Bild in Originalgröße anzeigen22 ամյա չափազանց գեղեցիկ աղջիկը,որի մասին պիտի պատմեմ,9 ամսական հասակում որդեգրվում է երեխաներ չունեցող բելգիացի ամուսինների կողմից և Հնդկաստանի Կալկաթա քաղաքում գտնվող Մայր Թերեզայի մանկատնից տեղափոխվում Բելգիա…
Քիչ կլինի,եթե ասեմ , որ Կիարա վերանվանված Սուչիտա հնդկուհի փոքրիկը,այնքան էլ սիրով չի ընդունվում ևրոպացիներին հատուկ սառնություն ունեցող իր բելգիացի ծնողների կողմից…Եթե բելգիացի հայրը նրան վերաբերվում է քիչ թե շատ հարազատի պես,ապա մոր դեպքում հարազատության նշույլն էլ չի զգացվում…

Աղջիկը հասակ է առնում մի ընտանիքում,որտեղ բառացիորեն մոր համար ավելի թանկ ու սիրելի էր տան շնիկը,քան որդեգիր աղջիկը…
Կիարայի հայրը ամուսնուս գործընկերն է և մենք արդեն 9 տարի է,որ հաճախակի լինում ենք նրանց տանը:Տան մեջ ամենուր՝ պատերին,սառնարանի,տան պահարանների վրա շնիկի նկարներն են,բայց Կիարայի նկարը տեղ չունի այդ տանը:Մոր անվերջանալի գգվանքներն ու համբույրները նորից շանն են, բայց երբեք Կիարայինը…

Նորմալ,բավականին լավ կահավորված տանը Կիարան հասակ է առել առանց սիրո ու գգվանքների,որտեղ իր գիտակցական հասակից սկսած հիշում է,որ բելգիացի մայրն անվերջ նետում էր իր երեսին,թե ինքը անչափահաս, աղքատ, փողոցում ապրող,սրա նրա տներում մաքրություն անող մի հնդկուհու ապօրինի երեխա է,որին մայրը դուրս է գցել…
Հարցնելու դեպքում,չարությունից եփվող «մայրը» մինչ օրս էլ նետում է,թե.«այդպես եմ կարծում»…

ՈՒ զարմանք է հարուցում փաստը՝ փոքրիկին որդեգրելուց հետո՞ ծնողները չկարողացան քննություն բռնել որպես ծնող,չմբռնեցին ծնողական իրենց պարտականությունը,դերը,թե՞ ուղղակի երեխային որդեգրել էին պետական զանազան հարկ ու տուրքերի հետ կապված հարցերի թեթևացման համար…

Մի օր էլ,8 տարի առաջ,14 տարեկան հասակում,Կիարան փախավ տանից :Վարժեցված շների օգնությամբ ոստիկանների երկօրյա փնտրտուքները ոչ մի արդյունք չտվեցին և երկրորդ օրվա երեկոյան միայն,ես ինքս գտա ու համոզելով տուն վերադարձրի աղջկան:Տուն վերադառնալու ճանապարհին Կիարան ասաց,որ ցանկանում է գտնել իր բիոլոգիական ծնողներին,ինչի մասին իր բելգիացի ծնողները լսել անգամ չեն ուզում::Ես նրան խոստացա,որ չափահաս դառնալուց հետո,մենք միասին կգնանք Կալկաթայի մանկատուն,փնտրելու իր ծնողներին…
Մարգարեությու՞ն էր ասածս,թե՞ ինքս էի ուղղակի հետևողական…

Կիարան հիմա 22 տարեկան է,աշխատում է սուպերմարկեթում որպես վաճառողուհի:Ապրում է ծնողներից առանձին,հաճախակի այցելելով նրանց…
3 ամիս առաջ երիկամներ թափանցած բակտերիաների պատճառով ծանր հիվանդացավ Կիարան:2 շաբաթ հիվանդանոցում բուժվելուց հետո ,ուժասպառ, դեռ ամբողջովին չապաքինված վերադարձավ հայրական տուն,որտեղ հիվանդ աղջկան մայրը ընդունեց ընդամենը 4 օր ու հասկացրեց,որ լավ կլինի,եթե վերադառնա իր տուն:Իմ և ամուսնուս բարկացկոտ հարցին,թե ինչպե՞ս է հիվանդ,դեռ չապաքինված աղջկան թույլ տվել միայնակ գնալու իր բնակարան,մայրն անտարբեր և ևրոպական իր մտածելակերպի համաձայն զարմանքով արտաբ երեց,թե.«նա արդեն չափահաս է և ապրում է առանձին,ի՞նչ զարմանալու բան կա:4 օր մեզ մոտ էր,բավական չէ՞ր»…

Հետո աղջիկն ասաց մեզ,որ պատրաստվում է բելգիական հեռուստաալիքներից մեկի միջոցով փնտրել իր ծնողներին Հնդկաստանում…
Այս դեպքն ստիպեց ինձ,լուրջ փնտրտուք ձեռնարկել:Մայիսին երբ ամուսնուս հետ Հնդկաստանում էինք,սկսեցինք հետաքրքրվել:Այն,որ Կիարան ամենայն հավանականությամբ լավ ընտանիքի ծնունդ է և բոլորովին էլ ոչ աղքատ ընտանիքի զավակ,որի հարազատները անցնելով 400 կմ,նրան իր ծննդավայրից տեղափոխել են Կալկաթայի ամենահայտնի մանկատունը,որպեսզի երեխան ավելի վստահելի ձեռքերում լինի,օգնեցին ինձ հասկանալ Դելիի համալսարանի ուսանող Կարեն Մկրտչյանը, Դելիյում բնակվող Ռուզաննան և նրա ամուսին Ռանուն…

Ես վերադարձա Բելգիա հուսադրող լուրեր բերելով Կիարային և նրա բելգիացի ծնողներից ստանալով նրա որդեգրման բոլոր փաստաթղթերը,դրանք ուղարկեցի Հնդկաստան,Կարենին:Կարենը օրեր առաջ գնալով Կալկաթայի մանկատուն պարզել է,որ յուրաքանչյուր որդեգրված երեխայի մասին մանկատանը գաղտնի պահվող տվյալները, կարող են հատկացնել միայն այդ երեխային,եթե նա անձամբ հետաքրքրվի…

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ…
ՇՈՒՏՈՎ ԵՍ ՈՒ ԿԻԱՐԱՆ ՄԵԿՆՈՒՄ ԵՆՔ ՀՆԴԿԱՍՏԱՆ…
Աղջիկն իրականում շատ գեղեցիկ է :Գեղեցիկ է իր երկրի,նրա բնության ու իր ժողովրդի նման…
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԻԱՐԱՅԻՆ ԻՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ…
ՑՆՈՒՆԴԸ ԲԱՐԻ Է ԿԱՆԱՅՔ ԵՎ ԶԱՎԱԿԻԴ ԽՆԱՄՔԻ ՀՈԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԵՐԱՆԵԼԻ,ՔԱՆ ԹԵ ՀՈԳՆԵՑՆՈՂ…
ԹՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԼԻՆԵՆ ԱՆՄԱՅՐ ԵՐԵԽԱՆԵՐ…

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ (www.facebook.com)
19/07/2015

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert