«ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինին չպատժելն ունի ընդամենը մեկ պատճառ. Սերժը գիտի, որ Բիբինը կբարձրաձայնի անուններ, որտեղ իր անունը կլինի առաջին տողում»

MHM31378Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ինչը Երվանդ Զախարյանի և Ռոբերտ Նազարյանի արտահայտությամբ դարձել էր իրենց խաչը, արդեն իրականություն է, չնայած այս պաշտոնյաների արտասվախառն և շատ էմոցիոնալ բացատրություններին՝ սակագնի բարձրացումն իրենց դեմ լինելու մասին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց, իսկ դա նշանակում է, որ մասամբ՝ 6,93 դրամով բավարարեց ՀԷՑ-ի սակագինը 17 դրամով բարձրացնելու պահանջը՝ անտեսելով հայ սպառողի շահերը: Սերժ Սարգսյանը, նրան մոտ կանգնած պաշտոնյաները ու հանձնաժողովն այս քայլը ներկայացնում են որպես քաղաքացիական պարտքի կատարման կամ հասարակության շահի պաշտպանության հերոսական դրսևորում: Սակայն տեղի ունեցածը պետք է գնահատել որպես պետական շահի ոտնահարում, երբ ՀԷՑ-ը Հայաստանի իշխանության թե թույլտվությամբ, թե մասնակցությամբ հարստանալու նպատակներով կատարել է ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի թալան: Կատարվածը պետության և ժողովրդի նկատմամբ քրեորեն պատժելի հանցագործություն է, որը բերելու է մեծ գնաճի, իսկ դրանից ստացված եկամուտը գնալու է հայ իշխանավորների և ՀԷՑ-ի կատարած թալանը կոծկելուն, չնայած կարող էր ծառայել, ասենք, նոր աշխատատեղեր ստեղծելուն:

Սպարտակ Հակոբյան

Սպարտակ Հակոբյան 

Իրականությունը չափազանց տխուր է. Սերժ Սարգսյանը հերթական անգամ մտավ շարքային քաղաքացու գրպանը` չցանկանալով պատժել հանցագործին, քանզի մասնակից է հանցագործությանը: Սա դեռ բոլորը չէ. իշխանությունները որոշեցին մտցնել նաև ակցիզային հարկը գարեջրի, սպիրտային խմիչքների, ծխախոտի, նավթամթերքների և այլ ծառայությունների վրա, շուրջ 15 տոկոս: Ակնհայտ է, որ մենք կանգնած ենք սնանկացման անդունդի եզրին, և դրա անմիջական պատճառն իշխանություններն են իրենց վարած անգրագետ և հանցագործ տնտեսական քաղաքականության շնորհիվ: Կա՞ արդյոք երկիրը փրկելու հնարավորություն, իհարկե կա, բայց դրա համար հարկավոր է ժամ առաջ վերացնել կոռուպցիան, բիզնեսի և իշխանության սերտաճումը, վերացնել թալանը և գնալ տնտեսության զարգացման առաջավոր մեթոդներով:

Այլ խոսքերով՝ իշխանությունից անմիջապես հեռացնել Սերժին իր ստեղծած ռեժիմի հետ, քանզի գող ու թալանչի Սերժն իր քրեաօլիգարխիկ համակարգի հետ անհամատեղելի են տնտեսության նոր մոդելի պայմաններում: Այդ պատճառով էլ Սերժը պայքարում է ժողովրդի դեմ՝ օգտագործելով զինված պայքարի դեմ անընդունելիության դհոլների կողմից սերմանած գաղափարը և սահմանադրական փոփոխությունների ներարկած թույնը: Պատկերը լրացնում է անհասկանալի ընդդիմությունը կամ դրա իսպառ բացակայությունը: Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ժողովրդի պայքարն անհեռանկարային է, հարկավոր է պահանջել Սերժի հեռացումը՝ թույլ չտալով նրան վերադասավորել ուժերն ու ռեսուրսները:

