Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշելուց մի քանի օր առաջ հայ փաստաբանների հ իրավաբանների ֆրանսիական միությունը կոչ է անում Հայաստանյան իշխանություններին իրական հանձնառություն առնել իրավական պետության զարգացման հ իրենց քաղաքացիների անհատական ազատությունները հարգելու ուղղությամբ։ Ուժը իսկապես ցավալի է, Սովետական միության անկումից հ Հայաստանի Հանրապետության ազատության վերականգնելուց, քսան երեք տարի ի վեր, իրավիճակը կապված մարդու իրավունքների հետ իրական առաջընթաց չի առձանագրել հ ազգային միասնության կապակցվածությունը լրջորեն կազմալուծվել է։

Այնպես որ, դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանության հ ոստիկանության կողմից հնչեղ գործերի բացահայտման վերաբերյալ, ցավոք թողնում է ցանկանալ ավելին։

Ինչպես նահ,      1999   թվականի   հոկտեմբերին  խորհրդարանում   սպանությունն իրականացողները միայն դատապարտվեցին հայկական արդարադատության կողմից, առանց վճռագործության իրական կազմակերպիչներին փնտրելու, որոնք այնուամենայնիվ խորապես փոխեցին հայկական քաղաքական դաշտը, մեկուսացնելով նրա երկու առանցքային դերակատարներին Հայաստանի ազգաին ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին հ այդ ժամանակ գործող վարչապետ Վազգեն Սարգսյանին։

Ինչպես կարող ենք զուգահեռներ չանցկացնել այն բանի հետ, թե ինչպես տաս տարի հետո թուրքական դատարանները հրաժարվեցին լրագրող Հրանտ Դինքի սպանության իրական պատվիրատուներին փնտրելուց, սահմանափակվելով մանիպուլացիաների զոհ դարձած երիտասարդ ազգայնականների դատապարտումով։

Ինչպես բացատրել այն, որ դեպքից յոթ տարի հետո նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման շրջանակներում, 2008 թվականի լույս մարտի 1-ի գիշերը Երեվանում Հայաստանի տաս քաղաքացիների սպանության պատասխանատուները, այդ թվում անվտանգության ուժերի երկու անդամ, մինչհ հիմա չեն բացահայտվել։

Ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանի վեց ու կես տարի ազատազրկմամբ դատապարտումը, որը վերջերս հաստատվել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի կողմից, որպես վիճահարույց դեպք, հանդիսանում է արդարության սկզբունքի անարդյունավետության բազմաթիվ օրինակներից մեկը։

Այն պայմաններում, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը ՀՀ-ին ստիպեց վերջերս ստորագրել Եվրասիական համաձայնագիրը ներդրված Մոսկվայի կողմից, թվում է Հայաստանի իշխանություններն չեն ուզում ազատվել խորհրդային տարիներից ժառանգած պրակտիկայից և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը ներառել իրենց օրակարգում։ Օսմանյան նվաճումներից դարեր և կոմունիստական բռնատիրությունից տասնամյակներ հետո, արդյո ք հայ ժողովուրդը չարժանացավ վերջապես իր իրավունքներից արդյունավետ օգտվելու իրավունքին, որոնք արդարադատության եւ ժողովրդավարության սկզբունքները հռչակող բոլոր պետությունները ճանաչում և երաշխավորում են իրենց քաղաքացիներին:

jfbdiԱնդրադառնալով սույն թվականին հունվարի 31-ին «Հիմնադիր Խորհրդարան» ընդդիմադիր շարժման կողմից դեպի Ղարաբաղ կազմակերպված խաղաղ երթի մասնակիցների հանդեպ կիրառված ոստիկանական բռնությանը, 2015 թվականի ապրիլի 7-ին Երևանում այդ կազմակերպության ղեկավարների ազգային անվտանգության ծառայության գործակալների կողմից ձերբակալությանը, մեկ անգամ ևս համոզվում ենք, որ հայ իշխանությունը չի ընկնում այս տրամաբանության մեջ և դրան նախընտրում է հալածանքները։

2015 թվականի ապրիլի 9-ին ընկած գիշերը Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուկասզյանին, Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին և Գեվորգ Սաֆարյանին, ովքեր կոչ են արել 2015 թվականի ապրիլի 24-ի երեկոյան ռեժիմի դեմ խաղաղ ցույցերի կազմակերպմանը, մեղադրանքներ են առաջադրվել և նրանք կալանավորվել են Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի հատկանիշներով առաջադրված զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքի շրջանակներում, ինչը կատարելու դեպքում նախատեսվում է ազատազրկում 4-ից 10 տարի ժամկետով։

Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական միությունը ցանկանում է արտահայտել իր խորը մտահոգությունը կապված քաղաքացիական հասարակության դեմ հալածանքների այս նոր փուլի հետ, որ Հայաստանի իշխանությունները, կարծես, ուզում են սկսել, հաշվի առնելով Սփյուռքի հարաբերական անտարբերությունը, որը պայմանավորված է ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների կազմակերպման հետ։ Սակայն ինչ դասեր պետք է քաղենք այս ամենից, եթե ոչ այն, որ Հայերի կյանքը և ազատությունը, որոնք ծրագրված ոչնչացում են վերապրել մի դար առաջ, պետք է «սրբագործված» լինեն հենց իրենց Հայերի և իշխանությունների կողմից, և որ մեր ազգային ինքնությունը չի կարող հեռանալ մարդու իրավունքների և ժողովրդավարության հանդեպ խորը հարգանքից։

Փարիզ, 10 ապրիլի 2015

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert