Գիտե՞ս,
Այսօրն իմ վաղուց են խլել,
Ես դեռ չէի ծնվել,իսկ այսօրն իմ արդեն է՜լ չկար,
Իմ ներկան երբեք ներկա չի եղել,
և չեմ ունեցել ես անգամ անցյալ,
Իսկ ապագայից,խոսել չեմ սիրում,
Նա դավաճան է բոլորի նման՝երևի չգա՜…
Գիտե՞ս,
Ժպիտն իմ ես չեմ էլ հիշում,
Ա՜խր ի՞նչ հիշեմ՝չեմ էլ ունեցել,
Կյանքն իր կոշտ ձեռքով իր իսկ կտավից՝ջնջել է վաղու՜ց արևը պայծառ և չի փոշմանել,
Գիտե՞ս,
Ես երբեք ձայն չեմ ունեցել,
Չի հնչել երբեք իմ ականջներում՝մանկական ճիչը,
Ես չեմ հասցրել անգամ կանչել՝մա՜մ,
Երբ նրան լքեց իր վերջին խիղճը՝
Երկինքը վիժեց…
Գիտե՞ս,
Ես չկամ,և չեմ էլ եղել,
Ես ինչ որ մեկի հորինվածքն եմ լոկ,
Ես նա եմ ,նա եմ,այն ինչ որ մի՝ոչինչ,
Ինչ որ մի ոչինչ ՝ում չընդունեցին ձեր աստվածները…
Գիտե՞ս…

Հեղ.Անի Հերունի Սաջյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert