Ինչպե՞ս Ստալինը կանխեց Ղրիմում Իսրայել ստեղծելու նախագիծը

Ինչպե՞ս Ստալինը կանխեց Ղրիմում Իսրայել ստեղծելու նախագիծըՄիխայիլ Պոլտորանինը, ով ՌԴ առաջին փոխվարչապետն էր և  գլխավորել է ԱԱԾ արխիվների ապագաղտնիացման պետական հանձնաժողովը, պատմել է, թե ինչու է Խրուշչովը Ղրիմը տվել Ուկրաինային: Գրում է Newsarium.org-ը՝ հղում անելով ռուսական ТВЦ հեռուստաընկերությանը:

«Խրուշչովը Ղրիմյան խնդրիը ժառանգություն է ստացել: Դեռևս Միխայիլ Լուրեն (հայտնի է որպես Յուրի Լարին, հեղափոխական գործիչ) հանդես է եկել գաղափարով ստեղծել հրեական պետություն Ղրիմում, երբ նույնիսկ չկար ոչ Բիրոբիջանը, ոչ Իսրայելը: Նրան այս գաղափարը տվել էր Ռոզենբերգը  Ֆոնդերի  բաշխման Ամերիկյան միացյալ հրեական կոմիտեի ղեկավարը:

1922-ին Սիմֆերապոլում կազմավորվեց «Արգո-JOINT»-ը և սկսեց Ղրիմ ուղարկել հրեաներին: Այնտեղ սկսեցին ստեղծել հրեական կոլեկտիվ տնտեսություններ: Կազմավորվեցին 186 կոլեկտիվ տնտեսություններ: Դրանք Բելառուսի, Ուկրաինայի, Բուլղարիայի հրեաներն էին: Բոլոր տեղանքներից հրեաները կարող էին գալ: 1923-ին «Արգո-JOINT»-ը Մոսկվայում կազմակերպեց ցուցահանդես՝ գյուղատնտեսական տեխնիկա թեմատիկայով և այլն: Ահա թե ինչպես կլինի Ղրիմում, եթե թույլ տանք նրանք այնտեղ հիմնավորվեն: Արդեն հիվանդ Լենինը նույնպես գնացել էր այդ ցուցահանդեսին և տվել իր թույլտվությունը:

Սովետական կառավարությունը «JOINT»-ից տարեկան 900 հազար դոլար էր ստանում 5 տոկոսով 10 տարի ժամկետով: Դրա համար ՍՍՀՄ-ում թողարկեցին աբլիգացիա-ակցիաները: Անվտանգության անվան տակ Ղրիմի հողերը մասեմաս արեցին: Սկզբում այդ ակցիաները ստացավ 200 մարդ:

Այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Հուվերը, հետագայում Ռուզվելտը, նրա կինը՝ Էլեոնորան, Լուիս Մարշալլը (ամերիկացի փաստաբան և հասարակական գործիչ, 20 դարում ԱՄՆ-ի ամենահզոր հրեական լիդերներից մեկը, ով պատկանում էր Նյու Յորքի հրեական էլիտային՝ կազմված հիմնականում Գերմանիայից դուրս եկած ընտանիքներից) ևս ստացան այդ ակցիաները: Հետո ստացան նաև այլոք՝ քաղաքագետներ, բիզնեսմեններ, բանկիրներ: Մի քանի միլիոն հեկտար տարածք էր դա՝ իրականում ամբողջ Ղրիմը: Այսինքն՝ սովետական կառավարությունը վերցնում էր կրեդիտ պարտքով, որի ետևում կանգնած էր Ղրիմի տերիտորիան: Եվ եթե մենք մինչև 54 թիվը չենք վճարում այդ պարտքը, ուրեմն ամերիկացիներին ենք տալիս Ղրիմը: Ստալինը ցրեց այդ գաղափարը և 1934-ին ստեղծեց Բիրոբիջանը, որովհետև Ղրիմում անհանգստություն առաջացավ հրեաների հետ միաժամանակ Ղրիմ եկող թաթարների շուրջ. նրանց թույլ չէին տալիս գնացք մտնել և ետ էին ուղարկում:  Սկսեցին ջախջախել հրեական պայմանավորվածությունը: Ստալինն ասում էր, որ մենք չենք կարող մարել ազգային կրակը: Ակցիաները մնում էին ամերիկացիներին: Մնացած ամեն ինչը նույն ձևով էր գնում, վերցվում էին կրեդիտներ:

1943 թվին Ստալինը հյուրըկալվել է Իոսիֆ Բրոզ Տիտոյին, այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Ջիլասը, նա գրի է առել զրույցը: Ստալինը Տիտոյին ասել է, որ չի կարող նրան ուղարկել ամերիկյան լենդ-լիզը (պետական ծրագիր, համաձայն որի ԱՄՆ-ն իր համախոհներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տալիս էր ռազմամթերք, ռազմական տեխիկա, սնունդ և ռազմավարական հումք, այդ թվում նաև՝ նավթամթերք), որովհետև ամերիկացիները երազում են նրան սառեցնել: Հրեական լոբբին ԱՄՆ-ում շատ ուժեղ է, և նրանք ինձանից պահանջում են շարունակել «Ղրիմյան Կալիֆորնիայի» ծրագիրը: Մենք չենք կարող (ասում են ամերիկացիները) բացել երկրորդ ճակատ այնքան ժամանակ, մինչև որ Ղրիմի հարցում որոշում չկայացնեք»: Եվ այդ ժամանակ Ստալինը հրաման տվեց Ղրիմյան թաթարների արտաքսումը նախապատաստելու վերաբերյալ: Ամերիկայի ֆինանսական օլիգարխերին անհրաժեշտ էր Ղրիմը:

Իսկ հետո, 1945թ. ԱՄՆ-ի Առևտրի նախարար Հարիմանը,- իմ ձեռքում է խիստ անձնական նամակ,- պետք է Նոյեմբերին գար Ստալինի մոտ և լուծեր Ղրիմի հարցը:

Նամակում ասվում է.

«Թանկագին Ավրիելլ,

Նախագահ Թրումենը ընդունում է ձեր պլանները: Նա միայն ավելացրել է հետևյալը: Ղրիմի տարածքում սովետական Սևծովյան նավատորմի բազաների և Հրեական պետության միաժամանակյա գոյությունը անհամատեղելի են: Ղրիմը պետք է ապառազմականացված տարածք լինի: Ստալինին տեղեկացրեք, որ նա պետք է պատրաստ լինի Սևաստոպոլից նավատորմի դուրսբերմանը»:

Պոլտորանինը շարունակում է. «Այսինքն՝ Ղրիմը տալ որպես ոչ սովետական հանրապետություն: Ոչ, Ղրիմը դա հրեական անկախ պետություն է: Նրա մեջ մտնում են, Ղրիմից բացի, Սոչին մինչև Աբխազիայի սահմանը, գումարած Խերսոնի մարզը, գումարած Օդեսան: Այսինքն՝ ստեղծել Իսրայել ոչ թե Պաղեստինում, այլ Ղրիմում:

Ստալինը սկսեց վիճել, ասել, որ Բազելում 1897-ին կոնգրես է եղել, որի ժամանակ որոշում է կայացվել, որ անտուն հրեաներն իրենց պետությունը ստեղծեն Պաղեստինում: Դրա դեմ էին անգլիացիները: Նրանք գրավեցին Պաղեստինը պատերազմի ժամանակ (բրիտանական մանդատ): Եվ այդ ժամանակ Ստալինը հրաման տվեց 1946թ. Բուլղարիայով զենք մատակարարել հրեաներին, ովքեր կռվում էին արաբների և անգլիացիների դեմ: Տեղադրվել էին տասնյակ հազարավոր ավտոմատներ, հրացաններ, հաուբից:

Ստալինը սկսում էր կորցել «ձեռքը». մենք օգնեցինք, Իսրայելը կստեղծվի Պաղեստինում, ամեն ինչ վերջացավ: Իսկ երբ ժամանակը մոտենում էր՝ 1953թ….այն, որ Խրուշչովը տվեց Ղրիմը Ուկրաինային, դա Ստալինի տնային պատրաստությունն էր: Բոլոր փաստաթղթերը ստորագրվել էին ՍՍՀՄ-ի կառավարության կողմից: Չնայած Իսրայելի ստեղծմանը Պաղեստինում՝ Ղրիմյան Կալիֆորնիան ստանալու գաղափարը մնաց: Եվ երբ Ռուսաստան եկավ Իսրայելի դեսպան Հոլդ Մեիռը, երկու շաբաթում նրանք երկու միտինգ կազմակերպեցին: Ամեն ցույցին մասնակցում էր 50 հազար մարդ: Մարդիկ եկել  էին Մոսկվայից, Պետերբուրգից, նույնիսկ Սիբիրից: Ավելի վաղ, երբ նրանք ուզում էին Իսրայել ստեղծել Ղրիմում, առաջարկում էին, որ պետությունը ղեկավարի Միխոէլսը: Այդ ժամանակ Հոլդը խոսել է Ստալինի հետ, Ստալինը առաջարկում է Կագանովիչին: Բայց Հոլդը պնդում է Միխոէլսի պաշտոնավարումը:

Այդ ժամանակ նրանք բողոքի ակցիաներ կազմակերպեցին՝ պահանջելով կատարել Ամերիկային տված խոստումը՝ տալ Ղրիմը: Հենց այդ ժամանակ էլ զարգացավ հինգերորդ շարասյունը վերացնելու գաղափարը:

Ուղարկել «Նոր Հողեր», սահմանից հեռու:

Արդեն 17 շոգեքարշ էր ուղարկվել անհրաժեշտ շինանյութով՝ ճամբարներ կառուցելու համար: Սա «սպիտակ կաքավի» օպերացիան էր, որովհետև բոլշևիկները ոչ մի պարագայում պարտքի դիմաց չէին տա Ղրիմը: Սև ծովն արդեն իսկ ստրատեգիական էր»,- ավարտում է Պոլտորանինը:

http://armfvn.com

—————————————————–

Սույն թեմայով տես նաեւ՝

Ղրիմը եւ հրեական հարցը-1

Ղրիմը և հրեական հարցը-2

Ղրիմը եւ հրեական հարցը-3

 


 


 

споделяне във facebook

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net