Մայքլ Հայդեն. «Իրաքն այլեւս գոյություն չունի, ինչպես նաեւ Սիրիան»

michael-haydenՀայդենը խոսում է Ռուսաստանի ագրեսիայի մասին, որպեսզի ԱՄՆ ագրեսիան նկատի չառնվի, նա խոսում է իսլամիստների դեմ պայքարին ու նրանց «թիկունքից» հարվածելուն ու թուլացնելուն, բայց չի ասում, որ ո՞վ ստեղծեց իսլամիստներին, Ալ Ղաիդաին, եթե ոչ ԱՄՆ-ը, ո՞վ է իսլամիստներին իրաքից տեղափոխում Կովկաս, Աֆղանստանից դեպի կենտրոնական Ասիա, եթե ոչ ԱՄՆ-ը: Հայդենը խոսում է միջին Արեւելքի սահմանների արհեստականության մասին, բայց լռում է այն մասին, որ ԱՄՆ մեծ դեր են ունեցել դրանց ձեւավորման գործում: Պարոն Հայդենինի պետք հուշել, որ եթե ձեր դաշնակիցները Սաուդիան Արաբիան, Կաթարը, կամ այլ միջնադարյան բարբարոսությամբ ղեկավարվող իշխանությունները, ապա դրանով ձեր իսկական էությունն է ի ցույց դնում.- (խմբ.)

Ստորեւ ներկայացնում ենք Հայդենի «Le Figaro»ի հարցերին տված պատասխանը, որ տպագրվել է «GALATV» կայքէջում՝ Տիգրան Գասաբյանի կողմից հայերեն թարգմանությամբ:

«ԿՀՎ եւ ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի կարծիքով, ջանքերը, որոնք ուղղված են Իրաքի եւ Սիրիայի վերականգնմանը, դատապարտված են ձախողման»,- գրում է Լորա Մանդեւիլը Le Figaro-ում:

Գեներալ Մայքլ Հայդենը ժամանակին ղեկավարել է Ազգային անվտանգության ծառայությունը եւ ԿՀՎ-ն, իսկ այժմ արդյունաբերական անվտանգության ոլորտում գործող Chertoff մասնավոր ընկերության խորհրդատուն է: Գեներալը պատասխանել է Le Figaro-ի մի քանի հարցերի:

«Ես երբեք չեմ տեսել միջազգային նման բարդ իրավիճակ, ինչպիսին հիմա է, հատկապես Մերձավոր Արեւելքում, այն երկրներում, որոնք ժամանակին կոչվել են Իրաք եւ Սիրիա: Այժմ մենք գործ ունենք «Իսլամական պետության», «Ալ-Քաիդայի», քրդերի, սունիների, շիաների եւ ալավիթների հետ»,- ասում է գեներալը:

«Նայենք ճշմարտության աչքերին. Իրաքն այլեւս գոյություն չունի, Սիրիան գոյություն չունի: Լիբանանը գրեթե պարտվել է, հավանաբար այնպես, ինչպես եւ Լիբիան: 1916 թվականի Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, ինչի շնորհիվ երկրները հայտնվեցին քարտեզի վրա եվրոպական տերությունների նախաձեռնությամբ, երբեք չի արտացոլել իրականությունը: Տարածաշրջանն անկայունության մեջ կմնա առաջիկա 20-30 տարիների ընթացքում: Ես չգիտեմ, թե ուր ենք գնում: Բայց ես կարծում եմ, որ քաղաքականությունը, որն ուղղված է այդ երկրների վերածննդին, դատապարտված է ձախողման: Իմ կարծիքով, քրդերը մեր լավագույն դաշնակիցներն են տարածաշրջանում: Ինչ էլ լինի, նրանք կմնան այդպիսին, քանի որ իրենց շահերից է Արեւմուտքի հետ դաշինքը: Հավանաբար ՄԱԿ-ում կան Իրաքի եւ Սիրիայի ներկայացուցիչներ, սակայն այդ երկրներն արդեն անհետացել են»,- կարծիք է հայտնել է Հայդենը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս պետք է պայքարել «Իսլամական պետության» դեմ, ԿՀՎ նախկին տնօրենն ասել է. «Առաջին հերթին մենք պետք է հարվածներ հասցնենք ու թուլացնենք նրանց: Ի վերջո, մենք իրավունք ունենք պաշտպանվել: Անհրաժեշտ է օգտագործել օդուժը, հարվածել թիկունքից, շտաբներին, ղեկավարներին: Երկրորդ՝ մենք պետք է զսպենք դրա ընդլայնումը, քանի որ չափազանց մտահոգիչ է հետեւել, թե ինչպես է ԻՊ-ը շարժվում դեպի Սինայ եւ պահպանում Ռաքքայի վերահսկողությունը: Մենք պետք է պաշտպանենք մեր դաշնակիցներին, եգիպտացիներին, Սաուդյան Արաբիան, թուրքերին, Միացյալ Արաբական Էմիրությունները: Երրորդ՝ մենք պետք է օգնենք չափավոր մահմեդականներին: Այլընտրանք կարելի է համարել Եգիպտոսի նախագահ աս-Սիսիին: Նա հանդես է եկել կարեւոր ելույթով իսլամում հեղափոխության կոչ անելով: Թերեւս դա պետք է առիթ դառնա, որպեսզի մենք վերսկսենք ռազմական օգնություն ցուցաբերել Կահիրեին»,- ընդգծում է գեներալը:

Իսկ Հայդենի մոտ անհանգստություն առաջացնու՞մ է Ռուսաստանի ագրեսիվությունը Եվրոպայում: «Պուտինն ինքնավստահ է, բայց նա այս խաղում լավ խաղաքարտեր չունի, քանի որ Ռուսաստանը թուլացող պետություն է: Տերության ներկայիս բոլոր հատկանիշները՝ ծաղկող արդյունաբերությունը, ձեռներեցները, ժողովրդավարությունը եւ նույնիսկ գազն ու նավթը վտանգված վիճակում են: Ռուսաստանյան տերության մի քանի գործիքները պատկանում են խորհրդային դարաշրջանին. վետոն ՄԱԿ-ում եւ այն, ինչը մնացել է ռազմական եւ միջուկային տերությունից»,- ասում է Հայդենը:

Նա վստահ է, որ Մոսկվայի ագրեսիվությունը Բալթյան երկրների դեմ փորձ է վերականգնել նախկին հզորությունը: «Բայց ես պետք է խոստովանեմ, որ ռազմական գործողությունը Ղրիմում շատ պրոֆեսիոնալ է անցկացված: Եվ դա նշանակում է, որ մենք պետք է շատ զգոն լինենք, հատկապես մոտ ապագայում: Ես կցանկանայի, որ Ամերիկայի դիրքորոշումն Ուկրաինայի հանդեպ ավելի հստակ լիներ, որպեսզի խոչընդոտեր Պուտինին որեւէ հիմարություն անել: Ես օրինակ կզինեի ուկրաինացիներին»,- Le Figaro-ին տված հարցազրույցում հայտնել է Հայդենը:

Աղբյուր` Le Figaro

Թարգմ.` Տիգրան Գասաբյան

http://galatv.am/hy/inozlmn/

 

бутони за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net