Վերադառնալով օրվա թեմային՝ ասեմ, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինին չպատժելն ունի ընդամենը մեկ պատճառ. Սերժը գիտի, որ Բիբինը կբարձրաձայնի անուններ, որտեղ իր անունը կլինի առաջին տողում, իսկ իրեն կհետևեն Հովիկը, Գալուստը և իրեն քաջ հայտնի շատ ուրիշներ: Հետաքրքիր է, որտե՞ղ էր Երվանդ Զախարյանի խաչը, երբ թալանում էր Նաիրիտը կամ իր յուղոտ կտոր մասնաբաժինն էր ստանում ՀԷՑ-ի չարաշահումներից: Դա այն դեպքում, եթե չխոսենք «Գազպրոմ»-ի հետ կապված նրա ունեցած լուրջ փայի մասին, կամ պետք է ընդունել, որ «Գազպրոմ»-ի 200.000 դոլար արժողությամբ մեքենաները տեխնոլոգիական անհրաժեշտություն են, իսկ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների` մենեջմենթի վրա ծախսվող ամսական 30 միլիոն դրամ վճարումներն ուղղված են գազի կորուստների վերացմանը: Դե իհարկե ոչ, սակայն դրանց համար վճարում է ժողովուրդը:

Անդրադառնալով Ռոբերտ Նազարյանին՝ ուզում եմ հարցնել՝ պարոն Նազարյանը հե՞շտ էր տանում իր խաչը, երբ նրա մեկ օր անգամ չաշխատած կինը հայտարարագրում էր 300.000 դոլարը, որտե՞ղ է վաստակել (ՀՀ դրամը չհաշված), իսկ ինքը` պարոն Նազարյանը, երբեք բիզնեսով չի զբաղվել: Ես կարող եմ բերել բարձրաստիճան պաշտոնյաների կանանց խիստ տպավորիչ ունեցվածքը ներկայացնող ցուցակ, սակայն անիմաստ է բերել այս մեծահարուստ գողերի ունեցվածքի միայն հայտնի մասը, ունեցվածքի մեծ մասը հուսալիորեն թաքցված է: Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչո՞ւ է Բիբինը վարչապետ Հովիկին մեծ գումարներ տալիս եկեղեցի կառուցելու համար, թե Սերժին ինչքա՞ն գումար են տալիս, թե Գալուստն այդտեղից ինչքա՞ն փայ ունի և թե Գալուստի կինն ինչքա՞ն նվեր է ստացել: Տեղին է ասել, որ ստեղծված պայմաններում նպատակահարմար է ՀԷՑ-ի ազգայնացումը, սակայն իշխանությունները դեմ են, քանզի կկանգնեն գրպանվելիք հսկայական գումարներ կորցնելու փաստի առջև:

Այս բոլոր չարաշահումները կատարվել և կատարվում են ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունած և օրենքի ուժ ստացած լիազորությունների շրջանակներում: Ամեն ինչ ճիշտ է և օրենքով, երբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հերոսաբար փողոցում քարշ են տալիս, երբեմն էլ ծեծում սևազգեստ տարեց կանանց՝ պաշտպանելով Սերժ Սարգսյանի հոգեհարազատ ռեժիմը: Ազգաբնակչության 90 տոկոսից ավելին կեղեքված է, և երբ ժողովուրդը դուրս է գալիս բողոքի ցույցի, Վովա Գասպարյանի որակմամբ, վերածվում է արկածախնդիրների ամբոխի, որոնք նպատակ ունեն խարխլել երկրի ներքին կայունությունը, խախտել սահմանադրական կարգը: Սերժ Սարգսյանը չպետք է մոռանա, որ հիմա 2008-ի մարտի մեկը չէ, մենք էլ՝ պացիֆիստներ չենք:

Սպարտակ Հակոբյան

galatv.am

 

бутони към социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net