Սրտի անհուն կսկիծով ցավակցում ենք ավագ ընկեր և մեծ հայրենասեր՝ Եդվարդ Թովմասյանի մահվան առիթով, որը տեղի ունեցավ սույն թվականի դեկտեմբերի 8-ին, Ֆրանսիայում:

Եդվարդ Թովմասյանը, 1980-ականի սկզբնավորության, Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի վերելքով և Հայկական Ժողովրդային Շարժման հիմնադրման հենց առաջին օրերին միացավ Շարժմանը և, որպես նվիրյալ զինվոր, իր ամողջ կարելին ի գործ դրեց հանուն հայության ոտնահարված իրավունքների վերականգնման:

Ֆրանսիական «Սիթրոեն» ավտոգործարանի ինժիներ՝ Եդվարդ Թովմասյանին հատուկ հպարտություն էին ներշնչում Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի մղած պայքարը և այդ հիացմունքն էլ նրան մղեց Հայ քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի ստեղծման և աշխատանքներում իր հետևողական և անկոտրում մասնակցությանը, որի գործունեության իսկական առանցքն էր կազմում տարիներ և այդ գործում նա ոչ մի ջանք չխնայեց ժամ առաջ ազատության մեջ տեսնելու հայ ժողովրդի նվիրյալ զավակներին:

Ավելի ուշ, 90-ականներին, Արցախյան ազատամարտի թափը հայկական պահանջատիրության հավատարիմ պաշտպանին ԱՍՊԱ և ԱԶԱՏ կազմակերպությունների ծիրի մեջ մղեցին օժանադակություններ հանգանակել պայքարող Արցախի համար, որը շարունակեց մինչև Արցախի ազատագրումը:

Իսկ նրա սրտի վերջին ցանկությունն էր՝ խառնվել, ձուլվել Հայրենի երկրին և առ այդ, դեկտեմբերի 14-ին, իր սիրելի այրուն և հարազատներին ու ընկերներին վերջին հրաժեշտը տալուց հետո, իրականացավ նրա դիակիզումը, որպեսզի սփռվի ուր որ ցանկացել էր:

Հավերժ հիշատակ Քեզ՝ սիրելի Եդվարդ:

 

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական խորհուրդ

Աթենք, 17 դեկտեմբերի 2016 թ.

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert