Ջավախքը, համայն Մծխեթիան և շրջակա Աջարիան երեք հարյուր տարի գտնվում էին օսմանյան լծի տակ։

Ժառանգների հավերժ երախտագիտությունը 18:10 11 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբեր – 1lur.am Ջավախքը Վրաստանի օրգանական մասն է և այստեղ ապրող հայերը երկրի լիարժեք քաղաքացիներն են։

19-րդ դարում խոշոր պետությունների շահերը միմյանց հետ նոր ուժով մտան առճակատման։ Այդ հակադրությունների մասնակիցները դարձան Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Ավստրիան, Իրանը, Թուրքիան և այլ երկրներ, որոնք սկսեցին փնտրել նոր ուղիներ իրենց աճող կարիքները բավարարելու համար։ Այդ տեսակետից շատ կարևոր էր ռուս-իրանական 1826թ․ պատերազմի թեժացումը, սակայն պատմական Հայաստանի տարածքների վերամիավորման գործընթացը պայմանավորված էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1806-1812թթ և 1828-1829թթ ընթացող պատերազմական պրոցեսներից։ Ջավախքը, որի թիկունքը ամրապնդում էր ուղղափառ Ռուսաստանը, ստիպում էր թուրքերին, պարսիկներին և օսմաններին վճարել դարերով հասցրած վնասի համար։

Արևելյան պատերազմների ընթացքում ռուսները, հայերը և վրացիները միասին առաջին անգամ չէ որ ծնկաչոք էին արել ուղղափառ աշխարհի անխոնջ թշնամիներին։

Ջավախքը, համայն Մծխեթիան և շրջակա Աջարիան երեք հարյուր տարի գտնվում էին օսմանյան լծի տակ։ Կար հնագույն ցավը և երազանքները հարազատ եղբայրների հետ վերամիավորվելու, ինչպես նաև տարածքային միասնությունը վերականգնելու։ 1806-1812թթ․ Թուրքիայի հետ պատերազմն ապարդյուն ավարտվեց թուրքերի կողմից “Ախալցխեի խանություն” մականունով վիճելի վրացական հողերի միավորելու փորձերը։ Չանցած մի քանի տարի, 1828թ․ ապրիլի 14-ին, մի նոր պատերազմ սկսվեց ռուսների և թուրքերի միջև։ Նույն տարվա մայիսին ռուսներն անցան հարձակման Բալկանյան ուղղությամբ, հունիսին՝ Անդրկովկասում, իսկ Հարավային Վրաստանում ճակատ բացվեց։ Դեպի Կարսի ամրոց ուղարկվեցին ռուսական առաջատար զորամասերը, որոնց առաջնային շարքերում էին հայ ռազմիկները։ Երեքօրյա ծանր գրոհներից հետո 1828թ․ հունվարի 23-ին ռուսներն ու հայերը վերցրեցին Կարսը։

Հաղթողները գերի վերցրեցին բերդաքաղաքը պաշտպանող Էմին փաշային ու նրա շտաբը։ Հուլիսի 15-ին ռուսները, հայերը և վրացիները գրավեցին Փոթին։ Հայկական և ռուսական զորքերը հուլիսի 24-ին ազատագրեցին Ախալքալաքը և շարժվեցին դեպի Ախալցխա, որտեղ գլխավոր մզկիթի վրա բարձրացված էր քրիստոնյանների համար օսմանյան մթության խորհրդանիշը՝ կիսալուսինը։ Քաղաքը պաշտպանվում էր 40000 թուրքական կայազորի զինվորների կողմից։ Հարձակվող հայերի և ռուսների պահանջին հեռանալ քաղաք ամրոցից, թուրքական հրամանատարը բղավելով պատասխանեց․ « Նախ լուսինը երկնքից պոկեք, ապա կիսալուսինը Ախալցխայի մզկիթից»։

Ռուսները, հայերը և վրացիները անցան հարձակման դեպի Ախալցխա և օգոստոսի 16-ին գրավեցին քաղաքը, դեն նետեցին կիսալուսինը և նրա տեղը հաղթանակած քրիստոնյաները խաչ բարձրացրեցին մզկիթի վրա։ Դա մի տոն և ուրախություն էր, հատկապես հայերի համար։

Ախալցխայից հետո իրար հետևից ազատագրվեցին Արդահանը և Ացկուրը։ Զորքերի նյութական ապահովության ողջ ծանրությունը ընկնում էր տեղացի հայ և վրացի բնակիչների ուսերին։ «Կարելի է համարձակ ասել, որ տեղի բնակչությունը, — գրել է ռուս բանացտեղծ, դրամատուրգ Ալեկսանդր Գրիբայեդովը, — 1826 թվականից մինչև հիմա (մինչ 1828թ սեպտեմբերը) իր սեփական ունեցվածքից այնքան հաց, անասուն և այլ ծախսեր է արել, որքան ազատ կարող էր Ռուսաստանի առավել բարգավաճ մարզը…»։

Գրիբայեդովի սպանությունը Թեհրանում և ռուս պարսկական հարաբերությունների բարդացումը օսմաններին հույս ներշնչեցին և համարձակություն տվեցին։ 1829թ. փետրվարին Խոնտկարը զորամիավորումներ ուղարկեց Ախալցխա և Քոբուլեթի։ Այդ ժամանակ հայերն ու վրացիները սեփական նախաձեռնությամբ նոր բանակ կազմակերպեցին և հանդիպեցին թշնամուն։ Երկու տեղերում, Քաբուլեթիից ոչ հեռու Լիմանի ու Քինտրիշի մոտ գուրիացիները ցուցադրեցին հերոսության հրաշքներ։ Լիմանի մոտ մարտի 5-ին 12000 ռուսների կողքին կռվում էին 1300 վրացի։ Նրանք ձեռք բերեցին փայլուն հաղթանակ։

1829թ․ հուլիսի 27-ին անձամբ Պասկևիչի հրամանատարությամբ ռուսներն ու հայերը գրավեցին Փոքր Ասիայի արևելյան դարպասը մեծ և հին Էրզրում (Կարին) բերդաքաղաքը։ Էրզրումից հետո հաջորդեց Բայբուրտի (Բաբերդ), Գյումյուշխանեի (Խորշատ) անկումը և հաղթողներն  անցան հարձակման Տրապիզոնի վրա։ 1829թ․ օգոստոսին ռուսական բանակը թուրքերին ծանր պարտության էր հասցրել Մուխաէստատեի և Կինտրիշի մոտ։ Մուխաէստատեի մոտ վրացիներն ու ռուսները լիովին ջախջախեցին թուրքական հրամանատարությանը։ Ոչնչացվեց դեպի Ախալցխա շարժվող 20000-ոց թուրքական բանակը։

Մինչդեռ գեներալ Հեսսեն թուրքերի դեմ արշավի գնաց, մնալով Բաթումիում և Աջարիայում, սակայն այս ինքնուրույն քայլը ապարդյուն ավարտվեց։ Եվ Աջարիան, ինչպես նախկինում, մնաց օսմանների ձեռքին․ Հեսսեն դեռ չգիտեր, որ արդեն խաղաղություն էր կնքվել և սեպտեմբերի 15-ին Ցիխիեձիրիի մոտ 650 զինվոր լիովին անիմաստ  կյանքը զոհեց։ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության (Թուրքիայի) միջև խաղաղություն կնքվեց 1829 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլիս քաղաքում, որով և ավարտվեց 1828-29թթ․ ռուս թուրքական պատերազմը։

Ադրեանապոլիսի պայմանագիրը հաստատում էր Ռուսաստանի հպատակների ազատ առևտրի իրավունքը Թուրքիայի ամբողջ տարածքում, ինչպես նաև օգտվելը  դատական անձեռնամխելիությունից։ Թուրքիան նաև պետք է ապահովեր  ռուսական և արտասահմանյան առևտրական նավերի ազատ մուտքը Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։ Թուրքիան 18 ամիս վերցրեց հատուցման պարտավորությունները կատարելու համար։

Ըստ 1829թ․ խաղաղության համաձայնագրի, Ռուսաստանը Թուրքիային խլեց Փոթի, Ախալցխա և Ախալքալաք քաղաքները, ինչպես նաև Սամցխե-Սահաթաբակոն, Ախալցխայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Աղկուրիի, Խերթվիսիի, Քվաբլիանիի, Աբասթումանիի Չաչարակիի, Պոցհովի և Չալդիրի տասը շրջանները։ Դա հանդիսանում էր 17-րդ դարում Թուրքիայի կողմից յուրացված հսկայական քանակությամբ տարածքի միայն մի փոքր մասը»:

«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» հասարակություն կազմակերպություն

 

 


бутони към социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net