Տարածաշրջանի խաղաղութեամբ գերզգայուն Իրանը…

Հայ-ադրբեջանական զինական բախումների վերսկսման լուսարձակում

Իրանը պաշտօնական յայտարարութեամբª արտգործնախարարութեան խօսնակի միջոցով, երէկ իր խոր մտահոգութիւնն արտայայտեց ադրբեջանա-հայկական շփման գծում զինւորական ու զինական հակամարտութեան բռնկման առթիւ:

ԱԳՆ-ի խօսնակ Ջաբեր Անսարին յայտարարութեան ընթացքում ընդգծել է հետեւեալը.- ՙՄինչ տարածաշրջանը ականատեսն է ծայրայեղական խմբերի պատճառած արհաւիրքներին եւ որ շրջանի համար խիստ անհրաժեշտ է խաղաղութիւնն ու կայունութիւնը, Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումների սաստկացման մասին լուրերը խիստ մտահոգութեան տեղիք են տալիս Իրանի Իսլ. Հանրապետութեանը՚: Յայտարարութեան մէջ խօսնակը նաեւ զսպւածութեան կոչ է արել հակամարտող կողմերին, որպէսզի խուսափեն իրավիճակի վատթարացմանը տանող  քայլերից եւ ջանքեր ի գործ դնեն խաղաղութեան վերականգնման ուղղութեամբª միջազգային միջամուխ կազմակերպութիւնների շրջանակներում…:

Իրանի Հանրային ռադիօն եւս վերոգրեալ լրատւութեան աւարտին, առանձնաբար իրազեկեց, որ. ՙ… Թուրքիան, ադրբեջանա-հայկական զինական բախումների առչնութեամբ հովանաւորում է արդբեջանական կողմին…՚: Ռադիոհաղորդումը, ապա, աւելացրել է, որ. ՙԻրանի արեւելեան Ատրպատականի նահանգապետը տեղեկացնում է, թէ սահմանային Խոդաաֆարին շրջանում եւս գնդակոծման հետեւանքով որոշ ենթակառուցւածքներ են վնասւել…՚:

Իրանի Իսլ. Հանրապետութեան կառավարութեան պաշտօնաթերթ ՙԻրան՚-ը եւս իր այսօրւայª ապրիլի 3-ի թիւ 1 վերնագիրը յատկացրել է նոյն խնդրինª մեծադիր նկարով…:

Այսպիսով Իրանի գերզգայնութիւնըª ընդհանրապէս տարածաշրջանի, եւ տւեալ դէպքումª իր հիւսիսային շրջանի երկու հարեւան երկրների տարածքներում անվտանգութեան պահպանման հարցում ակնբախ է դառնում: Մի հարց, որը  մշտապէս բարձրաձայնւել է Իրանի կողմից, իր հաւասարակշիռ քաղաքականութեան շնորհիւ, որ բազմիցս ցուցաբերել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կապակցութեամբ:

Իրանը, սակայն, խիստ զգայուն է իր յարակից սահմաններում տարածաշրջանային ու միջազգային խաղացողների անհարկի միջամտութիւնների հարցում: Իրանի Հանրային ռադիոյի կողմից Թուրքիայի կողմնակալութեան մասին տեղեկատւութիւնը անուղղակիօրէն ընդգրկում է միեւնոյն պատգամըª ուղղւած նոյն Թուրքիային, որպէսզի վերջինս խուսափի շրջանում արտաքին ուժերի սադրիչ ներգրաւման համար ենթահող պատրաստելուց: Չէ± որ այդ առումով հէնց Թուրքիան ՙհարուստ փորձ՚ է կուտակել սիրիական ճգնաժամում, տարածաշրջանը տեռորիստական-ծայրայեղական խմբերի ու բանակների ասպարէզը դարձնելով:

Իրանը նաեւ քաջատեղեակ է Թուրքիայի հակառուսական վերջին ժամանակաշրջանի դաւադիր տրամադրութիւնների ծալքերին, որոնք եւ կարող են նոր կերպաւորմամբ դրսեւորւել ասենք, Ղարաբաղեան թնջուկում: Այնպէս որª Ադրբեջանի կողմից նորագոյն ոտնձգութեան հիմքում թուրք-ադրբեջանական համատեղ սադրանքի մասին կարծիքները աւելիով են իրատեսական դառնում:

Իսկ Իրանի Իսլ. Հանրապետութիւնն ելնելով իր իսկ անմիջական սահմանների անվտանգութեան ու կայուն խաղաղութեան սկզբունքներիցª բոլոր պատճառներն ու հիմքերն ունի նաեւ գործնական աշխոյժ քայլերի դիմելուª միեւնոյն խաղաղութեան ամրակայման նպատակով:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

 

споделяне в социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net