Հայաստանի 1000 խոշոր հարկատուները տանում են երկրի հարկային բեռի 66.3 %-ը

2016թ.-ի ամփոփ տվյալներով Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմեինան» է, նա չի զիջել 2015թ.-ին գրանցած առաջատարի դիրքերը և տարվա ընթացքում վճարել է 42.4 մլրդ դրամ հարկ: Նախորդ տարվա համեմատ, սակայն,  ընկերությունը շուրջ 268 մլն դրամ պակաս է վճարել. 2015թ.-ին վճարած հարկերի գումարը կազմել էր 42.6 մլրդ դրամ:

Երկրորդ հորիզոնականն այս տարի զբաղեցրել է  «Գրանդ տոբակոն», որը 2015թ.-ին գրանցած 8-րդ հորիզոնականից թռիչքային աճ գրանցելով՝ վճարել է 22.6  մլրդ դրամ՝ մոտ 8.9 մլրդ ավել, քան 2015թ.-ին:

Երրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է, որը ևս վճարած հարկերի մասով աճ է գրանցել՝ 2015թ.-ի համեմատ ավել վճարելով շուրջ 770 մլն դրամ, այն է՝ ավելի քան 17 մլրդ դրամ:

Առաջատար հնգյակը եզրափակում են «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը»՝  15 մլրդ 526 մլն և «Ալեքս Գրիգը»՝ 14 մլրդ 864 մլն դրամով: 2015թ.-ի համեմատ այս ընկերությունների վճարած հարկերը նվազել են համապատասխանաբար 1մլրդ 400մլն և 3 մլրդ 390 մլն-ով, կամ որ նույնն է՝ 8.4 և 18.6 %-ով:

Խոշոր հարկատուների 6-րդ հորիզոնականն զբաղեցնում է «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը», որը վճարել է 13 մլրդ 790 մլն դրամ հարկ: Այն 2015թ.-ին գրանցած ցուցանիշից ավել է շուրջ  4.3 մլրդ-ով:

Վճարած հարկերի գծով կտրուկ աճ է գրանցել Լոռու մարզում գործող «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը 27-րդ տեղից հայտնվել է 7-րդ տեղում, վճարելով 13 մլրդ 357 մլն դրամ՝ նախորդ տարվա 4 մլրդ 673 մլն-ի դիմաց: Սա նշանակում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ընկերության վճարած հարկերն ավելացել են 35 %-ով կամ 2.8 անգամ:

8-րդ տեղն  զբաղեցնում է  բջջային կապի օպերատոր «Ղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, որը 2015-ի 3-րդ հորիզոնականից հետընթաց գրանցելով, 18 մլրդ 628 մլն-ի դիմաց  վճարել է 12մլրդ 813 մլն դրամ, այսինքն՝ 5 մլրդ 815 մլն-ով պակաս:

Վերջին մեկ տարում ավելի քիչ հարկեր են գրանցել նաև 9-րդ ու 10-րդ հորիզոնականներն զբաղեցնող  «Արմենիա Տելեփոն Կոմպանի» և «Ֆլեշ» ընկերությունները, վճարելով համապատասխանաբար 12 մլրդ 429 մլն և  10 մլրդ 906 մլն դրամ:

Նշենք, որ 2015թ.-ին լավագույն 10-յակում 1-ից 10-րդ հորիզոնականներն զբաղեցրել էին «Գազպրոմ Արմենիան», «Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատը», «Ղ Տելեկոմը», «Ալեքս Գրիգը», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Արմենիա Տելոփոն կոմպանին», «Գրանդ տոբակո հայ-կանադական ձեռնարկութունը», «Ֆլեշը», «Սիփիէս Օրիլ Քորփորեյշնը»:

Զբաղեցրած տեղերի կտրուկ տատանում գրանցել է երեք ընկերություն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2-րդ հորիզոնականից 2016-ին հայտնվել է 16-րդ տեղում, «Թեղուտը» բարելավելով դիրքերը 27-րդից տեղափոխվել է 7-րդ, «Գրանդ տոբակոն»՝ 8-րդից 2-րդ հորիզոնական:

Ընդհանրացնելով նշենք, որ 2015թ.-ի 10 խոշոր հարկատուներից 8-ը 2016-ին ավելի քիչ հարկ է վճարել:

«Հայաստանի ատոմային էլեկտրակայանը 2015-2016թթ.-ին խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Խոշոր հարկատուների երկրորդ տասնյակում ընդգրկված են «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը (9 մլրդ 435 մլն), «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը (9 մլրդ 377 մլն), «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն (9մլրդ 318 մլն), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն (9 մլրդ 275 մլն), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (9.1 մլրդ դրամ), «Արմենիա միջազգային օդանավակայաններ» (9մլրդ 121 մլն), «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ»-ը (5մլրդ 125 մլն), «Ավերս»-ը (5 մլրդ) և  «Գրանդ Քենդի»-ն (5 մլրդ) դրամ հարկով։

2016թ.-ին խոշոր հարկատուների առաջին տասնյակում ընդգրկված ընկերությունները միասին վճարել են 175 մլրդ 905 մլն դրամ հարկ ու տուրք, որը կազմում է վճարված ընդհանուր հարկերի 16.3 %-ը:

Երկրի 1000 խոշոր հարկատուները միասին 2016թ.-ին վճարել են 716 մլրդ 194 մլն դրամ հարկ՝ 2015-ի 696 մլրդ 515 մլն-ի դիմաց, այսինքն՝ 19.7 մլրդ-ով կամ 2.8 %-ով ավել:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ.-ին ընդհանուր առմամբ Հայաստանի հարկատուները վճարել են  1տլրն 79 մլրդ 689 մլն դրամ հարկ ու տուրք՝ մոտ 12 մլրդ-ով ավել, քան 2015-ին:

Ստացվում է, որ երկրի 1000 խոշոր հարկատուները տանում են հարկային բեռի հիմնական ծանրությունը, վճարելով ընդհանուր հարկերի շուրջ 66.3%-ը (2015-ին՝ 62.8%):

Տաթեւիկ Սարգսյան

 

бутон за споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net