ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտվեց Եվրոպայի Հայերի Համագումարի

եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովը

Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում կազմակերպված «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովը ավարտեց իր աշխատանքները:

Ջերմ և ընկերային մթնոլորտում տեղի ունեցած խորհրդաժողովում, մասնակիցները լավագույնս գիտակցում էին, որ Հայությունը ամենուրեք գտնվում է մեծ մարտահրավերների և ծանր ճգնաժամային վիճակի դեմ հանդիման, որոնք կարոտում են արմատական լուծումներ:

Ելնելով վերոնշյալից խտացված օրակարգով խորհրդաժողովը կարևորությամբ անդրադարձավ Հայության հիմնահարցերին առնչվող առանցքային նշանակությամբ թեմաների՝

– ՀՀ անվտանգության, գերիշխանության, պետականակերտման, պետական համակարգի առողջացման և զարգացման հեռանկարներին,

– ՀՀ- Սփյուռք կազմակերպված, ներդաշնակ, խորքային փոխհարաբերություններին,

– Քաղաքա-իրավական դաշտում պահանջատիրության պարզաբանման եւ միջազգային իրավունքի, օրենքի ու հայության ոտնահարված իրավունքների առնչություններին,

– Տարածաշրջանային խիստ զգայուն զարգացումների հետևանքով առաջացող հնարավորություններին և մարտահրավերներին,

– Արցախի և Ջավախահայության ճակատագրին առնչվող հիմնահարցերին,

– Եվրոպահայության և ընդհանարպես հայության մասնագիտական ուժը առավելագույնս կազմակերպելու անհետաձգելի հարցին,

– Սփյուռքի հայ համայնքների փոխհարաբերություններին և փորձառությունների փոխանակման անհրաժեշտության,

– Եվրոպայի հայ համայնքերի երիտասրադության հետ աշխատելու և նրանց ներուժը ընդգրկելու հրամայականին,

– և ԵՀՀ-ի ապագա լայնածավալ և անխափան գործունեության առնչվող կազմակերպչական հարցերին:

Խորհրդաժողովի մասնակիցները, համոզում հայտնեցին,  որ Հայ ժողովրդի հարցերի լուծման համար ամենից առաջ հարկավոր է լիիրավ տեղեկացվածություն, ժամանակների, պայմանների և միջոցների ճիշտ գնահատում, նպատակի ճշտում, կազմակերպվածություն, հայության ուժերը ջլատող արհեստական խոչնդոտների վերացում ու բացառում, պայքարի կամք և սեփական ժողովրդի նկատմամբ սեր ու հավատք:

Խորհրդաժողովի մասնակիցները, հաշվի առնելով քննարկման դրված հարցերի խիստ կարևորությունն ու ծավալը, որպես խորհրդաժողովի բնական արդյունք եւ շարունակություն՝  անհրաժեշտ համարեցին, կարելիության սահմաններում, ստեղծել լայն եւ անմիջական  կապեր եւ հետագա համագործակցությունների հնարավորություն, բոլոր այն անհատների եւ կառույցների միջեւ, որոնք  կիսում են այս խորհրդաժողովի մտահոգություններն ու մոտեցումները:

Խորհրդաժողովը հաջող մեկնարկ էր որոշակի խնդիրների լուծումների հարթացման ուղղությամբ, ապագա հաջորդական համանման հանդիպումների եւ  առավել կազմակերպված եւ արդյունավետ  գործունեության համար:

ԵՀՀ-ն իր խոր գոհունակությունն ու երախտագիտությունն է հայտնում գիտաժողովի մասնակիցներին, բոլոր զեկուցողներին, կազմակերպիչներին ու համակարգողներին և առաջին հերթին Գերմանիայի մասնաճյուղի գործընկերներին, ովքեր հայրենիքի և համայն հայ ժողովրդի ապագան կարևորում են հանապազօրյա հացի պես:

 

Եւրոպայի Հայերու Համագումար

Դույսբուրգ Գերմանիա

12 մարտի, 2016թ.

—————————————————————————————-

Adress :   Cellovägen 113,

Tel :  +46-(18) 31 47 94

PlusGiro :549873-8

Registrerings nr.  802428-5747

756 54 Uppsala,   SWEDEN

email: info@aaeurop.com

www.aaeurop.com

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert