Իմ աղոթքները՝ երկինքը գիտի

Մինչ դուք ձեր գիշերներն եք թաղում ուրիշ երկնքում,
Եվ ապրում արբունք լուսնի տաք գրկում,
Իմ երկնքի տակ լու՜ռ մահանում է՝ աստղը վերջին։
Մինչ դուք ձեր մարմիններն եք ծախում՝ փոշոտ բուլվարում,
Եվ օտար՝ախտոտ շուրթեր համբուրում,
Իմ որբ մարմինը ցրտից սառում է
Եվ միայնության օրերն է հաշվում։
Մինչ ձեր կառուցած սուտ եկեղեցում ամենօր վառվում են՝ մեղքով լի մոմեր,
Իմ Աստծո տանը լու՜ռ աղոթում է՝ իմ հույսը վերջին՝ կառուցելով փրկության դռներ։
Մինչ ամեն վայրկյան ձեր աստվածները խաչին են հանում՝անմեղ մարմիններ
եվ հարյուրավոր սուտ Բարաբաներ՝ տոնում են իրենց հաղթանակը՝ կեղծ,
Իմ երկնքի տակ՝ աշխարհը մեջքին՝ լու՜ռ խաչն է ելնում՝ Հիսուսը վերջին։
Մինչ ձեր մեղսավոր սատանի ծոցում՝ սրբադիմակ լրբերը՝աստղեր են վիժում,
Իմ կապույտներում՝կարոտն աչքերին՝ օվկիանն են նետվում՝ կույս Մարիամները՝ աղոթքն շուրթերին։
Մինչ դուք ամենօր արյուն եք լափում, եվ գողանում եք որբի ձեռքերից՝հացը իր վերջին,
Իմ փողոցներում լու՜ռ մահանում է՝ մայրական սիրտը՝ որդոց բերանին։
Մինչ դուք ամեն անկյունում սուտ աղոթում եք ձեր աստվածներին,
Եվ ուժգին գոռում, որ ձայնը հասնի,
Իմ տան պատերը կարոտ են լալիս,
Իմ աղոթքները՝ երկինքը գիտի։
Մինչ դուք ձեր ձեռքով փորում եք փոսը՝ ձեր գերեզմանի,
Ես արդեն վաղու՜ց գտել եմ տունն իմ՝ իմ հավերժության։

Անի Հերունի Սաջյան

Անի Հերունի Սաջյան ՖԲ-յան էջից

 

 

социално споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net