«Սիրիայի շուրջ 20 հազար հայերի գլխավերեւում կախված է բնաջնջման վտանգը». հայտարարություն

syrian-civilians-return-to-homs-syria-on-friday-may-9-2014-bulldozers-cleare1896-1923թթ. Ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը կանգնած է մի նոր լրջագույն մարտահրավերի առջեւ: Սիրիայում արյունալի իրադարձությունների հետեւանքով այդ երկրի հայ համայնքի գերակշիռ մեծամասնությունն արդեն լքել է ռազմական գործողությունների գոտին: Սակայն ISIS ծայրահեղական ռազմականացված կազմակերպության գործողությունների արդյունքում Սիրիայում դեռ մնացող շուրջ 20 հազար հայերին եւ հատկապես՝ Հալեպում կենտրոնացած շուրջ 13 հազար մարդու գլխավերեւում կախված է լիակատար բնաջնջման վտանգը:  Նույնը սպառնում է նաեւ մյուս քրիստոնյա եւ եզդի փոքրամասնությանը:

Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ ՀՀ իշխանություններն անկարող ու անպատրաստ եղան ապահովելու Սիրիայի հայ համայնքի համակարգված եւ կազմակերպված տարհանումը Հայաստան, այդ թվում՝ Արցախ: Մինչդեռ հայ ժողովուրդը, ի տարբերություն 20-րդ դարասկզբի ցեղասպանության տարիների, արդեն ունի իր անկախ պետականությունը, որի ուղղակի պարտականությունն է ապահովել, որպեսզի այլեւս երբեք հայ ժողովրդի ցեղասպանություն տեղի չունենա:

Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է եւ պետք է յուրահատուկ առաքելություն ստանձնի միջազգային ասպարեզում՝ պայքարելու նաեւ ցանկացած այլ ժողովրդի, էթնիկ կամ կրոնական խմբի դեմ նորանոր ցեղասպանությունների կանխման համար:

Ցավոք, Հայոց ցեղասպանության անպատիժ մնալը տարածաշրջանում քաղաքական եւ կրոնական խնդիրները՝ նորանոր ցեղասպանությունների, էթնիկ զտումների եւ արտաքսումների միջոցով «լուծելու» պատճառներից մեկն է: Իսկ մարդատյաց այս մարտավարության կրողների եւ նրանց հովանավորների գործողությունները սպառնում են կայունությանը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում:

Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է լցված Սիրիայի արաբ ժողովրդի հանդեպ՝ նախորդ դարասկզբին թուրքական յաթաղանից մազապուրծ հազարավոր հայերին ապաստան տալու համար: Սակայն այսօր թե՛ հալեպահայությունը եւ թե՛ ինքը՝ Սիրիայի արաբ ժողովուրդը, կարիք ունեն այնպիսի լուծումների, որոնք կբացառեն խաղաղ բնակչությանը՝ որպես ահաբեկիչների դեմ կենդանի պատվար, օգտագործելու մարտավարությունը:

«Ժառանգությունը» Հայաստանի Հանրապետության փաստացի իշխանություններից եւ համահայկական կառույցներից պահանջում է քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական գործուն միջամտություն իրականացնել Սիրիայում մնացած հայության փրկության ուղղությամբ:

Մենք նաեւ կոչ ենք անում շահագրգիռ ուժերին՝ քաղաքական կուսակցություններից մինչեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հնարավորինս սեղմ ժամկետներում հավաքվել կլոր սեղանի շուրջ եւ քննարկել սիրիահայությանը պատուհասած օրհասական իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը:

«Ժառանգություն» կուսակցություն

http://galatv.am

 


споделяне на връзка

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net