Երվանդ Խոսրովյան
«Եվրոպացիները պետք է ՆԱՏՕ-ն լուծարեն, եթե ցանկանում են գոյատեւել», ասում է Դոկտոր Փոլ Քրեյգ Ռոբերտսը (Dr. Paul Craig Roberts)՝ ամերիկացի տնտեսագետ, ժամանակին ծառայել է որպես պետական քարտուղար՝ տնտեսական քաղաքականության գծով ԱՄՆ-ֆինանսների բաժնում նախագահ Ռոնալդ Ռեյգանի իշխանության ժամանակ: Ըստ 76-ամյա Ռուբերտսի, աշխարհը շարժվում է վտանգավոր արագությամբ դեպի միջուկային մրցակցությունը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջեւ: Իսկ հիմնական պատասխանատուն այդ համաշխարհային ծայրահեղ վտանգավոր իրավիճակի նա տեսնում է Վաշինգտոնին եւ ոչ թե, ինչպես ամենուր կարդում և լսում ես՝ Ռուսաստանին:
«Եվրոպաական երկրները եւ բազմաթիվ այլ երկրներ Վաշինգտոնի տեսանկյունից որպես վասալներ են դիտարկվում: Ինքնիշխանության հաստատման ցանկացած ջանք կամ այդ ուղղությամբ տարվող քաղաքականությունը դիտվում է որպես սպառնալիք ԱՄՆ կայսերական իշխանությանն ու պատժվում է համապատասխան միջոցներով: Կարո՞ղ են արդյոք եվրոպացիք անկախ արտաքին քաղաքականություն վարել. ո՛չ, դա արգելված է: Անկախ պատժամիջոցների կիրառումից ԱՄՆ- Ռուսաստան առեւտուրը ծաղկում ու աճում է, իսկ եվրոպացիները տուժում են արտահանման միլիարդավոր կորուստներից:»
Արեւմտյան ԶԼՄ-ներին Ռոբերտսը արհամարհանքով ու ծաղրանքով է վերաբերվում: Այդ ԶԼՄ-ների միասնական եւ կարծրատիպային քարոզչությունը, որը վերահսկվում է մի քանի կոնցերների կողմից, այսօր խեղդում է ամբողջ աշխարհի մեդիան:
«Մակերեսային ընթերցողը կկարծի, թե «հակաամերիկյան քարոզչություն» է սա, մինչդեռ հակառակն է ճիշտ, քանի որ Քլինթոնի վարչակազմի իշխանության գալուց ի վեր ԱՄՆ-ն հեռացել է իր իդեալներից եւ վերածվել է համաշխարհային իմպերիալիստական տիրապետության:»
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն շատերի համար իդեալիզմի մարմնավորումն էր: Ամեն ոք, ով աշխատասեր ու հնարամիտ էր, ցանկանում էր սովորել և դա ներդնել բարգավաճմանն ու ազատությանը, իսկ այսօրվա իրականությունը, սակայն, դրանից շատ հեռու է: Միացյալ Նահանգներում ներքին կարգով ավելի ու ավելի զարգանում է վերահսկողության եւ ոստիկանական պետության «իդեալիզմը»:
Այդ քաղաքականությանը դեմ գնալու առաջին քայլն է չհավատալ, չլսել, անտեսել ԱՄՆ-ի և նրա հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների, համաշխարհային մի քանի կոնցեռների թելադրանքով տարածվող մանիպուլյատիվ տեղեկություններն ու տեսակետները:
Նակարը՝ dokumentx.wordpress.com