ՀՀ նոր խորհրդարանը կձեւավորեն 4 քաղաքական ուժ

Ապրիլի 2-ինկայացածխորհրդարանականընտրություններնին 2 միլիոն 588 հազար 590 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 577 հազար 323-ը: ԸՆտրության արդյունքում անվավեր է ճանաչվել 6701 քվեաթերթիկ:

 

ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով, 6-րդ գումարման Ազգային ժողով անցել է  4 քաղաքական ուժ՝Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները, Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը:

Նախնական արդյունքներով, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

  1. Հանրապետականկուսակցություն՝ 49,19% (771 247)
  2. «Ծառուկյան» դաշինքը՝ 27,36% (428 965)
  3. «Ելք» դաշինք՝ 7,78% (122 049 ձայն)
  4. ՀՅԴ՝ 6,58% (103 173):

Նորխորհրդարանում 101 պատգամավորներից.

55-ը կլինեն Հայաստանի Հանրապետական կուսակցության (28-ը՝ համապետական ցուցակի 1-28 թեկնածուները, 27-ը՝ռեյտինգային թեկնածուներ), 30-ը՝ «Ծառուկյան» դաշինքի, 9-ը՝ «ԵԼՔ» դաշինքի, 8 –ը՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ:

Եւս 4 պատգամավորական տեղկհատկացվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Ընտրապայքարին մասնակցող 9 քաղաքական ուժերից 5-ը չեն անցնի խորհրդարան, որովհետև չեն հաղթահարել նվազագույն՝ կուսակցությունների դեպքում 5 %-ի, իսկ դաշիքնների դեպքում ՝ 7  տոկոսի շեմը:

Նրանց միջեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝  14. 746 ձայն կամ  0.94 %

«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58.277 ձայն կամ 3.71 %

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 25. 975 ձայն կամ  1.65 %

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11. 745 ձայն կամ 0.75 %

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 32.504՝ 2.07 %

Վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրություններից մեկ շաբաթ անց՝ ապրիլի 9-ին: Այդ ժամանակ էլ  պարզ կդառնա խորհրդարանի վերջնական պատկերը:

—-

Տրամադրություններն ընտրատեղամասերում

Ընտրությունների ընթացքին ես ու գործընկերներիցս շատերը  հետևել ենք  ընտրատեղամասերում: Մայրաքաղաքի ընտրատեղամասերի մեծ մասում հերթեր էին: Մարդիկ առավոտյան 8-ից եկել էին իրենց ընտրական իրավունքն իրացնելու:Ներսում կուտակումներից խուսափելու եւ իրավիճակն անկառավարելի չդարձնելու նպատակով ընտրատեղամասերի ոստիկանները ժամանակ առ ժամանակ  փակում էին դուռը եւ ընտրողներին աստիճանաբար ներս թողնում ընտրատեղամաս: Աննախադեպ հերթերի հետ կապված սոցցանցերի շատ օգտատերեր մեկնաբանություններով  էին հանդես գալիս՝ նշելով, որ պետական կառույցի աշխատողներին հրահանգ է տրվել ընտրության գնալ մինչեւ 13.00-ն: Պատահականություն էր, թե համընկնում, բայց 14.00-ից մինչեւ 20.00-ն ընտրողների հոսքն ընտրատեղամասեր ավելի պասսիվ էր:

Ոչ միայն հեռավոր համայնքներում, այլեւ մայրքաղաքում ընտրողների գերակշիռ մասը տեղյակ չէր նոր ընտրակարգից, չգիտեր՝քանի՞ քվեաթերթիկ է ստանալու, ինչպե՞ս է քվեարկելու:

Ընտրրությունների ընթացքը վերահսկելու գործում ներգրավված էր դիտորդներ տեղական շուրջ 50 և  6 միջազգային կազմակերպություններից:

 

Դիտորդների արձագանքը՝ ԱԺ ընտրությունների հետ կապված

«Ընտրությունների վրա հետք են թողել ընտակաշառքների վերաբերյալ վստահության արժանի տեղեկությունները». Արձանագրում են միջազգային դիտորդները

Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կառույցներն արդեն ապրիլի 3-ին հնչեցրին իրենց գնահատականը:

Լրագրողների հետհանդիպման ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Իգնասիո Սանչես Ամորը նշեց.

