Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր,
Ունեմ հանգրվան, ունեմ օթևան…

Աշոտ Գրաշի

ԵՐԿԻ´Ր ՀԱՅՐԵՆԻ, ԴՈՒ` ՀԱՆԳՐՎԱ ՞Ն, ԿԱՆՉՈՂ ՓԱՐՈ ՞Ս

«Հայկական վերածնունդ» շարժման Փարիզի մասնաճյուղի պատասխանատու, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Շանթ Ոսկերչյանը ս.թ. մայիսի 21-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ամբողջ գիշեր պահվել է Զվարթնոց օդանավակայանում, արգելվել է նրա մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:Մինչ այդ արդեն բազմակի անգամ ՀՀ ժամանած ֆրանսահայ մտավորականին հայտարարել են անցանկալի անձ (persona non grata) և հերթական անգամ հայրենիք ժամանելուց 12 ժամ հետո իր կամքին հակառակ ետ ուղարկել Փարիզ:

«Հայկական վերածնունդ» շարժումը խստիվ դատապարտում է քաղաքական Երևանի կողմից կատարած պետական վրեժխնդրությունը: Անբասիր կենսագրությամբ գործչի, բարեկամ Ֆրանսիայի քաղաքացու և հայ ժողովրդի նվիրյալ զավակի հանդեպ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության այդպիսի վերաբերմունքը որակում ենք որպես ՀՀ իշխանությունների կողմից գիտակցաբար իրականացրած քաղաքական և բարոյական երկակի զանցանք, որը դատապարտելի է ինչպես Հայաստան-Ֆրանսիա  երկկողմանի հարաբերությունների վատթարացման, այնպես էլ` Հայրենիք – Սփյուռք հարաբերություններում չափազանց վտանգավոր անջրպետ ստեղծելու առումով: Արդյո՞ք Շանթ Ոսկերչյանն է վտանգում Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, թե՞ օրեցօր իրենց համապետական և համազգային չափերի հանցանքներով հայրենի բնակչությանը կեղեքող ու արտագաղթի մղող իշխանությունները:

 

«Հայկական վերածնունդը» հայտնում է, որ ՀՀ ռեժիմին երբեք թույլ չի տա Հայկական Սփյուռքին ծրագրված բաժանելու երկու հատվածների` մի կողմոմ մեդալակիր և խոնարհ սփյուռքահայեր, մյուս կողմում` հայրենիքին խորթ ու անբաղձալի զավակներ: Շանթ Ոսկերչյան նվիրյալները վաղուց են ապացուցել իրենց հավատարմությունը հայրենիքին և սփյուռքյան իրենց ճակատագիրը կիսող ազգակիցներին, որը հստակորեն նշանակում է, որ այսօր Հայաստանի Հանրապետության պետականաշինությունը, զարգացումն ու անվտանգության ապահովումը առանց սփյուռքի այդ անձնուրաց հատվածի անմիջական մասնակցության, ուղղակի անհնարին է ու կտանի հանրապետության սրընթաց ինքնակործանման: Մենք գիտակցում ենք, որ ս.թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ մերկացրած դամոկլյան սուրը ներկայումս սպառնում է արտերկրում բնակվող յուրաքանչյուր ազնիվ և ընդդիմախոս հայի և որ բացառապես ոչ ոք դրանից ապահովված չէ: Ուստի դիմում ենք սփյուռքի մեր հայրենակիցներին` մեզ հետ միասնաբար պահանջել ռեժիմից` զերծ մնալ Սփյուռքի ընդդիմախոսների հանդեպ սկսված հալածանքներից և կարճել Ոսկերչյանի մուտքը հայրենի երկիր փակելու որոշումը:

 

ՄԻ´ ԱՐԳԵԼԵՔ ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅՐԵՆԻՔ

ԴԱ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է

26 մայիսի 2015թ.

Հարգանքներով`

 

«Հայկական վերածնունդ» շարժում

Ստորագրությամբ`

 

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ

ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ

ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ

ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ

ՀՎ-Կանադայի մասնաճյուղ

ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ

ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ

ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert