Գարո Փայլան.

Թուրքիայի Կրթության նախարար Նաբի Ավջըի մի շրջաբերականով այսուհետ վերջ է գտնելու ոչ մահմեդական փոքրամասնությունների դպրոցներում ընդունելության ժամանակ օգտագործվող «ազգության կոդի» կիրառմանը:
«Ակոս» շաբաթաթի համաձայն, այդ խնդրի վերաբերյալ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացնող հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հանդիպել էր Թուրքիայի Կրթության նախարարի հետ: Հանդիպումից հետո նախարարի հանձնարարականով Փայլանը նախարարության աշխատակիցների հետ մասնակցել է հարցի լուծման աշխատանքներին, որի արդյունքում կազմվել է վերոհիշյալ շրջաբերականը:

Շրջաբերականի համաձայն, ոչ մահմեդականների ընդունելության հայցադիմումները կուղարկվեն դպրոց, տնօրենն էլ ինքը կորոշի ընդունում է աշակերտին, թե՝ ոչ, և դրա համար «ազգության կոդի» ստուգում չի իրականացվի:

Իսկ երկրորդ որոշմամբ փոխվել է թուրքերենի և հասարակագիտության ուսուցիչների նշանակաման կարգը: Այդ ուսուցիչները նախկինում Կրթության նախարարության կողմից էին նշանակվում, նրանցից մեկին վստահվում էր նաև փոխտնօրենի պաշտոնը: Իսկ այժմ նոր որոշման համաձայն՝ կրթության նահանգային վարչությունները նախօրոք նշանակումների մասին հայտարարություն կտան, որից հետո վերոնշյալ առարկաների ուսուցիչները կդիմեն ոչ մահմեդական դպրոցներին: Համաձայն ուսուցիչների դիմումների՝ տնօրենները կկազմեն մասնագետների ցանկ և կներկայացնեն վերադաս մարմնին՝ նահանգային կրթության վարչություններ: Վերջիններն կիրականացնեն համապաատսխան նշանակումները, տեղեկացնում է Ermenihaber-ը:

1923-ից ի վեր Լոզանի պայմանագրից հետո, Թուրքիայի ճանաչված ազգային փոքրամասնությունների նկատմամբ գաղտնի կոդ է կիրառվել: Այսպես` համար 1-ը հույների կոդն է, 2-ը` հայերինը, 3-ը` հրեաներինը: Ազգության կոդի մասին հայտնի էր դարձել 2013 թվականին, երբ ծագումով հայ մի կին, որը վերադարձել էր իր արմատներին` ընդունելով քրիստոնեություն և մկրտվելով հայ եկեղեցում, որոշել էր իր որդուն ուղարկել հայկական դպրոց:
Հայկական դպրոցի տնօրինությունը երեխային դպրոց ընդունելու համար նրանից պահանջել էր գրություն բերել Ստամբուլի կրթության վարչությունից, որտեղ պետք էր պաշտոնապես նշված լինի, որ այդ երեխային հայկական դպրոց ընդունելու որևէ խոչընդոտ չկա: Վարչությունը հայկական դպրոց գնալու թույլտվություն տալիս էր միայն այն դեպքում, եթե նրա «ազգության կոդը» 2 է։

Armenian Popular Movement – APM

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert