Հավերժություն… Հզորություն… Հենարան… Հույսի լույս… Կարոտ…
Հավերժ կարոտով ես նայում տանդ շեմից դուրս մնացած սեփականությանը:
Սեփականություն, որն անփոխարինելի է, որին նայելով, միանգամից հիշում ես նրա ազգային պատկանելիությունը: Ազգային պատկանելիությունը հիշում ես ոչ միայն դու, այլև օտարները: Օտարները լուսանկարում են այն՝ համարելով հայկական՝ մոռանալով, որ քոնը չէ: Քոնը չէ միայն փաստաթղթերով, իսկ մտովի կա ու կմնա քոնը:
Հավերժ հզոր հենարան է, հենարան որն օրվա յուրաքանչյուր պահի, ըստ արևի դիրքի, գեղեցիկ է յուրովի: Յուրովի տեսք է ստանում մայրամուտի ներքո: Հենց մայրամուտի ներքո է փառահեղ դիրք ընդունում, որը վայելելը քչերին է բախտ վիճակվում…
Նոյեմբեր, 2016
Անահիտ Տաշչյան