Untitled-4Ֆրանսիայի հայկական կազմակեպությունները համակարգող հանձնախումբը` CCAF-ը  (Comité de Coordination des Organisations Arméniennes de France), Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման համար ընտրել է ֆրանկմասոնական մի խորհրդանիշ՝ myosotis * ծաղիկը (հայերեն` անմոռուկ, մկնականջ):

Այս որոշումն ամոթ և անարգանք է մեր զոհերի ու ամբողջ ազգի համար:

Այս խորհրդանիշն առաջին անգամ օգտագործվել է երիտթուրքերի անմիջական գործակից ու մեղսակից գերմանիական Zur Sonne-ը (Դեպի Արև)` 1926-ին Բրեմեն  քաղաքում կայացած մեծ օթյակի ամենամյա համագումարի ժամանակ:

Հայ ժողովրդի բնաջնջումը ծրագրելուց և իրագործելուց մեկ դար անց «եղբայրները», որպես գերագույն ծաղրանք, միլիոնավոր անթաղ հայերի հավաքական շիրիմին են դնում իրենց արդեն իսկ չարաբաստիկ խորհուրդ ընդունած ծաղկի պատկերը, և դա անում են հայ կամակատարների միջնորդությամբ:

Հայ ժողովրդի նահատակությունը հատկապես պայմանավորված էր իր հավատով առ քրիստոնեությունը։ Ուստի այն կարող է խորհրդանշել միայն Սուրբ Խաչը։

Իսկ եթէ CCAF-ի ներկայացուցիչները աթեիստներին կամ այլ կրոն դավանողներին չէին ուզում նեղացնել, կարող էին որպես խորհրդանիշ ընտրել Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության հուշակոթողը` ետին պլանում տեղադրելով Արարատ Լեռը։

Եթե CCAF-ի որոշ անդամներ նույնպես մասոն են, պարտավո՞ր էին արդյոք ծածուկ որդեգրել տալու այս խղճուկ մկնականջը ՝ կամ մահացու կարիճի խոտը (myosotis ի ժողավրդական անուններից է):

Հայտնի է, որ հայ մասոններից ոմանք, գիտենալով այս ծաղկի մասոնական խորհրդանիշ լինելը, իրենց տարաձայնությունն են հայտնել, չտեսնելով որևէ առնչություն հիշյալ ծաղկի ու ցեղասպանության 100-ամյակի միջև:

Ամեն դեպքում, CCAF-ի բոլոր անդամներն են պատասխանատու կայացրած որոշման համար և ամե՛ն անհատ ու կազմակերպություն պետք է գնահատվի ըստ իր կեցվածքի:

Այս խորհրդանիշի որդեգրումը որքան ամոթալի է նույնքան էլ` տխմար: Ցեղասպանությունը ծաղկով խորհրդանշելը, եթե նույնիսկ մոռանանք մասոնականությունն ու ընդունենք այդ ծաղկի գերմաներենում, անգլերենում կամ հայերենում ունեցած անվանական իմաստը` չեմ մոռանա (անմոռուկ), ինչի հետ էլ նենգամիտները փորձում են կապել ու մեզ համոզել, միևնույն է` երևույթը չափազանց նվաստացուցիչ է նողկալիորեն նվաստացուցիչ է :

Հայոց ցեղասպանությունն անչափելի ողբերգութուն է, որի հետևանքով ոչ միայն մի ամբողջ ժողովրդի ու իր ավանդական հողի հետ կենսական կապն է միտումնավոր վերացվել, այլև բոլոր նյութեղեն ու ոգեղեն հետքերը ՀԱՅԻ: Հարյուր տարի շարունակ Հայոց ցեղասպանության ժխտումը խայտառակ մեղք է` ոչ միայն Թուրքիայի այլև բոլոր գերպետությունների համար, որոնք շարունակում են պարտադրել փոքրիկ Հայաստանին զիջումների գնալ եղեռնագործության հեղինակների հանձնառու ժառանգորդների հետ: Հայոց ցեղասպանությունը նաև, և ամենի՛ց առաջ, ԴԱՏ է. գլխավոր ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԸ, որից բխում են մեր բոլոր ազգային իրավունքները, որը նաև մեր ապագայի երաշխիքն է և չի կարող խորհրդանշվել այս միամիտ ծաղկով:

Այս դավադրիչ կազմակերպությանը հաջողվել է իր մահացու ախտը ներարկել ամբողջ Սփյուռքին և հասնել Հայաստան, որտեղ այս ողորմելի խորհրդանիշը սկսել են պաշտոնականացնել: Նրանք այս ծաղիկի պատկերով հսկա օդապարիկներ են բարձրացնում երկինք, որպեսզի սավառնի Երևանի վրա ու ժողովրդին վարժեցնի իրենց եղեռնագործությանը:

Եթե այսօր չարգելենք, որ դավադիրները հանրայնացնեն այս սահմռկեցուցիչ անարգանքը, այլևս ազգային ինքնության արժանի հայություն, որպես այդպիսին, չի մնա… ու արդեն աստվածային ցասման կարժանանք ինչը իրենց սատանայական արարքի հիմնական նպատակն է։։

Արդյո՞ք մենք էլ ենք ազգովին տառապում Ալզհայմերի հիվանդությամբ՝ ինչի խորհրդանիշն է (ի միջի այլոց) նաև այս ծաղիկը:

Բոլոր առողջ եւ նախանձախնդիր հայորդիներն ու կազմակերպություններն, առաջին հերթին Հայ Առաքելեկան Եկեղեցին, պետք է զորակոչի անցնեն` փրկելու համար ազգային արժանապատվությունն ու ապագան:

Դեռ ուշ չէ’:

Խորէն Քէշիշեան

Փարիզ

kesisyan@free.fr

facebook : Khoren Kesisyan

*  Այս ծաղիկը բազմանշանակ է և հեռու է ժողովրդների մեջ զուտ բանաստեղծական զգացում առաջացնելուց: Ծաղկի անունը հունարենից է` mus (մուկ) et otos (ականջ) բառերից, և չի կարելի ասել, թե քաղաքակիրթ հույները հիանում էին այդ ծաղկով: Հայերենում՝ գրաբարում, չեն հանդիպում ո’չ անմոռուկ, ո’չ էլ մկնականջ բառերը: Հայերեն առաջին բառարանում (Մխիթարյանների կազմած <<Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի>>), կա մկնականջ բառը եւ բացակա է անմոռուկը: Հայկական իրականության մեջ այս ծաղիկը անմոռուկ անվամբ փոխաբերական կամ խորհրդանշական իմաստով երբևէ ներկայացված չի եղել եւ նրայ մշակութային ստեղծագործութեան մէջ չէ մտած : Myosotis-ի ժողովրդական անուններից է նաև կարիճի խոտ անունը` scorpione: Ուրեմն այն շատ հեռու է ռոմանտիկ պատկերացումից, որն ավելի ուշ շրջանում եկել է գերմանական մի առասպելից: Մի ասպետ Դանուբ գետի ափին զբոսնում էր իր տիկնոջ հետ և հանկարծ կռանում է մի ծաղիկ քաղելու համար, որը myosotis էր, և հավասարակշռությունը կորցնում է իր հագած զրահների պատճառով, ջուրն է ընկնում ու խեղդվում: Վերջին մի ճիգով նա ծաղիկը ցամաք է նետում ու բղավում է. «Ինձ չմոռանաք»:

Ինչպես տեսնում եք, այս ծաղիկը բազմիմաստ է և ունի նաև ընդգծված մահաբեր նշանակություն: Ուստի կարելի է արդարացիորեն մտածել, որ եթէ դա որդեգրված է մասոնների կողմից, դրա պատճառն այն է, որ նրա հինգ թերթերը ներկացնում են մասոնական հինգթևանի աստղը:

http://asekose.am

Տես նաև՝ http://www.1in.am/1313764.html

http://norkhosq.net/2014

http://www.hayary.org/wph/?p=4684

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert