Photo: hetq.am

Սովորաբար շնորհավորում են ձեռքբերումները, հաջողությունները, ուրախության պատճառ հանդիսացող երևույթները…

Երանի՜ թե լիասիրտ շնորհավորանքի պատճառ լիներ….

Հետադարձ հայացք նետելով անցյալ տասնամյակներին, ունեցածին ու կորցրածին, ձեռք բերածին ու ձեռքից տվածին՝ շնորհավորանքի ոչ մի առիթ, ոչ մի պատճառ չեմ գտնում:

Անգամ ընտանեկան, հարազատ-բարեկամական նեղ շրջանակներում ոչ մի ցավալի, անախորժ ու անհաջող դեպք չեն շնորհավորում, բայց  չգիտես ինչու, երբ խոսքը ժողովրդին ու հայրենիքին է վերաբերվում, առանց մտածելու, անհեթեթաբար  աջ ու ձախ շնորհավորանք է տեղում՝ անտեսելով ժողովրդի ցավը, անհաջողությունները, կորուստն ու դառը կյանքը:

Այդ շնորհավորանքները խոցում են ժողովրդի ցավոտ սիրտը և իմաստազրկում «շնորհավորանքի» էությունն ու նշանակությունը: Որքանո՞վ են բարոյապես իմաստավորված այդ ամպագորգոռ շնորհավորանքները ուղղված մի ժողովրդի, ով սև կյանքից, տառապանքից, օրվա հացի կարոտից, գործազուրկ ու խոպանչի դարձած ամուսնու բացակայությունից, զինվարորական ոչ համապատասխան վարժություններ անցկացրած ու առաջին գծում զոհված զավակի կսկիծից, սեփական երկրում անհուսալի վիճակից, երկրից օր առաջ արտագաղթելու և օտարության մեջ փրկություն փնտրելու տրմադրվածությունից բացի արժանավայել կյանքի հույսի նշույլ անգամ չունի :

Տասնամյակներ շարունակ իրենից իսկ օտարված իշխանությունների կողմից թալանվում է այդ նույն ժողովրդի ազգային հարստությունը, ոտնահարվում է նրա տարրական իրավունքները, ոչնչացվում է նրա ազգային, մշակութային և բարոյական արժեքները՝ թողնելով նրան միայն պարտադրված արտագաղթի ճանապարհ :

Պետք է գիտակցել, որ պատերազմները, «ազգայինի» քողի տակ թաքնված քաղցր խոսքերը և այլնը միայն ժողովուրդներին հարստահարելու, ստրկացնելու համար են, դրանք ամենևին էլ կապ չունեն ժողովրդի շահի հետ: Ժողովուրդները, տաբեր ազգերը միշտ էլ ապրել են կողք-կողքի՝ խաղաղ ու համերաշխ: Ազգայինի քողի տակ թաքնված՝ սեփական շահ հետապնդող ժողովրդի թշնամիները այդ նույն ժողովուրդներին իրար դեմ հանել ու հանում են, թշնամացնում են միայն մեկ նպատակով, այն է՝ ժողովրդին հարստահարել և ստրկացնել: Նշանակություն չունի հարստահարողի նույն ազգին կամ այլ ազգին պատկանելիությունը, քանզի նրանք հետապնդում են նույն նպատակը: Այս ամենի մասին են հավաստում Հայաստանի «անկախ և ազգային» իշխանությունների կողմից կուտակած անսահման հարստությունն ու ժողովրդի անմխիթար վիճակը: Նույնն կատարավում է նաև համաշխարհային մասշտաբով:

Այս դառը, ցավալի և անմխիթար վիճակը փոխելու համար նախ պետք է ազատվել ստրկամտությունից, թոթափել առաջ շարժվելու բոլոր արգելքները, փոխել կյանքի ուղին և լցվել արժանավայել ապրելու, հայրենիքում ստեղծագործելու, սեփական ճակատագիրը տնօրինելու, հայրենիքին տեր կանգնելու  տրամադրությամբ: Արտագաղթելու փոխարեն պետք է պայքարել հանուն  ներկայի ու ապագայի, ծնկի գալու փոխարեն՝ կանգնել ոտքի,  փոխել ներկան՝  հարթելու համար ապագայի ճանապարհը:

Ավելի լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել:

Ուստի, Ամանորի առթիվ մաղթում եմ բոլորիս ամուր կամք, ինքնակազմնակերպվածություն, պայքարի անկոտրում ոգի, բարձր գիտակցություն՝ հաղթահարելու մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները:

 

Երվանդ Խոսրովյան

31.12.2015 թ. Գերմանիա

 

Նկարը՝ hetq.am

—————————————-

 

«Եթե երեխա չունենայի, թքած կունենայի իմ կյանքի վրա»․ հիվանդ երեխայի հետ բաց երկնքի տակ ապրող երիտասարդ մայրը լավ եղանակի մասին է երազում

Այս ընտանիքն ապրում է Նազարբեկյան 48 հասցեյում (17 կվարտալ) Հայկուհու հեռախոսահամարն է 094-81-49-27: Եթե կլինեն ցանկացողներ օգնել այս ընտանիքին կարող եք զանգահարել, կամ այցելել իրենց:

Հեղինակ՝ Սոսե Բաղդասարյան

http://blog.topsales.am/?p=5686

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert