Հարգելի պարոն Դավթյան, Թագուհի Թովմասյանն իրեն պատկանող «Ժողովուրդ» օրաթերթով և www.armlur.am լրատվական կայքով թիվ 59103216 քր. գործի նախաքննության սկզբնական փուլում հրապարակել է բացարձակ սուտ, կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնք ես գնահատում եմ որպես նախաքննությունը կեղծ ճանապարհով ուղղորդելուն միտված գործողություններ:

Որպես օրինակ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Ում աջակցությամբ է ստեղծվել analitik.am-ը և ինչ է խոստացել լրատվական կայքի ձերբակալված տնօրենը ազատ արձակվելու դիմաց» վերնագրով հետևյալ հրապարակումը http://armlur.am/525438/ ։

Ցանկության դեպքում ինքներդ կարող եք համոզվել, որ քրեական գործում գոյություն չունի սույն հրապարակումների մեջ ձևակերպված և որպես իրականություն ներկայացված պնդումներից որևէ մեկը:
Մի կողմ եմ թողնում նշված հրապարակումների բարոյական կողմը, քանի որ այս հրապարակումներով տիկինը փորձել է միաժամանակ իր վրա վերցնել ՀՔԾ քննիչի, դատախազի ու դատավորի գործառույթները: Մասնավորապես՝ Ձեր նախորդի՝ Գևորգ Կոստանյանի համար սույն քրեական գործը ՀՔԾ վարույթ փոխանցելու համար հիմք են հանդիսացել Թագուհի Թովմասյանի կողմից հորինված ու շրջանառության մեջ դրված այն կեղծ լուրերը, որ իբր քրեական գործում կան ինչ-որ պաշտոնյաներ: Թագուհու ոգևորությամբ տարածվող սուտ և կեղծ լուրերը հիմք հանդիսացան, որպեսզի թիվ 59103216 քր. գործի ամբողջ քննության ընթացքը կառուցվի այդ սուտ լուրերի հաստատման ուղղությամբ: Անշուշտ, ցավալի է, որ ՀՔԾ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց աշխատանքը կառուցում են Վարդենիսից բոլորովին վերջերս Երևան տեղափոխված ու կասկածելիորեն կարճ ժամանակում ահռելի կարողություն դիզած Թագուհի Թովմասյանի կեղծ, իրականությանը չհամապատասխանող հրապարակումների հիման վրա, բայց այս դրվագի մասին անուն առ անուն կխոսեմ իմ կողմից հրավիրված ասուլիսի ընթացքում:

Հարգելի պարոն Դավթյան, այս թնջուկի մեջ կա մի շատ կարևոր օրինաչափություն: Թագուհի Թովմասյանի կողմից նախաքննությունը միտումնավոր շեղող սուտ հրապարակումներ կատարելուն զուգահեռ նույն ժամանակահատվածում երկրաչափական պրոգրեսիայով աճում էր նրա ունեցվածքը: Եվ այսպես՝ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն ուշագրավ հանգամանքի վրա, որ այդ սուտ հրապարակումներից երեք ամիս անց Թագուհի Թովմասյանը մասնագիտությամբ երթուղայինի վարորդ եղբոր՝ Պետրոս Թովմասյանի անունով հիմնադրում է «Թովմաս ՍՊԸ»-ն, որն իրենից ներկայացնում է գարեջրի գործարան, որի արտադրանքի առաքմամբ, ի դեպ, զբաղվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներից ոմանք:
Հաշվի առնելով վերոգրյալը, ես հրապարակային եղանակով պահանջում եմ Ձեզանից՝ որպես ՀՀ գլխավոր Դատախազի, որպես մեր երկրում արդարադատության և իրավական համակարգի համար ուղղակիորեն պատասխանատվություն կրող պաշտոնյայի, ով ի պաշտոնե ինքն է հայտարարագրում սեփական ունեցվածքը, հանձնարարել քննել ու պարզել Թագուհի Թովմասյանի կողմից կոնկրետ թիվ 59103216 քր. գործի շրջանակներում կեղծ, սուտ, ապակողմնորոշիչ լուրերի տարածման շարժառիթները և դրանց կապը նույն անձի նույն ժամանակահատվածում կուտակած ահռելի անշարժ և շարժական գույքի և բիզնեսի հետ, որոնց մասին տվյալներն առկա են ՀՀ անշարժ գույքի գրանցման կադաստրում և իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում:

Կարծում եմ՝ այս նույն հրապարակային եղանակով ես կստանամ ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները, քանի որ ի վերջո Թագուհի Թովմասյանի կողմից տիրաժավորված այդ սուտ հրապարակումներն իմ անձի նկատմամբ իրավական գործընթացների հիմք են հանդիսացել, ուստի ժամանակն է հրապարակային պարզաբանելու Թագուհի Թովմասյանի կողմից թիվ 59103216 քր. գործի շրջանակներում սուտ, իրականությանը չհամապատասխանող, նախաքննության ընթացքը կեղծ ուղղությամբ շեղելու նպատակ ունեցող հրապարակումների շարժառիթները:

Հարգանքներով՝ «Անալիտիկ» կայքի և համանուն թերթի գլխավոր խմբագիր, «Անալիտիկ» մամուլի ակումբի հիմնադիր Անի Հովհաննիսյան:

Հ.Գ. Դիմումս սահմանված կարգով, գրավոր ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Anina Hovhannisyan

Տես նաև տեսանյութը՝ https://4news.am

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert