Մարդիկ; դուք ստոր եք ու խաբեբա;
Դուք ծանակում եք գալուստը վաղվա
Եվ կեցվածքով ձեր սողունի
Դուք դառնում եք այնքան նման նրան`
Ով վռնդվել է դրախտից փոքրության համար։
Դուք ; դուք; դուք; որ հացի թոնրում
Կարող եք հացի հետ խիղճը ձեր խորովել;
Եվ ամեն օր փողի հետ սիրտը
Եվ գոյությունը ձեր ճահճոտ մանրել;
Դուք որ կիսում եք հացն ու թեթևաբարո կնոջը;
Եվ նույն ձեռքով գրկում զավակներին ձեր դեռ չպղծված;
Եվ աղոթելիս փորձում թաքցնել ձեռքերը ձեր կեղտոտ;
Որքան; որքան փոքր եք սաղմի համեմատ այն նոր;
Որ շաղախվել է Աստծո գիտությամբ ամենագութ՝
Եվ որքան մեծ են հանցանքները ձեր `
համարյա հավասար արցունքին այն անմեղ մանկան;
Ով լալիս է սովից։
Դուք ; դուք ; դուք; որ կտրում եք ինձ գրերից աստվածային
Եվ հասցնում մարհկանացու մի թղթի մոտ;
Ուր պիտի սերտեմ և գրեմ փոքրությունը ձեր;
Եվ կրեմ ինչպես մեղքերը ձեր մի աշխարհիկ ամոթ;
Դուք որ թաթախեցիք ձեռքերս թանաքի մեջ այս բիլ`
Հանց արյուն; որ պղտորեց լազուրն իմ խնկահոտ;
Մի օր պատասխան կտաք
Ոչ թե չհնարված մի ատյանի;
Այլ բոլոր իմ չգրված շարականների մոտ։

Տա Թև

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert