Ցավեմ, թե ցնծամ,
Այս կիրակնօրյա տուր և առն արդեն ձանձրացնում է ինձ.
Եվ փոքր ինչ մաքուր խոստովանանքով դառնում եմ մեղքից`
գուցե հարուցված; գուցե ինքնակամ։
Ցավեմ, թե ցնծամ
Ախ ինչ դժվար է գիտակցել հոգու թուլությունները ,
Եվ քանդել հնի տաճարը խարխուլ հենց իր իսկ հիմքից…
Պոկել քաղցրահամ թույները բոլոր` վավաշոտ քիմքից
Եվ դառնալ , դառնալ դեպի փրկության նախակերպն անցած`
Որ չի ծամածռում և ոչ մի խորշոմ`
ցավի թե ցնծա։

Տա Թև

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert