ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Մերձավորարեւելյան ճգնաժամն, ըստ ամենայնի, հանգուցալուծման է մոտենում: ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ երկրի ցամաքային զորքերը մտադիր են գործողություն սկսել Սիրիայում եւ Իրաքում:

Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին գերտերություններին կոչ է արել հրաժարվել Սայքս-Պիկոյի պակտից եւ Մերձավոր Արեւելքի բաժանման նոր համաձայնագիր ստորագրել: Բռնի համատեղ գոյությունը չի արդարացնել իրեն, եւ պետք է այլընտրանք գտնել, ասել է Բարզանին՝ կոչ անելով աջակցել Քրդստանի ստեղծմանը:

Ինչպե՞ս են պատկերացնում մերձավորարեւելյան ճգնաժամի լուծումը: Ի՞նչ են բանակցում Սիրիայի եւ Իրաքի հարցով: Չնայած նրան, որ հիմնական շեշտը դրվում է Ասադի ճակատագրի վրա, պետք է ենթադրել, որ հիմնական թեման տարածաշրջանի ապագա սահմաններն են:

Օրերս Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կտրականապես դեմ են Սիրիայի, Իրաքի եւ Լիբիայի մասնատմանը, սակայն ԱՄՆ-ը չի հաստատել տեղեկությունը: Ընդհակառակը, ամերիկյան լրատվամիջոցներում հաճախակի են դառնում կարծիքները, որ Սայքս-Պիկոյի պակտն սպառել է իրեն, եւ նոր համաձայնագիր է պետք նոր սահմաններով:

Ռուսաստանն ըստ երեւույթին փորձում է պահպանել ներկայիս դասավորությունը, սակայն վերջին տեղեկությունները վկայում են, որ Ռուսաստանի վրա ճնշումն աճել է, եւ Պուտինը կարող է զիջել:

Ինչպիսի՞ն կլինեն Մերձավոր Արեւելքի նոր սահմանները: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի դերն այդ հարցում այս անգամ ավելի նշանակալի է լինելու, քան 100 տարի առաջ, երբ Վիլսոնի արբիտրաժը մերժվեց:

Սայքս-Պիկոյի պակտից հրաժարվելը կարող է նաեւ մեկ այլ տարածաշրջանի սահմանների վերանայման մեկնարկը տալ, որը 100 տարի առաջ Օսմանյան կայսրության մաս էր: Հայկական հողերը բաժանվել են Թուրքիայի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերով: Այդ պայմանագրերի լեգիտիմությունը կասկածի տակ կդրվի՞, եթե Սայքս-Պիկոն կորցնի ուժը:

Աղբյուրը՝ www.lragir.am

———————————————–

социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.