Փարիզում երեկ հերթական հսկայական բողոքի ցույցն էր՝ ընդդեմ միասեռականներին երեխաներ որդեգրելու իրավունք տալու Օլանդի որոշման: Հանրահավաքին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ (ամենահամեստ հաշվարկներով մոտ 300 հազար մարդ է եղել)՝ ոչ միայն Ֆրանսիայից, այլև եվրոպական տարբեր երկրներից: Հանրահավաքը խաղաղ չի անցել, և գրանցվել են բազմաթիվ բախումներ ոստիկանության հետ, իսկ այսօր առավոտյան հաղորդվեց նաև մոտ 300 ձերբակալված ցուցարարի մասին…
Եվրոպան եռում է, ու ոնց որ թե եվրոպական ռենեսանսի վերջին հավանական աղբյուրը Ֆրանսիան է մնացել, որտեղ դեռ պահպանվել են առողջ տրամաբանող ու լիբերալիզմի ու տոլերանտության մեջ խելքները չխեղդած հասարակական խմբեր, բայց ես չեմ շտապում խանդավառոււթյամբ ընդունել այս զարգացումները…
Չէ, էլի մալադեց, որ միասեռական լոբբի բեսպրեդելի դեմն են ուզում առնել, բայց այս պրոցեսները անկասելիորեն բերելու են ուլտրա-տոլերանտության անտիպոդի՝ ֆաշիզմի հզորացմանը: Մենք արդեն իսկ ականատես ենք մի իրավիճակի, երբ եվրոպական բազմաթիվ երկրներում նեոնացիստական ուժերը անասելի թափ են հավաքել ու անգամ պառլամենտներում են ներկայացված, իսկ եթե միասեռականների, իսլամիստների, էմիգրանտների ու այլ դժգոհություն առաջացնող հասարակական շերտերի հիմնահարցերին շուտափույթ ու մեծամասնությանը բավարարող լուծում չտրվի, ապա Եվրոպան կպայթի, ու էդ ժամանակ վայն եկել ու տարել ա միասեռականներին էլ, էմիգրանտներին էլ, իսլամիստներին էլ, որովհետև ինչ-ինչ, բայց եվրոպացիները վիրտուոզ են էթնիկ զտումներ ու ցեղասպանություններ իրականացնելու հարցում…
Իսկ եվրոպական քաղաքական-տնտեսական վերնախավը չի ուզում հարցին լուծում տալ: Ավելին, միասեռականների հարցերը դորդուբեշ արին, հիմա էլ արդեն անցել են պեդոֆիլների, զոոֆիլների ու ինցեստի կողմնակիցների իրավունքների լոբբինգին: Հատկապես սկանդինավյան երկրներում, Բենելյուքսի տիրույթում և Գերմանիայում այլասերվածների նշված խմբերը լուրջ ձեռքբերումներ ունեն արդեն իսկ.
– Շվեդիայում չափահասը առանց հետևանքներից վախենալու սեռական հարաբերություններ կարող է ունենալ 14 տարեկան երեխայի հետ, եթե վերջինս համաձայն է,
– Գերմանիայում իրենց իրավունքների մասին են բարձրաձայնում զոոֆիլները
– Դանիայում, Շվեդիայում ու Նորվեգիայում պատրաստվում են քննարկել օրենք, որով կօրինականացվի ինցեստը (սեռական հարաբերություններ արյունակից բարեկամների միջև, այդ թվում նաև ընտանիքի անդամների միջև) …
Եվրոպայի վկաները իհարկե կսկսեն ինձ պատմել, որ Եվրոպան միայն այլասերվածություն չի որ պարունակում է, այն ունի բարձր մշակույթ, լավ տնտեսություն, ֆլան, ֆստան… Համաձայն եմ, չի կարելի բացարձակացնել, ի վերջո նույն Փարիզյան Աստվածամոր տաճարը Եվրոպայում է, Վիեննայի ֆիլհարմոնիկը աստվածային երաժշտություն է մատուցում, Գերմանիան ու Ֆրանսիան շատ հարուստ են և այլն, և այլն… Բայց…. Փարիզյան Աստվածամոր տաճարներ էլ չեն կառուցում, տնտեսությունը ռեցեսսիա է ապրում, շտռաուսներ-մոցարտներ-վոլտերներ ու ռուսսոներ չեն ծնվում…
Իսկ այ ինցեստներն օրինականացնելու մասին օրինագծեր առաջարկում են, սոդոմիան վաղուց արդեն օրինական է, դե ֆակտո պեդոֆիլիան էլ օրինականացված է ԵՄ մի շարք երկրներում, ինչպես նաև էֆթանազիան… Պրոցեսի դինամիկան այնպիսին է, որ Եվրոպան դեպի այդ զզվելի անդունդն է գլորվում…. Իսկ մենք իրենց հետ ասոցացվում ենք…
Կոնստանտին Տեր-Նակալյան
http://henaran.am/320206.html