«Չնայած իրավական  համակարգի բարեփոխումներին, ընտրական անճշտությունների  վերացմանն ու ընտրությունների ազատությանն ուղղված տեխնոլոգիաների ներդրմանը, ընտրությունների վրա հետք են թողել ընտակաշառքների վերաբերյալ վստահության արժանի տեղեկությունները և քաղաքացիական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին տեղեկությունները: Դրա հետևանքով նկատվել է հանրային վստահության պակաս առ ընտրությունները», ասաց Իգնասիո Սանչես Ամորը:

Դրական գնահատելով ընտրացուցակների ճշգրտման բարելավումը, ընտրողների ճանաչման սարքերի օգտագործումը, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը՝ այլ անձի փոխարեն քվեարկելը բացառելու տեսանկյունից, Իգնասիո Սանչես Ամորն ընդգծել է նաեւ հանրային վստահության պակասի հանգամանքը.

«Վարքագծի որոշ դրսևորումներ նպաստել են, որպեսզի գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակաս արձանագրվի: Մարդիկ էլ ընտրախախտումների մասին չեն ահազանգում, քանի որ որ բավարար վստահություն չկա դատական մարմնի, ընտրական մարմինների ու իրավապահների նկատմամբ»:

 

«Թրանսփարենսի ինթենեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ դիտորդներ ապրիլի 2-ինվաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրատեղամասերում: Ընտրության օրը նրանք արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման և ընդհանուր բնույթի 2131 խախտում, որոնցից 1243-ի վերաբերյալ նախնական ճշտումներ են արվել: Նախնական ճշտումներ արված խախտումների թիվը կազմում է ընդհանուր արձանագրված խախտումների 58.3%-ը, մնացած 41.7%-ը ստուգման փուլում է:

Նախնական ճշտումներ արված 1243 խախտումներից՝

287-ը ընդհանուր բնույթի են, որից 120-ը (42%)՝ սարքի տեխնիկական խափանման վերաբերյալ են, իսկ 72-ը (25%)՝ մարդկանց և մեքենաների կուտակումների:

186-ը քվեարկության նախապատրաստման և ընտրատեղամասերի բացման փուլում են արձանագրվել, որից 97-ը (52%) քվեասենյակի կահավորանքի վերաբերյալ է, 33-ը (18%)՝ տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի:

640-ը քվեարկության ընթացքում են արձանագրվել, որից 125-ը (20%) քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ է, 92-ը (14%)՝ ընտրողների ուղղորդման:130-ը ընտրատեղամասերի փակման և արդյունքների ամփոփման փուլում են արձանագրվել:Նախաձեռնության դիտորդները ընտրատեղամասային դիտորդների կողմից արվել է 584 գրանցում:

Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչները փաստել են՝ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայությունը: Ըստ տեղացի դիտորդների՝ արձանագրված ընտրախախտումները ազդել են քվեարկության արդյունքների վրա:

«Արդյունքների ամփոփման փուլում մոտ 130 տեղամասերում արձանագրվել են տարբեր խախտումներ: Բաց քվեարկության բազմաթիվ դեպքերը ցույց են տալիս, որ եղել է քվեարկության տոտալ վերահսկողություն տարբեր տեղերում, «կարուսել» կոչված համակարգը չի վերացվել, պարզապես փոխվել է 9 քվեաթերթիկի պարագայում: Հանձնաժողովները լիարժեք չեն տիրապետել ընտրական օրենսգրքին, չեն կարողացել գործընթացները ճիշտ վարել, որը ոչ միայն չիմացության, այլ չցանկանալու արդյունք է եղել: Այդ օրը արձանագրած ընտրակաշառքի դեպերը շատ չեն, բայց նախընտրական փուլում ողջ հանրապետությունով մեկ ընտրակաշառք է բաժանվել մեծ չափերով տարբեր ուժերի կողմից: Այս անգամ հանձնաժողովականները հրահանգ են ստացել չանել նման բան, քանի որ այլ «դիտորդական առաքելությունների» մի մասը ներգրավված էր ընտրախախտումների տարբեր մեթոդների կիրառման մեջ, և ուղղորդում էին ընտրողներին գնալ և ընտրել համապատասխան այս կամ այն քաղաքական ուժերին:

Ընտրախախտողները կազմը ևս հետաքրքիր է: Քաղաքացի դիտորդի հայտնաբերած խախտումների հիմնական մասը` 300 դեպքից ավել իրականացվել են հանձնաժողովի անդամների կամ նախագահի կողմից: 250 և ավելի դեպքում նախագահներն են ներգրավված եղել այդ խախտումների մեջ, 200-ից ավել ընտրողներ, կողմնակի անձինք 79 դեպք, վստահված անձինք 55 և դիտորդները 29 դեպք»:

Խախտվել է ընտրական օրենսգրքի պահանջը ընտրողների ցուցակների հրապարակման մասինընտրողների ստորագրած ցուցակները հասանելի չեն

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ ընտրության մասնակիցների ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեին 04․04․2017թ․՝ մինչև  ժամը 12։00-ն։ Ժամը 19:00-ի դրությամբ ԿԸՀ կողմից իր կայքէջում տեղադրված հղումները հիմնականում չեն աշխատում:  Այսինքն, իշխանությունների կողմից ստանձնված այս պարտավորության ձախողմամբ կոպտորեն խախտվել է ընտրական օրենսգրքի պահանջը:

Չնայած նրան, որ elections.am/lists հղումով կարելի է գտնել ընտրողների ստորագրած ցուցակների անունները, ըստ էության դրանք հասանելի չեն։ Յուրաքանչյուր տեղամասի ցուցակ կարելի է դիտել այն բացել փորձելուց երկար ժամանակ անց, սակայն այս հնարավորությունն անգամ հասանելի չէ բոլոր տեղամասերի ցուցակների դեպքում։ Ցուցակների մեծամասնության դեպքում ուղղակի հնարավոր չէ դիտել դրանց պարունակությունը։  Փաստորեն ընտրողների ստորագրած ցուցակներն ըստ էության հասանելի չեն քաղաքացիներին, դիտորդական կազմակերպություններին և կուսակցություններին։

Ցուցակների հրապարակման հետ կապված խնդիրների հետկապված <<Քաղաքացի դիտորդ>> նախաձեռնությունը հանդես է եկել հրապարկմամբ.

<< 2017թ.-ի ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքացիների պաշտոնապես հրապարակված թիվը բավական մեծ է, և իրական մասնակցությունը ստուգել հնարավոր է միայն ընտրության մասնակիցների ստորագրած ցուցակների միջոցով, ինչն այս պահին անհնար է։

Հիշեցնում ենք նաև, որ ընտրություններին մասնակցության վերաբերյալ կեղծիքների եւ խախտումների մասին դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանում է 05.04.2017թ.-ի ժամը 11:00-ին: Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ ԿԸՀ-ի այս գործելաոճը ոչ թե տեխնիկական խափանման հետեւանք է, այլ՝ ընտրություններին մասնակցության իրական պատկերը թաքցնելուն ուղղված գործելաոճ, չբացառելով որ, սրա նպատակներից է զրկել գործընթացի մասնակիցներին կեղծ մասնակցության դեպքերի կապակցությամբ բողոքներ ներկայացնելու ողջամիտ հնարավորությունից>>:

Լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով հարուցվել են քրեական գործեր

Ապրիլի 2-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը Երևան քաղաքում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի և «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից անմիջապես ուղարկվել էին ՀՀ ոստիկանություն:

Նշված փաստերով նախապատրաստված նյութերի շրջանակներում պարզվել է, որ վերջիններս ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում կատարելու նպատակով հավատարմագրված լինելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սույն թվականի ապրիլի 2-ին ժամը 11:30-ի սահմաններում նկարահանումներ են կատարել Երևան քաղաքի Ռուսթավելու 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի մոտ, սակայն շտաբի մոտակայքում հավաքված հարևան տների մի խումբ բնակիչներ խոչընդոտել են նրանց աշխատանքը, թույլ չեն տվել կատարել նկարահանումներ, որի ընթացքում վիրավորել և հրելով հեռացրել են շտաբի մուտքի մոտից:Փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:Նշված քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ընտրության մեկնարկից սկսած ՀՀ դատախազությունը ուսումնասիրում է Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների՝ հասանելի բոլոր հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում):

ՀՀ գլխավոր դատապազության կողմից այսօր տարածված հաղորդագրության համաձայն ստացված ահազանգերից առանձնացվել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 467 հաղորդումներ և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն  և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաև  ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 278 ահազանգերը:

Ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում, որոնցից 6-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 133-ը ուղարկվել է նախաքննության, 106-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 3-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 155-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 137-ը՝ ստուգման փուլում:

Տաթեւիկ Սարգսյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert