսը բաղկացած էր բորդելների հաճախորդներից: Մարդիկ շաբաթվա վեց օրը պղծվում էին, յոթերորդ օրը ապաշխարվում և մեղքերի թողություն ստանում: Սակայն Բորջիան մեծ պետական գործիչ էր, Վատիկանի և Իտալիայի համար նա շատ բան արեց, ինչը ինչ-որ չափով մեղմացնում է նրա մյուս զանցանքները: Իսկ ի՞նչ է արել Գարեգին Երկրորդը հայ եկեղեցու և պետության համար: Կա՞ մեկը, որ մի արարք կամ գործ ի ցույց դնի և ասի, թե սա վեհափառի շնորհքն է, սա մենք ունեցանք շնորհիվ կաթողիկոսի:»

 

бутони за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net