մտավորականի պակասող տեսակի մասին

10463026_6149941ռռ25289174_7702709308659859241_nԳիտեք, իսկական քաղաքացիական կեցվածքով ապրելն արվեստ է, մանավանդ մեր երկրում, որտեղ մի փոքր ժողովրդավարություն է: Այսօր հարցրեցին, թե ինչպիսին պիտի լինի իսկական մտավորականը:  Կարծում եմ՝ դա արժեք է, սեփական ես -ով, քաղաքացիական դիրքորոշմամբ, կեցվածքով, անգամ չտարալուծվող իր տեսակով, էությամբ…:

Մտավորականը գաղափարի մարտիկ է, նա պետք է պայքարի ազգային արժեքների բարձրացման համար, անկում ապրող բարքերի դեմ: Մտավորականը մարդու տեսակ է, ով ավելի շատ ապրում է անանձնական խնդիրներով. նրա ոգին ծանր է մարմնից:

Իրական մտավորականի տեսակը հիմնականում ընդդիմադիր է, որովհետև նրան չպետք է բավարարի իրողությունը, նա պետք է դառնա հասարակության, հասարակական զարգացումների առաջ մղող ուժը, թող դա լինի նաև հեղափոխական ճանապարհով:

Իրական մտավորականը երբեք չի վաճառի իր սկզբունքները, նա այնտեղ է, որտեղ կա չլուծված հարց, խնդիր, քննարկում, թեկուզ չունի լուծում, բայց պատրաստ է լծվել գործին և փնտրել, քանի որ նա կրում է պատասխանատվություն: Նա հասարակության զգայարանն է: Ավտորիտար լինելու պարագայում, մտավորականը պիտի հակադրվի իշխանության հետ:

Կարծում եմ ազգային մտավորականության հզորացումը կպարտադրի ազգային մոտեցում իշխանություններին: Պետությունը պետք է հաշվի նստի մտավորականության հետ, եթե հաջողվեց փոշիացնել, ապա դա գալիս է վերջինիս թուլությունից: Իրական մտավորականը պիտի լինի չհարմարվող, չհամակերպվող: Այս դեպքում կոնֆորմիզմը ծնելու է կամ ծնել է չարիք:

Մարիամ Ծատրյան

robananyan.wordpress.com


spodelime

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net