Արթուր Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության ազատության ու անկախության բարիկադների վրա:

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից «Հաց բերող» Արթուր Սարգսյանի սպանությունը. գերմանահայ երեք կազմակերպությունների հայտարարությունը

Մեր անսահման ցավակցությունն ենք հայտնում Արթուրի ընտանիքին, հարազատներին, գաղափարական ընկերներին ու հայ ժողովրդի սգակիր հատվածին

2017 թվականի մարտի 16-ին ուժգնորեն խոցվեց հայ ժողովրդի խիղճն ու ոգին:

Իր գաղափարակից ընկերների` Սասնա ծռեր զինված խմբի, Ժիրայր Սեֆիլյանի և մի քանի հերոս հայորդիների հետ միասին մեր ժողովրդի խղճի ու անկոտրում ոգու մարմնավորումը դարձած, բացառիկ եզակիությամբ գործող ազատամարտիկ և անզուգական մտավորական Արթուր Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության ազատության ու անկախության բարիկադների վրա:

ՀՀ իշխանությունը, կառավարությունը և անձամբ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և բազմաթիվ այլ նախարարներ, դատավորներ ու արդարադատության պաշտոնյաներ անձամբ են կրում այս եզակի մարդու մահվան պատասխանատվությունը:

«Հաց բերողը» մահացավ, բայց մեզանից հեռացավ միմիայն ֆիզիկապես, իսկ նրա հզոր ոգին ու գործը մնացին մեզ դաստիարակող և ուղեցույց:

Երկու Սարգսյանների գոյամարտը ունեցավ եզակի հանգուցալուծում:

Արթուր Սարգսյանն իր և իր ընտանիքի համար ապահովեց հավերժ հարգանք, ակնածանք ու վեհություն, Սերժ Սարգսյանը իր ընտանիքով առընդմիշտ կմնա որպես անեծքի ու պարսավանքի առաջին հասցեատեր:

Մխիթարանք ու համբերություն Արթուր Սարգսյանի ընտանիքին, ազգականներին, գաղափարական ընկերներին ու մեր ժողովրդի ըմբոստամիտ զավակներին:

Արթուր Սարգսյանի գործի անվարան շարունակությանն է, որ պետք է համարվի նրա կերպարին ամենաարժանի հուշարձան: Մեր բնակության երկրում մենք կկառուցենք այդ հուշարձանը…

 

Հարգանքներով`

Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն-1860

Գրիգոր Գրիգորյանի անվան Բիլեֆելդի Հայ Մշակութային Միություն

Հայկական Վերածնունդ Սփյուռքյան Շարժման Գերմանիայի մասնաճյուղ

Գերմանիա, 16 մարտի 2017թ.

 

 

 

социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net