Բոլորին է հայտնի, որ պատերազմում հաղթելու համար զորքի մարտունակությունից և բարձրակարգ սպառազինությունից բացի անհրաժեշտ է կայուն տնտեսություն, մի խոսքով ` ֆինանս:
Այսինքն, որքան թույլ է թշնամիդ ֆինանսապես, այնքան հեշտ է նրան հաղթել:
Վերջին տարիներին ՀՀ ում ՀՅԴ երիտասարդական թևի կողմից անընդհատ ակցիաներ են իրականացվում <<ՈՉ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ >> թեմայով:Բուն իմաստով նախաձեռնությունը գովելի է: Ակցիայի հեղինակները օբյեկտիվ գտնում են,որ, գնելով թուրքական ապրանքներ, հարստացնում ենք մեր պոտենցիալ թշնամուն՝ Թուրքիային:
Սակայն եթե Թուրքիան պոտենցյալ թշնամի է, ապա Ադրբեջանը այս պահին իրական է և այս երկրի հետ ՀՀ-ն գտնվում է փաստացի պատերազմի մեջ:
Դրա լավագույն ապացույցը անցնող տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություներն ու անընդհատ իրականացվող դիվերսիոն ներթափանցման փորձերն են Հայ Ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով,որոնց հետևանքով գրեթե ամեն օր մեր զինուժը կամ զոհ է տալիս կամ վիրավոր:
Սակայն եթե Թուքական ապրանքների մասով ՀՀ ազգաբնակչությունը իրազեկված է և ունի ընտրության իրավունք, ապա ՎՏԲ Հայաստան Բանկի մասով գրեթե տեղեկատվություն չկա և ՀՀ Բնակչությունը ոչ թե ապրանքներ գնելով է հարստացնում իր այսօրվա թշնամուն՝ Ադրբեջանին,այլ իր սուղ միջոցներից ուղղակի կանխիկ գումար է տալիս իր թշնամուն :
Ինչպես նշել էինք նախորդ նյութում ՎՏԲ հայաստան բանկի 100% սեփականատերն է Ռուսական ՎՏԲ բանկը: Այստեղ ամեն ինչ մաքուր է, ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Սակայն ռուսական ՎՏԲ Բանկի մոտ 3 տոկոս սեփականատերն է Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային Ֆոնդը,որի սեփականատերը Ադրբեջանի Հանրապետությունն է
Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային Ֆոնդի հիմնական խնդիրը, դա մեծ քանակությամբ արտասահմանյան վալյուտայի ներհոսքի շնորհիվ Ադրբեջանի մակրոտնտեսական կայունության, հարկային մուտքերի և նավթի գների տատանումներից Ադրբեջանի տնտեսության անկախացման ապահովումն է:
Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային Ֆոնդի կուտակած գումարները և նրանց տնօրինումը իրականացնում է խորհրդակցական խորհուրդը, որի 7 անդամներին նշանակում է Ադրբեջանի Նախագահը, նրանք ներկայացնում են Ադրբեջանի պետական կառույցները և հասարակական կազմակերպությունները՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 27.11,2008 թ-ի թիվ 3 հրամանի:
Այսինքն ՎՏԲ բանկի շահույթի 3 %-ը ստանում է Ադրբեջանը:
Շահույթի մի մասն էլ գոյանում է ՀՀ բնակչության կողմից ներդրված ավանդներից և մուծած վարկերի տոկոսագումարներից:
Շատերին կթվա,որ 3 % շահույթը դա քիչ է, սակայն այսօր ՎՏԲ Հայաստան Բանկը Հայկական շուկայում առաջատարներից մեկն է և նրա շահույթը հասնում է միլիոնավոր դոլարների և որքան էլ որ թվա այդ տոկոսը քիչ է, հաստատ կբավականացնի վարձու դիպուկահարներին վարձատրելու,սպառազինելու և մեր իսկ գումարներով գնված գնդակներով մեր զինվորներին խոցելու համար:
Փաստորեն ստացվում է, որ Ադրբեջանը այսքան տարիների ընթացքում ՀՀ-ի և Արցախի հետ հակամարտության ընթացքում ֆինանսական միջոցներ չի ծախսում,մեր դեմ պատերազմը ՎՏԲ Հայաստան Բանկի միջոցով ֆինանսավորում ենք հենց մենք՝ ՀՀ Ազգաբնակչությունը:
Սակայն զավեշտը սրանով չի ավարտվում,վարկերը չմուծած քաղաքացիներից առգրավված և ՎՏԲ Հայաստան Բանկի սեփականությունը դարձած գույքերի 3 % ի սեփականատերը փաստացի նույնպես Ադրբեջանի Հանրապետությունն է:
Բերենք ընդամենը մեկ օրինակ՝այս տարի չմարված վարկային պարտավորությունների դիմաց ՎՏԲ Հայաստան Բանկի սեփականությանը անցավ Հրազդանի ցեմենտի գործարանը, որի 3 տոկոսի փաստացի սեփականատերը այս պահին Ադրբեջանի Հանրապետությունն է:
Բոլոր հիմնավորող փաստաթղթերը տեղադրված են ակտիվ հղումներում
Շարունակելի…