Աթենք, 15.08.2015, «Հայաստան» լրատու ցանց.

Գերմանական «Der Spiegel Online» լրատվակայքի համաձայն, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Միացյալ Նահանգները  տեղեկացրել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի, ծրագրերի շրջանակներում Թուրքիա- Սիրիա Մարաշ (թուրք. Քահրամանմարաշ) սահմանամերձ նահանգում տեղակայված գերմանական «Patriot»  հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման ժամկետը,  կարող է չերկարացվել:

Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարության  խոսնակի տեղեկացմամբ՝ սեպտեմբերին ՆԱՏՕ-ն վերանայելու է «Patriot»-ների ժամկետի հարցը:

ՆԱՏՕ-ն այս  համակարգը սկսել էր օգտագործել 2012 թ., երբ հավանական էր նկատվում Սիրիայի վարչակարգի կողմից բալիստիկ հրթիռների օգտագործումը: Համակարգի զգայուն ռադարային հակահրթիռային պաշտպանության մարտկոցները կառավարվում են Գերմանիայի, Նիդերլանդների եւ ԱՄՆ-ի կողմից:

Նախատեսվում է 260 գերմանացի ռազմական մասնագետների Թուրքիայից հեռացումը, երբ լրանա Գերմանիայի խորհրդարանի կողմից նրանց տրված արտերկրում առաքելություն կատարելու լիազորության ժամկետները: Նրանց ծառայության ժամկետը լրանում է 2016թ. հունվարի 31-ին:

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber կայքէջը, Թուրքական «sondakika» լրատվամիջոցը, անդրադառնալով գերմանական «Der Spiegel Online» լրատվակայքին, ակնարկել է թուրքերի մտահոգության մասին:

Գերմանիայի «Կանաչների կուսակցության» արտաքին հարցերով զբաղվող, մասնագետ՝ Յուրգեն Թրիթթինը «Patriot»-ների շահագործման ժամկետը կրճատելու կոչով հանդես էր եկել,  նշելով, որ «եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերի դեմ պատերազմ սկսի, ապա անհրաժեշտ կլինի, օրակարգ մտցնել «Patriot»-ների շահագործման դադարեցման հարցը:

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert