Վերջին տարիներին մենք բոլորս մարդկային նորանոր և ահավոր ողբերգությունների վկան ենք դարձել: Դրանք Միջին Արևելքի արաբական երկրներում մոլեգնող քաղաքացիական պատերազմներն են: Ալ-Քաիդայի, ջիհադիստների, ինչպես նաև Իսլամական պետության ահաբեկչությունները այդ երկրների խաղաղ բնակչության դեմ, հազարավոր զոհեր են պահանջել: Բացի այդ բազմաթիվ ժողովուրդներ լքել են իրենց հայրենիքը և թափառական են դարձել: Ըստ միացյալ ազգերի տվյալների, այս տարի  աշխարհում հաշվում են մոտ 60 միլիոն թափառական դարձած մարդ: Եվ ըստ երևույթին տարօրինակ կլիներ, եթե այդ 60 միլիոնին մաս չկազմեին հարյուրհազարավոր, եթե ոչ միլիոնավոր հայեր: Դեռ անցյալ դարի 70-ական թվականների Լիբանանում ներքին քաղաքացիկան պատերազմի ընթացքում, բազմաթիվ հայեր ստիպված լքեցին երկիրը: Դրան հաջորդեցին հայտնի դեպքերի պատճառով Իրանից, Ադրբեիջանից և Հայաստանից հեռացած հայերը: Վերջին տարիներին ամենամեծ հարվածը հասցվեց Իրաքի, Լիբանանի, Սիրիայի ժողովուրդներին, ընդ որում բազմաթիվ հայերի: Ահա արդեն մոտ 30 տարի է, որ Իրաքի ժողովուրդները արտաքին և ներքին՝ քաղաքացիական պատերազմների հետևանքով անասելի տառապանքների ու զրկանքների են ենթարկվել: Ժամանակին մեզանից շատերը ապակողմնորոշման մեջ էին Իրաքի դեմ ԱՄՆ- ի պատերազմի դրտապատճառները հասկանալու համար: Ինչի՞ համար էր Իրաքի դեմ սկսված պատերազմը: Ինչո՞ւ Սիրիայում հրահրվեց ներքին քաղաքացիական պատերազմ: Ըստ գերմանացի հայտնի թղթակից և հրապարակագիր Պետեր Շոլ- Լա- Տուրի, այդ պատերազմը նախ և առաջ ԱՄՆ- ի, Իսրայելի, Սաուդիան Արաբիայի, Հորդանանի, ինչպես նաև Թուրքիայի և պարսից ծոցում գտնվող արաբական խալիֆաթների գաղտնի գործակալների հրահրած պատերազմ է: Հարց է առաջանում, ինչո՞ւ էր ԱՄՆ- ի կառավարությունը հետևողականորեն շահագրգռված Իրաքի պատերազմով, որ պատրաստ էր կեղծ փաստաթղթերի հիման վրա, պատերազմ սկսել Իրաքի դիկտատոր Սադամ Հուսեյնի դեմ: Մենք բոլորս լավ ենք հիշում ԱՄՆ-ի ժամանակի  արտաքին գործերի նախարար՝ Colin Powell- ի անօգնական, շվարած կեցվածքը, երբ նա Մակի անվտանգության խորհրդի նիստում փորձում էր կեղծ և զարմանալիորեն ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա, ապացուցել, որ Սադամ Հուսեյնը տիրում է բազմաթիվ շարժական լաբարատորիաների, որոնցում հնարավոր է մասսայական ոչնչացման զենքեր արտադրել: Իհարկե, հետագայում նա կխոստովանի, որ այդ րոպեները իր կյանքի ամենածանր պահերն էին:

Ամերիկյան անվանի քաղաքագետներ և միջազգային հարաբերությունների մասնագետներ՝ Ջոն Մերզհայմերը և Շտեֆան Մ. Վելտը 2006 թվականին հրատարակել են մի գիրք, հետևյալ խորագրով՝

«Իսրայելի Լոբին»

Թե ինչպես է ազդեցություն բանեցվում ամերիկյան արտաքին քաղաքակնություն վրա

Այդ գրքում հեղինակները մանրամասնորեն քննարկելով Իսրայելի և ԱՄՆ – ում Իսրայելին հովանավորող տարբեր, հրյա և նոր պահպանողական քրիստոնիա անձերի և կազմակերպությունների գործունեությունը, հետաքրքիր եզրակացության են հանգում: Երևի սխալ չէր լինի, որ այստեղ մի քանի մեջբերումներ անել այդ գրքի գերմաներենի թարգմանված օրինակից և հայ ընթերցողին ներկայացնել այն :

8-րդ գլուխ

Իրաքը և Միջին Արևելքի նոր ձևավորման երազանքը

Ինչո՞ւ են ԱՄՆ – ը ներխուժել Իրաք:

Տապալել Սադամ Հուսեյնին, նույնիսկ այսօր էլ դժվար է նման որոշումը հասկանալ: Իհարկե որ նա բիրտ բռնակալ էր, երկյուղալի հավակնություններով, ներառյալ նրա ձգտումը, մասսայական ոչնչացման զենքերի տիրանալ, բայց այն նույն նրա անընդունակությունը, նրան խանգարում էր նման վտանգավոր նպատակին հասնելը: 1991 թվականի նեղուցի երկրորդ պատերազմում պարտվել էր նրա բանակը, իսկ Մակի տասնամյակ տևող հարկադրական միջոցները և սահմանափակումները, էլ ավելի էին թուլացրել նրա մարտունակությունը: Իրաքը, որի ռազմական կարողությունը, բացի թղթերի վրա, երբեք հատուկ տպավորություն չէր թողնում, արդեն իսկ 2003 թվականին դարձել էր մի թույլ հակառակորդ: Քանի որ Մակի հաճախակի ստուգումները ընդհատել էին Սադամ Հուսեյնի ատոմային ռումբի ծրագիրը, նրան ստիպել էին ոչնչացնել նաև իր քիմիական և կենսաբանական զենքերի պահեստները: Մյուս կողմից կարելի չեղավ, որևէ կապ հայտնաբերել Սադամ Հուսեյնի և Օսամա Բին Լադենի միջև, որպեսզի կարողանալ այն հավաստիորեն փաստել: (նրանք նույնիսկ թշնամիներ էին): Բացի այդ, Օսամա Բին Լադենը և նրա օգնականները գտնվում էին Աֆղանստանում, կամ Պակիստանում, ոչ թե Իրաքում: Այնուամենայնիվ Բուշի կառավարությունը, սեպտեմբեր 11-ի հայտնի դեպքերի հետևանքով, որոշում կայացրեց հարձակվել մի կործանվող երկրի վրա, որը ոչ մի առնչություն չուներ Վորլդ Տրեյդ Ցենտրի և Պենտագոնի վրա հարձակումների հետ, բացի այդ, նա արդեն իսկ ամբողջովին, խիստ և ազդեցիկ հսկողության տակ էր գտնվում: Այդ ժամանակ ավելի շուտ սպասվում էր, որ ԱՄՆ-ն ամբողջովին կկենտրոնանան ԱԼ-Քաիդա-ի վրա: վերոհիշյալ հանգամանքները նկատի ունենալով, բոլորովին հանելուկային է թվում Իրաքի վրա հարձակման որոշումը:

Մի այլ Տեսանկյունից նայելով, այնքան էլ դժվար չի լինում հասկանալ այդ որոշումը: ԱՄՆ -ը աշխարհի ամենաուժեղ երկիրն էր և ոչ մի կասկած չկար, որ նրանք կարող էին Սադամ Հուսեյնին իշխանությունից զրկել, եթե նրանք այդ միայն ցանկանային: ԱՄՆ-ը շահել էին ոչ միայն երկարատև սառը պատերազմը, այլ նաև կարողացան 1989-ից հետո մի քանի ռազմական հաղթանակներ գրանցել: 1991 թվականին նրանք կարողացան առանց մեծ ջանքերի հաղթանակ տանել Իրաքի դեմ, 1995 թվականին կասեցրին արյունահեղությունը բալկաններում, 1999 թվականին Սերբիան պարտության մատնվեց: Սեպտեմբեր 11-ի դեպքերից հետո թալիբանների դեմ տարած արագ հաղթանակը, ուժեղացրին այն տպավորությունը, որ ԱՄՆ-ն իրականում ռազմական տեսակետից անհաղթանակելի էին և դժվարացնում էին քննադատների փաստարկները, մյուսներին ապացուցելու, որ Իրաքի դեմ պատերազմը անիմաստ է և անխոհեմ: Սեպտեմբեր 11-ը ուժեղ ցնցել և տագնապի էր մատնել ամերիկացիներին: Շատ քաղաքական գործիչներ համոզված էին, որ ԱՄՆ-ը չպետք է թույլ տային, որ երբևէ տեռորիտների համար հնարարվոր  լիներ, մասսայական ոչնչացման զենքեր ձեռք բերել, անգամ եթե դա ամենահեռավոր վայրերում լիներ: Նրանք, ովքեր համամիտ էին պատերազմի հետ, հավատում էին, որ Սադամ Հուսեյնի կործանումը նաև մյուս պետությունների՝ դիկտատուր և ոչ խոհեմ ղեկավարներին համոզելու է, որ ԱՄՆ-ը չափազանց հզոր է, որպեսզի նրանք կարողանան դեմ գնալ նրան և դա նրանց ստիպելու է, ենթարկվել նրա ցանկություններին: Կարճ ասած, պատերազմից առաջ ԱՄՆ-ը միանշանակ հզոր էին, համոզված իրենց ռազմական հզորությունից և միևնույն ժամանակ չափազանց տագնապած իրենց անվտանգության պատճառով- սա մի վտանգավոր զուգակցություն էր:

Այս բոլոր հիմունքները կազմում էին ստրատեգիական այն կոնտեքստը, ըստ որի՝ որոշում կայացվեց պատերազմի համար: Այս իմանալով, կարող ենք որոշ բաներ հասկանալ, որոնք այդ որոշմանը հանգեցրին: Բայց այստեղ գոյություն ունի նաև մի այլ էական գործոն, առանց որի ներգործության, հավանաբար, որ այդ պատերազմը տեղի չէր ունենալու: Այդ գործոնը Իսրայելի լոբին է, և հատկապես մի խումբ նոր պահպանողական գաղափարախոսների և փորձագետների ազդեցությունը, որոնք դեռ շատ վաղուց, այսինքն դեռ սեպտեմբեր 11-ից շատ առաջ, Ամերիկայից պահանջում էին, հարձակվել իրաքի վրա: Պատերազմի ջատագովները հավատում էին, որ Սադամ Հուսեյնի ոչնչացումը կնպաստի Իսրայելի և Ամերիկայի ստրատեգիական դիրքի լավացմանը, և միևնույն ժամանակ ընթացքի մեջ կդնի տարածաշրջանային փոփոխության մի պրոցես, որը և ԱՄՆ-ի և Իսրայելի համար միանշանակ շահավետ կլինի: Իսրայելի քաղաքական գործիչները և Իսրայելի նախկին ղեկավարները պաշտպանում էին այս տեսակետը, որովհետև նրանք խիստ շահ ունենին նրանում, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում իրենց գլխավոր հակառակորդին ոչնչացնեին, այն մարդուն, ով 1991 թվականին Scud հրթիռներ էր արձակել Իսրայելի վրա:

Իհարկե, Իսրայելի և Իսրայելի լոբիի ճնշումը միակ ֆակտորը չէր, որը հանգեցրեց Բուշի կառավարության որոշմանը՝ 2003 թվականի մարտին, հարձակվել Իրաքի վրա: Բայց այն որոշիչ էր: Շատ Ամերիկացիներ կարծում են, որ դա «պատերազմ էր քարյուղի» համար: Այս վարկածի համար գրեթե փաստեր չկան, ընդհակառակը կան բազմաթիվ փաստեր, այն հերքելու համար: Այլ դիտորդներ մեղադրում են Բուշի քաղաքական խորհրդատուներին, ինչպիսին հանրապետական ռազմագետ՝ Կարլ Րովեն է, և ենթադրում են, որ պատերազմը կուսակցական խորամանկ քաղաքականության մի մասն է կազմել: Այն նպատակ ուներ, երկիրը պատերազմի մեջ պահելով, երկարաձգել հանրապետական կուսակցության իշխանությունը: Այս տեսանկյունը կուսակցական քաղաքականության տեսակետից որոշ հրապուրանք ունի, բայց հնարավորություն չի տալիս այն նույնպես փաստել և չի բացատրում, թե ինչու էին միևնույն ժամանակ, բազմաթիվ հեղինակավոր դեմոկրատներ, պատերազմի ջատագով դարձել: Մի այլ բացատրություն եզրահանգում է նրան, որ պատերազմը մի խորիմաստ փորձ էր, միջին արևելքը դեմոկրատական ձևափոխությունների միջոցով վերակառուցել: Այս մեկնաբանումը ճիշտ է, բայց այդ ծրագիրը անխզելիորեն կապված էր, Իսրայելի համար էլ ավելի ապահովություն ստեղծելու, մտադրության հետ:

Հակառակ վերոհիշյալ մի քանի բացատրություններին, մենք հավատացած ենք, որ պատերազմը մեծ մասսամբ պայմանավորված էր հետևյալ ցանկությունից. Իսրայելի համար էլ ավելի ապահովություն ստեղծել: Դեռ պատերազմից շատ առաջ այս փաստարկը անառարկելի ենթադրություն էր, ինչպիսին՝ նույնպես անառարկելի է, որ Իրաքը այսօր զարգացել է որպես ստարտեգիական աղետ: Որպեսզի թյուրիմացության առիթ չլինի, պետք է այստեղ ասել, որ այն անձերը և խմբերը, ովքեր պատերազմի էին շտապեցնում, համոզված էին, որ պատերազմը երկու կողմերին էլ, թե՝ Իսրայելին և թե՝ Ամերիկային օգուտ է բերելու և իհարկե չէին կանխատեսում այն աղետալի փլուզումը, որը դրան հետևեց: Այնուամենայնիվ, այն ճշգրիտ դերը, որը Իսրայելի լոբին խաղացել է, պատերազմի նախապատրաստման որոշումների ընթացքում, ներկայացնելու համար, իվերջո  պետք է հիմնվել փաստերի վրա: Իսկ բավականին հիմնավոր փաստեր կան ապացուցելու համար, որ Իսրայելը և Իսրայելին հովանավորող, հատկապես՝ նոր պահպանողական խմբակցությունները, բավականին մեծ դեր են խաղացել Իրաք ներխուժելու որոշման ընթացքում: Այստեղ պետք նշել նաև, որ ամբողջ մի շարք լավ տեղյակ և բարձր գնահատված անձնավորություններ բացահայտորեն խոսել են այն մասին, որ Իրաքի դեմ պատերազմը սերտ կապ ուներ Իսրայելի անվտանգության հետ: Ֆիլիպ Ցելիկովը՝ 2005-2006 թվականներին արտաքին գործերի նախարար՝ Կոնդոլենցա Ռայսի խորհրդատուն, իր 2002 թվականին կայացած մի բանախոսության ընթացքում անդրադառնում է, որ Սադամը Ամերիկայի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Ըստ նրա՝ «Իրական սպառնալիքը», դա «Իսրայելի դեմ սպառնալիքն» էր: Նա ավելացնում է նաև, բայց ոչ մեկը չի ցանկանում այդ սպառնալիքը այդպես կոչել, որովհետև դա ևվրոպացիներին բոլորովին չի հետաքրքրում, իսկ Ամերիկայի կառավարությունը չի ցանկանում այն նշել, քանի որ այն որպես փաստարկ, սիրված չէ:

Գեներալ Վեսլի Քլարքը, Նատոյի հրամանատար և նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, 2002 թվականի օգոստոսին իր մի ճառում ասաց. «Նրանք, ովքեր պաշտպանում են այս պատերազմը, ձեզ  ազնվորեն և մտերմաբար կասեն, որ իրականում Սադամ Հուսենը Ամերիկայի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում, բայց նրանք վախենում են, որ նա ինչ որ մի օր որոշում կկայացնի, ատոմային ռումբ, եթե նա երբևէ այն ունենա, ապա այն կգործադրի իսրայելի դեմ»:

Իրաք ներխուժելուց մի քանի շաբաթ առաջ թղթակից՝ Ջո Քլայնը Թայմ ժաբաթաթերթում գրեց. «Ավելի հզոր Իսրայելը մեծ դեր է խաղում Իրաքի դեմ պատերազմի հիմնավորման մեջ: Այս այն պատճառաբանությունների մի մասն է, որին իր անունով չեն կոչում, դա մի երազ է, որը շատ նոր պահպանողական ուժեր Բուշի կառավարության մեջ և Ամերիկայի հրյաների ներկայացուցիչներ, ամենայն լռությամբ երազում են»: Նույնպես է պատճառաբանում նախկին Սենատոր Էրնեստ Հոլայնգս-ը: Այն բանից հետո, երբ նա  հաստատում է, որ Ամերիկայի համար Իրաքը ոչ մի անմիջական սպառնալիք չէր ներկայացնում, ապա նա հարց է տալիս, «ինչո՞ւ են ԱՄՆ-ը այդ երկիրը ներխուժել»: «Պատասխանը՞», «դա գիտի ամեն ոք, որովհետև մենք մեր բարեկամ՝ Իսրայելին, պաշտպանել ենք ուզում:

Ամերիկայի մի շարք բարձրաստիճան անձնավորություններ ասում էին, կամ որոշակի արտահայտվեցին, որ ամենից առաջ ԱՄՆ-ում Իսրայելին կողմ համառ անձերն էին, Իրաքի դեմ պատերազմ մղող շարժիչ ուժի թիկունքում: Ռոբերտ Նովաքը դեռ պատերազմ սկսվելուց շատ առաջ, այն որակեց որպես՝ «Շարոնի Պատերազմ»: «Ես համոզված եմ» -ասաց նա 2007 թվականի ապրիլին, որ «Իսրայելը մեծ ավանդ ունի այդ որոշման մեջ, պատերազմ սկսել Իրաքի դեմ: Ես գիտեմ, որ պատերազմի նախօրյակին, նա մի գաղտնի զրույցի ընթացքում մի շարք սենատորների հետ, ասել է, եթե նրանք հաջողություն ունենան և Սադամ Հուսեյնին վերացնեն, ապա նրանք կլուծեն Իսրայելի ապահովության խնդիրը»:

Իսրայելի առնչությունը Իրաքի պատերազմի հետ, դեռ այն սկսվելուց շատ առաջ, հայտնի էր լայն շրջաններին: 2002 թվականի աշնանը թղթակից Մայքլ Քինսլին գրեց. «Իսրայելի դերի շուրջ հրապարակորեն վիճաբանության բացակայությունը նման է այս առածին՝ «Փիղը սենյակում»: Ամեն մեկը տեսնում է նրան, բայց ոչ ոք չի խոսում այդ մասին»:

Իսրայելը և Իրաքի պատերազմը

Իսրայելը միշտ էլ Իրաքին նկատել է որպես թշնամի: Սակայն երբ 1970 թվականին Ֆրանսիան համաձայնվեց՝ Սադամին ատոմային ռեակտոր վաճառել, Իսրայելի հոգսերը բազմացան: Իսրայելը տագնապում էր, դեռևս Իրաքը կկարողանար այդ ռեակտորը որպես բազա օգտագործելով, ատոմային ռումբ ստեղծել: Որպես կանխահայտ վտանգի հակազդեցություն, նրանք 1981 թվականին ռմբակոծեցին Օսիրաքի ռեակտորը, նախքան այն պատրաստ կլիներ գործարկման: Հանդերձ այս հարվածին, Իրաքը շարունակում էր դարձյալ տարբեր ցրված և գաղտնի վայրերում, աշխատել իր ատոմային ռումբի ծրագրերի վրա: Նման կացությունը բացատրում է նաև այն ոգևորության իմաստը, որը Իսրայելը ուներ 1991 թվականին, ծովածոցի երկրորդ պատերազմի ընթացքում: Իհարկե, Իսրայելի գլխավոր շահագրգռվածությունը չէր, Իրաքի զորքերին Քովեյթից վտարել, այլ Սադամ Հուսեյնին տապալել և ամենագլխավորը՝ Իրաքի ատոմային ռումբի ծրագրերի ոչնչացումը ապահովել: Հանդերձ նրան, որ այն ժամանակ ԱՄՆ-ը Սադամ Հուսեյնին չտապալեցին, սակայն ՄԱԿ-ի ստուգումները, որոնք պատերազմից հետո նշանակվեցին, նկատելիորեն նվազեցրին Իսրայելի հոգսերը, բայց ամբողջությամբ չվերացրին: Նույնիսկ 2006 թվականի փետրվար 26-ին Haaretz թերթը գրեց. «Շարոնը հավատում է, որ Իրաքի կառավարությունը, Սադամ Հուսեյնի անպատասխանատու և սխալ ղեկավարման պատճառով, տարածաշրջանի կայունության համար  ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Իրանը:

Հանդերձ Շարոնի նման հայտարարություններին, 2002 թվականի սկզբներին Իսրայելի մի շարք քաղաքական ղեկավար անձինք, -երբ գնալով ավելի հանրահայտ էր դառնում, որ Բուշի կառավարությունը լրջորեն քննարկում էր Իրաքի դեմ պատերազմը, ամերիկյան կառավարության ներկայացուցիչներին հայտարարում էին, որ իրենց կարծիքով, Իրանը իրենից ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, այնուամենայնիվ իրենք դեմ չեն, որ Սադամ Հուսեյնը վերացվի: Բայց նրանք տագնապի մեջ էին, որ ԱՄՆ-ը հետապնդելով Սադամ Հուսեյնին, աչքաթող էին անելու Իրանի կողմից եկող վտանգը:

Սակայն երբ Իսրայելի ղեկավարությունը զգաց, որ Բուշի կառավարությունը մի համարձակ ծրագիր աչքի առաջ ունի, ըստ որի, Իրաքի դեմ արագ հաղթանակից հետո, զբաղվելու է Իրանի և Սիրիայի հետ, սկսեցին տենդագին ամերիկյան ռազմական միջամտության վրա համառել (ընդգծումը հոդվածագրի):

Անհրաժեշտ է նշել, որ Իսրայելը Իրաքի դեմ պատերազմ մղելու նախաձեռնողը չէր, այլ, այդ այն նոր պահպանողական ուժերն էին ԱՄՆ-ում, որոնք էլ հղացան և զարգացրին այդ տարբերակը, իսկ սեպտեմբեր 11-ի դեպքերից հետո այն ավելի համառորեն հետապնդեցին: Հետո, պատերազմը Բուշի կառավարության և ամերիկյան Ժողովրդին տանելի դարձնելու համար, Իսրայելը միացավ նոր պահպանողականներին, իսկ այդ արվեց այն բանից դեռ շատ առաջ, երբ նախագահ Բուշը վերջնականապես որոշում կայացրեց, արշավել Իրաքի վրա: Իրականում այդ ընթացքում Իսրայելի ղեկավարությունը տագնապում էր, որ չլինի թե, նախագահ Բուշը որոշում ընդունի, ընդհանրապես պատերազմի մեջ չմտնել և նրանք արին ամեն ինչ, որի ուժը իրենք ունեին, որպեսզի նա չտատանվի:

Իսրայելցիները իրենց գործողությունները սկսեցին 2002 թվականի սկզբներին, ամիսներ այն բանից առաջ, քանի դեռ Բուշի կառավարությունը իր ծրագիրը չէր սկսել, որի նպատական էր, Իրաքի դեմ պատերազմը ամերիկացիներին ընդունելի դարձնել:

Մայիսի կեսերին Շիմոն Պերեսը CNN- ում հայտարարեց, Սադամ Հուսեյնը նույնքան վտանգավոր է, որքան Բին Լադենը, և Միացյալ Նահանգները չեն կարող անգործունյա լինել և նկատել, թե ինչպես է նա ատոմային Ռումբերի զինանոց ստեղծում, դրա փոխարեն, – խորհուրդ է տալիս Շիմոն Պերեսը, ժամանակն է, Իրաքի պետության ղեկավարին վերացնել: Մի ամիս անց Իսրաելի մի այլ վարչապետ՝ Էհուդ Բարաքը, Վաշինգտոն Պոստ- ում մի հոդված հրատարակեց, որտեղ նա Բուշի կառավարությանը խորհուրդ էր տալիս, ամենից առաջ կենտրոնանալ Իրաքի և Սադամ Հուսեյնին վերացնելու գործողության վրա: Երբ նա վերացվի, այն ժամանակ արաբական աշխարհը այլ է լինելու:

2002 թվականի օգոստոս 12 –ին Շարոնը Քնեսեթի  արտաքին և պաշտպանության հանձնաժողովների առաջ հայտարարեց.

-Իրականում Իրաքը իրենից ներկայացնում է այն  ամենամեծ վտանգը, որին դեմ-հանդիման կանգնած է Իսրայելը:

Օգիստոս 16 – ին մի շարք թերթեր, Հեռուստակայաններ, ռադիոկայաններ, դրանց շարքում՝ Հաարետցը, Վաշինգտոն պոստ- ը, CNN-ը ինչպես նաև CBS-ը հաղորդեցին, որ Իսրայելը ԱՄՆ- ին նեղում է, Իրաքի վրա հարձակումը  այլևս չհետաձգել: Շարոնը Բուշի կառավարությանը ասել է. Օպերացիայի հետաձգումը ոչ մի լավ դրույթ չէ ստեղծելու հետագա գործողությունների համար: Չպետք է Սադամ Հուսեյնին ավելի հնարավորություններ տալ, իր մասսայական ոչնչացման զենքերի ծրագիրը, առաջ տանել:

Նկատի առնելով այն հասկանալի ցանկությունը, որ Միացյալ Նահանգները վերացրին Իսրայելի տեղական հակառակորդին, անակնկալ չի թվում, որ Իսրայելի իշխանությունների համար բոլորովին հաճելի չէր նկատել, որ նախագահ Բուշը 2002 թվականի սեպտեմբերին ցանկացավ, Իրաքի դեմ պատերազմը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից լիազորել, դեռ ավելի քիչ, երբ արդեն Սադամ Հուսեյնը համաձայնվեց, որ ՄԱԿ-ի քննիչները նորից Իրաք վերադառնան: Նման զարգացումը անհանգստացնում էր Իսրայելի ղեկավարներին, քանի որ թվում էր թե, դա պատերազմը անհավանական էր դարձնում: Արտաքին գործերի նախարար՝ Պերեսը  թղթակիցներին հայտարարեց.

«Իրաքի դեմ ռազմարշավը բացարձակապես հարկավոր է: Ազնիվ մարդկանց մոտ Քննությունները և քննիչները բոլորովին հասկանալի են, սակայն ոչ ազնիվ մարդիկ կարող են հեշտությամբ դրանց չեզոքացնել: Սեպտեմբերի վերջերը իր Մոսկվա այցելության ընթացքում Շարոնը Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին, ով, քննիչների կրկին անգամ Իրաք վերադառնալու, նախաձեռնողն էր եղել,  հայտարարեց, որ նրանք արդեն շատ են ուշացել, որպեսզի կարողանան մի ինչ որ ազդեցություն ունենալ: Հաջորդ ամիսներին Պերեսը ՄԱԿ- ի այդ նույն ծրագրերի պատճառով այնքան էր հիասթափված, որ փետրվարի վերջերին Ֆրանսիային դեմ արտահայտվեց և նրա ստատուսը, որպես համաշխարհային անվտանգության խորհրդի մշտական անդամ, հարցականի տակ առավ:

ՄԱԿ- ի դիվանագիտական որոշումների ընթացքում, Իսրաելը շտապեցնում էր առաջ շարժվել և միևնույն ժամանակ Սադամ Հուսեյնին նկարագրում էր մռայլ գույններով: Հաճախ նրան համեմատում էր Ադոլֆ Հիտլերի հետ: Եթե՞ արևմուտքը Իրաքին չդիմակայի, – այսպես էր հավակնում Իսրայելը, ապա նա նույնպիսի սխալ թույլ կտա, ինչպիսին նա թույլ է տվել 1930-ին նացիստական Գերմանիայի հանդեպ:

Երուսաղեմ Պոստը բացարձակապես անցել էր համառների շարքը և շատ հաճախ հրապարակում էր հոդվածներ կամ խմբագրականներ, որտեղ հավանություն էին տրվում պատերազմին: Իսկ մի խմբագրականում թերթը նույնիսկ գրել էր: «Տերորիզմի դեմ պատերազմը, սկսվում և վերջանում է Սադամ Հուսեյնի տապալումով: Առանց այդ նպատակը նկատի ունենալով, չի կարելի այն սկսել, չասելով թե, չի կարելի հաղթանակ տանել»:

Իսրայելի մյուս ականավոր անձնավորությունները նույնպես,- ինչպես Շարոնը և Պերեսը, արտահայտվում էին պատերազմի օգտին և հակառակ դիվանագիտական բանակցությունների: Նախկին վարչապետ Էհուդ Բարակը իր մի Հոդվածում՝ տպագրված 2002 թվականի սեպտեմբերի սկզբներին New York Tims –ում, գրում է. «Սադամ Հուսեյնի ատոմային զենքի ծրագիրը անհրաժեշտաբար շտապեցնում է, նրան վերացնել»: Նա ավելացնում է. «Հիմա ամենամեծ վտանգը կայանում է նրանում, որ ոչ մի բան չանել»: Նրա նախորդ՝ Բենյամին Նաթանյաո- ն նույնպես է արտահայտվում՝ նա գրում է. «Այսօր արդեն ոչինչ այնքան կարևոր չէ, բացի Սադամ Հուսեյնի կործանումը», հետո նա ավելացնում է. «ես կարծում եմ, որ Իսրայելցիների մեծամասնության անունից կարող եմ խոսել, երբ ասեմ, որ ես պաշտպանում եմ Սադամ Հուսեյնի դեմ նախազգուշական հարվածը, որովհետև նա տենդագին ջանում է, ատոմային զենք ձեռք բերել»:

Եվ այսպես շարունակ, Իսրայելի իշխանությունների պատերազմական նախանձախնդրությունը  շարունակվեց ամիսներ պատերազմից առաջ, ընդհուպ մինչև Սադամի տապալումը:


Սամվել Հովասափյան

Բեռլին, դեկտեմբեր 2015


 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert