Խոհեր լինելիության

Փոքրիկ ծրար է, պատառոտված, դեղնած, հասցեագրված է՝ «Գերազնիվ Լևոն և Սիմոն Շամճատեան Եղբայրք ի Կ. Պօլիս»: Ըստ երևույթին ազգային բարերարներ էին նրանք, նամակի բովանդակությունը այդ է հուշում: Այն գրված է գեղեցիկ ձեռագրով, հավանաբար նամակը գրել է ինքը՝ վեհափառը, ամենայն հայոց կաթողիկոս՝ Մատթեոս երկրորդը: Ետևի մասը կնքված է նրա կնիքով: Այդ ծրարը, նամակը ներսը, ինձ է նվիրել իմ ընկեր Բերնդ Շեֆերը՝ Դրեզդենից: Նա 1980- ական թվականներին դասավանդել է Պոլսի գերմանական դպրոցում: Իր կնոջ՝ Արմենուհի Գասպարյանի միջոցով հաղորդակցվել է հայ մշակույթին: Պոլիս լինելու շրջանում նրանք գնել են մեծ քանակով հայկական մշակույթի տարբեր նմուշներ՝ գորգեր, հին գրքեր, մանրանկարչության պատառիկներ, ասեղնագործ սփռոցներ, հին դրամներ, արծաթյա գոտիներ և այլն: Տարիներ առաջ նա ինձ է նվիրել նաև արծաթյա մոմակալ: Մոմակալի վրա դրոշմված է հետևյալ գրությունը՝ «Յիշատակ է Իճիճեան վսն Հոգւոյ Կարապետ Հ. խօսքանց 1891»: Սրանք հայ ժողովրդի մշակույթի՝ վաճառքի հանած պատառիկներ են, որոնք նրա՝սփյուռքի հատվածի նման, ցրված են աշխարհով մեկ: Հայ, թե օտար անձեր, հպարտանում են իրենց հավաքածույով, կամ որ իրենց հաջողվել է դրանք փրկել կորստից: Առանձնապես մեծ ճիգ ու երևակայություն չի պահանջվում պատկերացնել, թե մշակույթի այդ պատառիկները ինչպես են շուկա հանվել և թուրք վաճառող կողմի համար շահութաբեր առևտրի իր դարձել…

Ո՞ր մի թուրքի յաթաղանն է վերջ դրել բարերար եղբայրների կյանքին…

Որքա՞ն թուրք ընտանիքներ են հարստացել և հարստանում նրանց ունեցվածքով:

Ասել, որ թուրքը մնում է թուրք, կարող է որ վիճաբանության հարց դառնա: Սակայն կարելի է վստահաբար ասել, որ թուրք ազգայնամոլը իր կաշին չի փոխել և չի փոխի: Դեռ ավելին, նրանք երազում են պան- թուրանական, պան- թուրքական մի հսկայածավալ, հեռավոր արևելքից, մինչև միջերկրականի ափերը տարածվող պետություն հիմնադրելու մասին: Հայերը, վրացիները, ռուսները իրենց գոյությամբ, խոչնդոտում են նման երազի իրականացմանը: Ինչպես միշտ մեր իշխանները չեն ցանկանում այդ նկատել: Չեն ցանկանում նման վտանգի գոյությունը ռեալ համարել, և ինչպես միշտ, գոհացած նիրհում են իրենց իշխանական աթոռին բազմած…

Շոշափելով այդ իրերը, ասես շոշափում ես հայ ժողովրդի պատմությունը, այդ իրերի ողբալի պատմությունը, քեզ հիշեցնում է անցյալը, ներկան, որոնք իրենց կողմից հուշում են նաև ապագան, պատկերացում տալիս դրա ընթացքի մասին և հետևյալ հարցերը դարձնում այժմեական.

Ինչո՞ւ է հայ ժողովուրդը եղեռն թույլ տվել…

Ինչո՞ւ է հայ ժողովուրդը միշտ պարտություն կրել…

Այդ ե՞րբ է սկսվել անկումը…

Ո’չ, անկումը չսկսվեց 1915 թվականին, այն չսկսվեց Ադանայի ջարդով, Զեյթունի պարտությամբ: Այն չսկսվեց 1895-96 թվականներին, կամ 1605 թվականին, երբ Շահ Աբասը հարյուրհազարավոր հայեր բռնի Իրան գաղթեցրեց: Անկումը սկսվել է՝ Հայաստանում քրիստոնեության տարածման՝ 301 թվականին, երբ «Լուսավորիչն» ու Տրդատ թագավորը երկիրը քար ու քանդ արին, սրի քաշեցին հարյուր հազարվորների, ամբողջովին ոչնչացրին մինչ այդ ժողովուրդի կողմից ստեղծված երկրի բոլոր մշակութային՝ թե հոգևոր և թե  իրական, հարստությունները: Հիմնահատակ ավերեցին հեթանոսական կառույցները: Արգելեցին նույնիսկ գիր- գրականությունը: Ժողովրդին կտրեցին իր անցյալից, իր հազարավոր տարիների արմատներից, իր մշակույթից, նրան որբացրին, դարձրին իր երկրում մի տկարամիտ հրյայի ձեռքով գրված կրոնի ծառա, կամակատար, եկեղեցու սպասավորներ: Նրան ստիպեցին դառնալ ստրկամիտ վեղարակիր, ջերմեռանդ աղոթող, անկամ սրի քաշվող: Կտրեցին դյուցազուն Վահագններին ծնունդ տվող ժողովրդական երգիչների լեզուն, արգելեցին նյունիսկ երգը, զվարճությունը, խրախճանքը, ժողովրդական պարերն ու հեթանոսական աստվածներին նվիրված ժողովրդական մրցությունները: Այո, անկումը սկսվել է 301 թվականին և այն շարունակվել է Հայաստանի բաժանման ժամանակ, երբ ժողովուրդը դեռ ուշքի չէր եկել, դեռ չէր դարմանել իր երկրին, իր մարմնին, յուրայինի ձեռքով հասցրած  վերքերը: Եկեղեցին ու թագավորներն ու իշխաններն դեռ չէին հասցրել բոլոր ժամանակների համար, ժողովրդին կտրել իր հիշողությունից: Այդ պատճառով էլ նրանք  մահացու վախ ունեին նրա վրեժխնդրությունից, նրա ցասումից: Այդ նոր կրոնը նրանց ծառայելու էր, ժողովրդին միշտ «մատի» տակ պահելու համար. «Սուր վերցնողը, սրով կընգնի»: Եկեղեցուն այդ էր պետք, թագավորներին, իշխաններին այդ էր պետք, մեծամեծներին այդ էր պետք: Ու նրան դարձրին իր երկրում կամովի գերի. գերին, հրյայի պատմությանը: Եվ այդպիսով նրան դարձրին նաև արտաքին թշնամիների գերին: Այո նրան դարձրին հռոմի, պարսիկի, սելջուղի, մոնղոլի, թուրքի ծառա, նրանց համար հաց արարող, իր երեխաների հացը նրանց զիջելով: «Եթե երեսիդ մի կողմին ապտակում են, ապա պահիր մյուս կողմը»… Այդ էր պատգամում նոր կրոնը: Քանզի նրանց այդ էր պետք, անողնաշար, անկամ հոտ, քանզի այդպիսով նրանք երջանկորեն ըմբոշխնելու էին իրենց փառքը և ապահով կյանք էին վարելու: Ժողովուրդը մոռացավ անցյալը և հավատաց անհավատալիին: Որովհետև նրանք ժողովրդին, նրա կորցրածի դիմաց, նրան հավիտենական կյանք խոստացան: Այո ժողովրդի նիրհը, փրկելու էր նրանց աթոռը: Ի՞նչ խոսք, իրոք որ խոստացածը գայթակղիչ էր, հավիտենական կյանք մյուս աշխարհում: Չէ որ հավատացյալի ոգին փրկվելու էր, այն  համբարձվելու էր վերևներում և դրախտի տաճարներում վայելելու էր հավիտենականը: Նրանք հասել էին իրենց նպատակին: Իսկական, վերջնական փրկությունը կատարվելու է մյուս կյանքում: «Երջանիկ են լինելու նրանք, ովքեր կախ ընկնելով հրյաների փեշերից, երկիր են համբարձվելու»: Ու հետո եղավ այնպես, որ ժողովուրդը իր կյանքը անմնացորդ նվիրեց կրոնին: Նա աղի արցունք էր թափում, արյուն էր տալիս և եկեղեցիներ էր կառուցում: Կուրանում էր, բայց խաչքար էր արարում, թույլ տալով, որ թուրքը իր երեխային գողանա, նրան դաստիարակի, հային, քրիստոնիային սպանելու համար: Եվ այդպես դարեր շարունակ, մինչև եղեռնը, մինչև մեր օրերը…

Այո, մինչև մեր օրերը, միչև նոր իշխանները, նորակոչ վերնախավը և եկեղեցին, դարձյալ կվերականգնեին իրենց հին՝ ոչ սրբազան դաշինքը: Քանզի ժամանակի հրամայականն էր, որ կյանքը շարունակվեր դարձյալ իր հին հունով գնալ: Ժամանակն էր, սահմանազատել «աղայի և ծառայի» հարաբերությունը: Փառք  և հազար բարք ու բարիք աղաներին, իսկ ծառայի՝ ժողովրդի հոգուն՝ հավիտենական կյանք…

«Հայ ժողովուրդը պարտություններ է կրել, որովհետև նա մեղքեր է գործել, քիչ եկեղեցիներ է կառուցել, եկեղեցիներ չի հաճախել, խորանների առաջ ծնկի չի եկել, խաչեր չի համբուրել, մոմեր չի վառել, ջերմեռանդ չի խաչակնքել: Պետք է նրան օրինակ ծառայել, ամենավերևներում»…

Հետո պարզվում է, որ պետական հարստության թալանը, կարելի է ձևավորել որպես ժողովրդավարություն: Կարելի է իրենց՝ «թախտը» անվանել՝ հայրենիք և կարիքի, վտանգի դեպքում, ժողովրդին կոչ անել, պաշտպանել այն: Կարելի է, «արի տուն» լուզունգներով ու փքուն ճառերով, սփյուռքի միամիտներին հավատացնել, որ հայրենի տուն գոյություն ունի, որը գիշեր- ցերեկ իր մասին է մտածում…

Պարզվում է, որ կարելի է նույնիսկ բռնաբարել ճշմարտությանը, այն քողածածկել և նրանց, ովքեր կհամարձակվեն այն որոնել, որպես մոլորյալներ և երկրի՝ իմա՝ իրենց դրվածքը հարցականի տակ առնողներ, կալանքի տակ առնել…

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, սեպտեմբեր 2016

споделяне във facebook

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net