Ցարական ոսկու ոդիսականըՕսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատեսի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Ի՞նչ դեր է ունեցել Ռուսական կայսրությունը Հայոց ցեղասպանության մեջ:
-Սկսենք նրանից, թե ինչ կատարվեց Ռուսաստանում դեպի ցեղասպանություն տանող ճանապարհին: Դեռ 1866-ին և հաջորդող ժամանակաշրջանում երկու անհաջող մահափորձեր կատարվեցին ռուս ամենաբարի համարվող ցարի՝ Ալեքսանդր Երկրորդի դեմ: 1881-ին նա սպանվեց մի մեծահարուստ հրեայի՝ Հեսիա Հելֆմանի տանը ռումբի պայթյունից: Սպանությունը տարիներ հետո նախ սիոնիստական գաղտնի «Հագանահ», հետո «Իրգուն» կազմակերպության վերածված արմատականների ձեռքի գործն էր, որի հիմնադիր-առաջնորդը հենց Վլադիմիր Զեև Ժաբոտինսկին դարձավ: Նա նաև շատ լուրջ դերակատարում ունեցավ հայկական ցեղասպանության նախապատրաստման համար` երկար ժամանակ Կոստանդնուպոլսում ապրող Իսրայել Լազարևիչ Գելֆանդի սիոնիստական շրջանակներում հյուսած կապերն ապահովելու հարցում: Այս շրջանում ցարական Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Անգլիայի հետ գրեթե նույն ժամանակամիջոցում, որի վարչապետն էր Բենջամին Դիզրաելին, իրենց դիվանագետներին հրահանգում է քարտեզներից հանել «Հայաստան» անունը: Օսմանյան կայսրության հատկապես վեց վիլայեթներում, որտեղ բնակիչները հիմնականում հայեր էին, և կայսրությունն այդ տարածքներն անվանում էր «Էրմենիստան», մինչև 1912-ի քարտեզներում Հայկական բարձրավանդակը այդպես էլ կոչվում էր՝ «Էրմենիստան»: Արևմտյան Հայաստանի փոխարեն հրահանգվում է օգտագործել կամ «Անատոլիա», կամ «Քրդստան»: Ցարական հյուպատոսների բազում նամակներ կան այդ շրջանից, որտեղ Հայաստան, հայեր նշվելու դեպքում, Ռուսաստանից հրահանգվում է փոխարենն օգտագործել Քրդստան բառը: Եվ այս ամենը կատարվում է 1878-79-ին, երբ Կ. Պոլսում Ռուսաստանի դեսպանն էր Ալեքսեյ Բորիսովիչ Լոբանով-Ռոստովսկին, որը, Բեռլինյան կոնֆերանսի բարենորոգումների մասին դեռ նոր ընդունված 61-րդ հոդվածի իրագործման դեմ է եղել: Հենց նա էր նաև Արևմտյան Հայաստանում «նոր Բուլղարիա» թույլ չտալու մտահոգությամբ` հայկական արմատական բարեփոխումներին խոչընդոտողներից մեկը, խրախուսելով «Հայաստանն առանց հայերի» ցարական քաղաքականությունը, որը արձակեց սուլթան Աբդուլ Համիդ II-ի ձեռքերը` իրագործելու արևմտահայերի 1894-96-ի ջարդերը։ Այդ թվականներին Լոբանով-Ռոստովսկին արդեն ցարական Ռուսաստանի արտգործնախարարն էր։ Ինչո՞ւ էր պետք Հայկական բարձրավանդակի անվան փոփոխությունը, որ դարերից էր գալիս և կար աշխարհի բոլոր քարտեզներում: 1881-ին գահ է բարձրանում Ալեքսանդր Երրորդը: Նրա դեմ ևս մահափորձ է կատարվում, և մահապատժի ենթարկվողների թվում է այդ տարիներին սոցիալ-դեմոկրատական գաղափարներով տոգորված Ալեքսանդր ՈՒլյանովը՝ Վլադիմիր Լենինի մեծ եղբայրը: 1894-ին գահ է բարձրանում Նիկոլայ Երկրորդը՝ Ռոմանովների դինաստիայի վերջին գահակալը: Նրա ժամանակ ներքին գործերի նախարար Պյոտր Ստոլիպինը սկսում է Ռուսաստանի արդյունաբերական վերելքի գործը: Ծաղկում ապրող կայսրության մեջ հրեաները համատարած հալածանքի են ենթարկվում, Ստոլիպինը նրանց համարում էր վնասակար տարր և հեռացնում էր քաղաքական իշխանությունից, տնտեսական լծակներից:

Պրուսիան, որ Ռուսաստանի մեջ մրցակից էր տեսնում իր աշխարհակալական հավակնություններում, Անգլիայի հետ դաշնակցելով սկսում է հակառուսական ակտիվ քարոզչություն՝ հիմք վերցնելով հրեաներին հալածելը՝ իբր խեղճ հրեաները տքնաջան աշխատում են, զարգացնում են երկիրը, բայց այլադավան լինելու պատճառով ռուսները նրանց հալածում են: Խոսք չկար, թե կաթոլիկ ու բողոքական լինելով՝ իրենք ինչպես էին հրեաներին վերաբերվում: Արևմուտքը չէր կարող թողնել, որ Ռուսաստանն այդքան բուռն զարգացում ապրի, մի քանի տարի հետո Ռուսաստանը կարող էր առաջ անցնել, և իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները տեղ չէին ունենա: 1905-ի առաջին հեղափոխությունը Ռուսաստանի զարգացումը ցարին տապալելու ճանապարհով կասեցնելու փորձ էր: Էլիզաբեթ Հերեշի «Գնված հեղափոխություն. Ալեքսանդր Պարվուսի գաղտնի թղթապանակը» գերմաներեն նոր լույսընծայված գրքում այս իրադարձությունները մանրամասն ներկայացված են՝ ինչպես է Պրուսական կայսրությունը ֆինանսավորում բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում, և ինչ դեր ուներ Ալեքսանդր Պարվուսը այդ գործերում: Ձախողված հեղափոխության առաջնորդներին ցարը աքսորեց Սիբիր, մի մասին էլ՝ Եվրոպա: Ինչպե՞ս անցկացրին նրանք իրենց աքսորը և ինչպե՞ս եղավ, որ մի քանի տարի հետո կարողացան ոչ միայն վերադառնալ, այլև տապալել ցարին: Նրանցից երեքը ուղղակի կապ ունեն հայոց պատմության հետ, և այդ կապը պիտի վերհանենք թե՛ մեր անցյալը հասկանալու համար, թե՛ ապագան:


-Ովքե՞ր էին այդ երեքը և ի՞նչ կապ ունեին հայերի հետ:
-Առաջինը՝ Վլադիմիր Իլյիչ ՈՒլյանով: Լենինը Սիբիր աքսորվողներից էր, որտեղից տեղափոխվեց Շվեյցարիա: Այնտեղ էին ապագա գործակիցներ Պլեխանովը, Աքսելռոդը, Զասուլիչը, Դեյչը: Մինչև Մեծ Բրիտանիա գնալը այնտեղ էր նաև երկրորդը՝ Սոսո Ջուղաշվիլին` Իոսիֆ Ստալինը, որ նույնիսկ սեմինարիան չէր ավարտել. վռնդել էին խառնակչությունների համար: 1898-ին նա շատ արագ կողմնորոշվում է դեպի հեղափոխական աշխատանքը՝ կողոպուտ, սպանություն, հինգ անգամ ձերբակալվում է, աքսորվում, փախչում, համագործակցում է ցարական ոստիկանության հետ: Անգլիական հետախուզությունը նրան հավաքագրում է 1900-ականների սկզբին, և 1907-ին Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայությունների գործակալ Ստալինը հայտնվում է Լոնդոնում, մեկ տարի հատուկ պատրաստություն է անցնում և պրակտիկայի համար ուղարկվում է Շոտլանդիա:

Ստալինի տեսադաշտում էր նաև նրա ամենամտերիմ ընկեր Լավրենտի Բերիան՝ Լեյբա Բերշկովիչը: 1917-ի փետրվարին Նիկոլայ Երկրորդը հրաժարական է տալիս, և իշխանության է գալիս Ժամանակավոր կառավարությունը Կերենսկու գլխավորությամբ: Նիկոլայ Երկրորդը խնդրում է, որ թույլ տրվի ընտանիքով հեռանալ Եվրոպա, արգելողների պատախանատուն սիոնիզմի հավատավոր զինվոր Կերենսկին է: 1917-ի գարնանը Լենինը համաձայնության է գալիս Գերմանիայի իշխանությունների հետ, որ իրեն ընկերների հետ թույլ տրվի վերադառնալ Ռուսաստան: Լենինը «Դոյչե բանկից» հսկայական գումար է ստանում՝ խոստումի դիմաց, որ եթե հաջողվի Ռուսաստանը դուրս բերել պատերազմից, գումարը կկրկնապատկվի: Եթե Ռուսաստանը միակողմանի դուրս էր գալիս պատերազմից, Անգլիայի, Ֆրանսիայի ծրագրերը խափանվում էին: 1917-ի գարնանը երրորդ անձը Նյու Յորքում էր՝ Լեյբա Դավիդովիչ Բրոնշտեյնը՝ Տրոցկին: Նյու Յորքի ամենամեծ բանկից, որ պատկանում էր Ռոտշիլդներին, նրան անձնական օգտագործման է տրվում քսան միլիոն դոլար, և նա ուղարկվում է Ռուսաստան: Երեք անձ Շվեյցարիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից Ռուսաստան են գալիս նույն ծրագրով, և Ձմեռային պալատի գրավումը հաջողվեց, ու ցարն ընտանիքով աքսորվեց Եկատերինբուրգ: Դրան անմիջապես հետևեց պատերազմին Ռուսաստանի մասնակցության դադարեցումը, այսինքն՝ հանձնարարությունը կատարվեց:


-Ի՞նչ կատարվեց ռազմաճակատում:
-Ռուսական զորքերը դուրս բերվեցին Երզնկայից, Էրզրումից, Վանից, Բիթլիսից, Մուշից, դրան անդրադառնալու ենք անշուշտ, բայց վերադառնանք Պետրոգրադ: Լենինին տրված փողերը պարտք էին, որ նա պիտի վերադարձներ: Տրոցկու ստացած քսան միլիոնը ևս տրվել էր ռուսական կայսրության հարստության դիմաց: Երկու տարբեր աղբյուրներից փողեր հայթայթելով՝ նրանք երկու տարբեր պարտավորություններ ունեին, Ռուսաստանում բախվում էին պրուսական և անգլոսաքսոնական կայսրությունների շահերը: Երբ բոլշևիկյան ապստամբությունը հաջողության հասավ, Անգլիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան մեծ ճնշում են գործադրում Լենինի վրա, որ խոստումը կատարի: Լենինն անվերջ հետաձգում էր՝ պատճառաբանելով պետական կառավարման դժվարությամբ, իրավիճակի անկայունությամբ, ապստամբություններով: Ալեքսանդր Պարվուսին, որ իրեն Շվեյցարիայից Ռուսաստան էր բերել, Լենինը մերժում է ֆինանսների նախարար նշանակել և թշնամանում է նրա հետ, որը հարուցում է սիոնիստական կազմակերպությունների կասկածը, թե իրենց խաբեց: Պարվուսը, որ հայության ամբողջ ոսկին հանել էր Օսմանյան կայսրությունից ֆինանսների նախարար Ջավիդ բեյի և իր աջ ձեռք Նեսիմ Ռուսոյի միջոցով, բոլշևիկյան կառավարությունում ֆինանսների նախարար դառնալուց հետո նույն գործը պիտի աներ՝ երկրից հաներ ցարական ոսկին: 1918-ի օգոստոսի 30-ի մահափորձը Լենինի դեմ դառնում է նախազգուշացում, որ նա չի կարող խոստումը չկատարել: Նույն ժամանակ Ռուսաստանի վրա բոլոր կողմերից հարձակում է սկսվում: Դենիկինը, Վրանգելը, Կոլչակը, Յուդենիչը տարբեր կողմերից շրջափակում են խորհրդային իշխանությունը։ Այս ընթացքում միայն Լև Տրոցկին էր անխափան կատարում իր առաջադրանքը: Նյու Յորքից ժամանում են Համեր եղբայրները, և Տրոցկին նրանց է հանձնում ռուս ժողովրդի գրեթե հազարամյա հարստությունը, դա վրեժ էր ցարական Ռուսաստանից հրեաների հալածանքների դիմաց: 1918-ի գարնանը Լենինի հրամանով ստեղծվում է ներքին գործերի ժողկոմատի առաջին գլխավոր վարչությունը: Լենինի դեմ կատարված մահափորձից հետո երկիրը սկսեցին գլխավորել մարդիկ, որ շատ կարևոր դերակատարում են ունեցել՝ Զինովևը (Անֆելբաում) և Կամենևը (Ֆաերման)՝ երկու սիոնիստ հրեաներ: Տրոցկին, Զինովևը, Կամենևը հասկանում էին, որ պարտավոր են կատարել արևմտյան բանկերի պահանջը, հակառակ դեպքում իրենց կզոհաբերեն: Արևմուտքը վերացնում էր պատվերը չկատարողներին:

Տրոցկին Արևմուտք է ուղարկում ժողովրդի, եկեղեցիների, պալատների ու թանգարանների հարստությունը: Եթե այսօր աշխարհի տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում ռուսական արվեստի և Ռուսաստանին պատկանած արվեստի գործեր կան, այդ ժամանակի կողոպուտի հետևանք են: Բայց դեռ մնում էր ռուսական կայսրության ոսկին: 27 զրահապատ երկաթուղային վագոններում բարձված ձուլակտորներով մաքուր ոսկի: Ցարը ապահովության համար վագոնները Սանկտ Պետերբուրգից հրամայեց տեղափոխել Մոսկվա՝ 1917-ի գարնանը, հրաժարականից առաջ: Լենինն ուղարկեց Եկատերինբուրգ, որտեղ նաև ցարական ընտանիքն էր: 1918-ի հուլիսի 17-ին Իպատևի տանը ցարական ընտանիքին գնդակահարելուց հետո մնում էր վճռել ցարական ոսկու հարցը: Ռոտշիլդներն անհամբեր սպասում էին այդ ոսկուն: Լենինը, սակայն, չի համաձայնում ոսկին հանձնել, ասում է՝ Ռուսաստանին պետք է իր ոսկին՝ տնտեսությունը պահելու համար: 1920-ին քաղաքացիական պատերազմ հրահրած ուժերը պարտվում են մեկը մյուսի հետևից և հեռանում են Թուրքիա: 1918-1920 թթ. Անգլիան ու Ֆրանսիան ադմիրալ Կոլչակին հուսադրում էին, որ բոլշևիկներին հաղթելուց հետո կարող է ռուսական միապետությունը վերականգնել: Ճիշտ այդ ժամանակ Ռուսաստանի արևելքում հայտնվում է 70-հազարանոց չեխական բանակը: Եկատերինբուրգից նրանք փորձում էին ոսկին հասցնել Վլադիվոստոկ, որ ռազմանավերով հանեն Ռուսաստանից, բայց չէին կարողանում, որովհետև գերմանացիները այդ շրջանը գրավել էին, իսկ նրանք չէին ուզում, որ ոսկին անցնի գերմանացիներին՝ անգլոսաքսոններն ուզում էին ամբողջ հարստությանը միայնակ տիրանալ:
(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

www.irates.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert