Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտե

Հայաստանի հանրապետության տարածք սփյուռքահայերի մուտքին առնչվող հարցերում օրենքի թափանցիկ և ոչ խտրական կիրառման ապահովումը էական կարևորություն ունի արդար կառավարման համար

Փետրվարի 7, 2015 թ.

Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն ուսումնասիրել է ծագումով հայ, Ֆրասիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին առնչվող գործը՝ նրան 2015 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնություն չտրամադրելու մասին:

Մուտքի մերժման հարցը վիճարկման է հանձնվել դատական ատյաններին և օրենքով սահմանված կարգով դատական նիստը նշանակված է 2016 թ. մարտի 2-ին, Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում:
Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն հատկապես մտահոգված է սույն դատական գործով, քանի որ, մինչ օրս Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն, որը կարող է հիմք հանդիսանալ պարոն Ոսկերչյանին մուտքի արտոնագրի տրամադրումը մերժելու համար:

Հետևաբար, Հայ իրավաբանների միությունը պահանջում է, որ պետական մարմինները հրապարակայնորեն բացահայտեն այն կոնկրետ պատճառները, որոնք հիմք են հանդիսացել պարոն Ոսկերիչյանին Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնագիր չտրամադրելու համար:

Բացի այդ, Հայ իրավաբանների միությունը նախազգուշացնում է, որ Հայաստանի բոլոր համապատասխան պետական և դատական մարմինները պետք է ապահովեն, որ նախատեսված դատական գործի լսումներն անցկացվեն միջազգային նորմերին լիարժեքորեն համապատասխան և պատշաճ ընթացակարգով՝ ներառյալ խոսքի հնարավորության ընձեռումը և, իհարկե, ցանկացած շոշափելի մեղադրանքի դեմ հակափաստարկ բերելու հնարավորությունը:

Թեև մենք գնահատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է կարգավորելու իր սահմաններին մուտքի արտոնագրի հարցը, սակայն մենք պնդում ենք, որ արդար կառավարության պարտականությունն է ապահովել, որ ցանկացած կանոնոնակարգ, այդ թվում՝ մուտքի արտոնագրին վերաբերողը, ենթակա լինի օրենքի գերակայությանը և չիրականացվի կամայական կամ քմահաճ կերպով:

Ավելի հստակ՝ օրենքի թափանցիկ և ոչ խտրական կիրառումը մուտքի արտոնագրի հետ կապված հարցերում հատկապես կարևոր է հայաստանյան համատեքստում, քանի որ հայտնի պատմական և ժողովրդագրական հանգամանքների պատճառով հայ ժողովրդի մի պատկառելի հատվածը բնակվում է հանրապետությունից դուրս և, հետևաբար, նրա ազատ տեղաշարժի իրավունքը պետք չէ ենթարկվի քմահաճ սահմանափակումների ոչ դեպի Հայաստանի Հանրապետություն և ոչ էլ նրա ներսում:

Հայ իրավաբանների միությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի պարոն Ոսկերչյանին մուտքի արտոնագրի մերժման համար հիմք հանդիսացած պատճառները հանրային կերպով բացահայտվեն և առաջիկա դատաքննությունն իրականացվի անկախ և պատշաճ դատավարական ընթացակարգին համապատասխան:

Վստահաբար, այն պետք է մտահոգի ընդհանրապես բոլոր հայերին, ովքեր ձգտում են պահպանել իրենց կապերը Հայաստանի Հանրապետության հետ եւ որոշակի դերակատարում ունենալ հայ ազգին առնչվող հարցերում:
Հայ իրավաբանների միության Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն իրավիճակի աչալուրջ մոնիտորինգ է իրականացնում:

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert